Տեղյա՞կ եք, որ նախարարին 8 ամսում 30.000 դոլար պարգևավճար տալու համար պողոսների վարչապետը բոմժացնում է ժողովրդին

Հարգելի և շատ սիրելի Սերժ Թանկյան,

Տեղյա՞կ եք, որ նախարարին 8 ամսում 30.000 դոլար պարգևավճար տալու համար պողոսների վարչապետը բոմժացնում է ժողովրդին:


Օրեր առաջ սրճարանում, որտեղ տարիներ շարունակ լինում եմ, մատուցողը պատմեց, որ երբեմնի ութ մատուցողներից մնացել են չորսով: Պատմեց, որ աշխատավարձի չափը չի փոխվել, իսկ աշխատանքի ծավալը կրկնապատկվել է: Պատմեց, որ աշխատանքից ազատված չորս մատուցողներից երեքը մինչև հիմա էլ աշխատանք չեն գտնում, իսկ ինքը, թեև դժգոհ է, որ նույն աշխատավարձով կրկնակի ավել աշխատանք է կատարում, բայց այլընտրանք չի գտնում: Փնտրում է, բայց չի գտնում: Քանի որ հին հաճախորդ եմ ու տարիների ընթացքում լավ հարաբերություններ են ձևավորվել, զրուցեցի նաև սրճարանի սեփականատիրոջ հետ:

Փաստացի, ի՞նչ է տեղի ունեցել. պողոսների վարչապետը հարկային տեռորով ստիպել է, որ սրճարանի սեփականատերը ՀԴՄ տրամադրի ու գրանցի բոլոր աշխատողներին: Սեփականատերն էլ ենթարկվել է:

Ստացվել է այնպես, որ առկա հարկային ռեժիմով սրճարանի սեփականատերը չի կարողնում բոլոր ՀԴՄ-երը տալով ու բոլորին գրանցելով՝ եկամուտներ ստանալ ու միաժամանակ ութ մատուցողի համար աշխատատեղ պահել: ՀԴՄ տրամադրելով ու բոլորին գրանցելով՝ սրճարանի սեփականատերը բիզնեսը պահելու համար ստիպված կրճատել է աշխատակիցներին, իսկ կրճատվածների աշխատանքային ողջ ծավալը դրել է չկրճատվածների ուսերին՝ անփոփոխ թողնելով նրանց աշխատավարձերի չափը:

Այսինքն՝ նախկինում ՀԴՄ մի մասը տալով, մի մասը չտալով, աշխատողների կեսին գրանցելով, կեսին չգրանցելով՝ մարդը աշխատատեղ էր ստեղծում 8 հոգու համար: 8 ՀՀ քաղաքացի գումար էին վաստակում՝ տանելի աշխատանքային պայմաններում: Պողոսների վարչապետի հարկային տեռորի շնորհիվ հիմա այդ բիզնեսում 4 աշխատատեղ կրճատվել է, չկրճատված չորսն էլ անտանելի ծանրաբեռնվածությամբ են աշխատում՝ չփոփոխված աշխատավարձով:

Այսինքն՝ պողոսների վարչապետը հարկային տեռորով եկամուտների վերաբաշխում է կատարել: Պողոսների վարչապետը մտել է ժողովրդի գրպանը ու ժողովրդի շրջանում պտտվող գումարները ֆիսկալ տեռորով քաշում-տանում է պետական բյուջե, որ «հեղափոխական» նախարարին գողեգող՝ կառավարության գաղտնի որոշումով, աշխատավարձի երեքապատիկի չափով ամսական հավելավճար տա(1.500.000 դրամ), իսկ 8 ամսվա աշխատանքի համար՝ 30.000 դոլար պարգևավճար: Սա այն ամենն է, ինչ պետք է իմանանալ Ատելության կուսակցության ու նրա պարագլխի «տնտեսական հեղափոխության» մասին: Ու սա դեռ սկիզբն է, մինչև ժողովրդին մինչև վերջ չբոմժացնեն ու պետական բյուջեից պարգևավճարի անվան տակ գանձագողության ճանապարհով ժողովրդի փողերն իրենց տուն չտանեն, չեն հանգստանալու:

Միհրան Հակոբյանի գրառումը

դիտվել է 282 անգամ
Լրահոս
Ինչ ունեն անելու Ռուսաստանի հայերը․ Բաղդասարովը փակագծեր է բացում (video) Առանց Կիրանցի, խաղաղություն չի՛ լինելու․ Մի օր թուրքը ձեր դուռն է հասնելու․ կիրանցիներ (video) Քարոզչության պատճառով թուրք հանրության շրջանում ՀՀ-ի և հայ ազգի նկատմամբ տրամադրությունները բացասական են. Մելինե Անումյան Նիկոլը Հայաստանը դարձնում է «պիլոտային ծրագիր» Ալիևը Բեռլինում է․ բանակցություններ կվարի Շոլցի հետ Այս գործընթացը սկսել է ստով, և մինչ այստեղ հասել է ստով. Բագրատ Սրբազան Նիկո՛լ, աղջկադ՝ Արփիի հայացքը հիշի․ ինքը գիտի, որ դու ես այդքան երեխեքի սպանել․ Դավիթ Մկրտչյան (video) Լեո Նիկոլյանը չի պատրաստվում դադարեցնել հացադուլը, մինչև չասեն... Երևան-Սևան ավտոմայրուղու վրա պարեկները կանգնեցնում են բոլոր բեռնատարները` արգելելով մուտք գործել Երևան Բունդեսթագի պատգամավորի կարծիքով՝ ԵՄ-ին Հայաստանի անդամակցությունը բխում է հենց ԵՄ-ի շահերից Հողի ամեն մի փոշու հատիկի հետ Քեզնից մի մասնիկ խլում են ինձնից Տղես. Ալբերտ Հովհաննիսյանի հայր Ի հիշատակ Նիկոլ Փաշինյանի շարասյան կողմից վրաերթի ենթարկված Սոնա Մնացականյանի և նրա չծնված երեխայի Ալե՛ն, 44-օրյայի ժամանակ դու պախկված էիր, այսօրվա փողոց փակողներն Արցախում էին․ կիրանցի (video) Շուտով կլսենք և Երասխի, և միջանցքի հանձման մասին Ժամը 13.00-ի դրությամբ` Երևանի ճանապարհները «Տարօրինակ» ու կրեատիվ բողոքի ակցիա՝ Մոնումենտի կամրջի տակ. 1930-ականների հագուստով ցուցարարները բողոքում են. Ռուբեն Մելիքյան Նիկո՛լ, Արմենուհի Կյուրեղյանն ասել է՝ ձեր նմանների հետ փողոցում ինչ են անում․ Դավիթ Մկրտչյան (video) Թուրքի հետ խաղաղ ապրել չի լինի, պիտի խափանենք հող տալու գործընթացը (video) Լա՛վ լսեք՝ ոստիկանների մեջ «մլիցեք» կան, բայց էդ հարցը լուծվելու է․ ժողովու՛րդ, պետք է գործենք․ Դավիթ Մկրտչյան (video) Պարգևատրման արարողություն Կիրանցում (video) Հլը թո՛ղ ձեռքս․ ոստիկանը քաշում է պատգամավորի ձեռքից (video) Որտեղ էլ հայտնվի Փաշինյանը, պետք է վանկարկել՝ «Ցեղասպան Փաշինյան»․ Անդրանիկ Միհրանյան (video) Աղդամի ռուս-թուրքական մոնիթորինգային կենտրոնը դադարեցրել է գործունեությունը «6 տարի առաջ այս օրը Հրապարակում հայտարարեց, որ՝ եթե չընտրվի վարչապետ, Հայաստանը վարչապետ չի ունենա…». Ռոբերտ Հայրապետյան Երեւան-Գյումրի գնացքում Աննա Հակոբյանի նստելու ձեւը համացանցում քննարկման առարկա է դարձել
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am