«Օրերի հարց է Հայաստանում կորոնավիրուսի հայտնաբերումը». Կարեն Վրթանեսյան

Ռազմական հարցերով փորձագետ Կարեն Վրթանեսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Տարվա սկզբից դեռ 2 ամիսը չլրացած արդեն 3 լուրջ ճգնաժամ եղավ տարածաշրջանում.

• Իրանցի գեներալ Ղասեմ Սոլեյմանիի սպանությունը, Իրանի պատասխան հարվածն ամերիկացիներին։ Մի պահ վտանգ կար, որ կարող է լայնամասշտաբ պատերազմ բռնկվել՝ ներգրավելով ոչ միայն իրանցիներին և ամերիկացիներին, այլև տարածաշրջանի մի շարք ուրիշ երկրներ էլ։

• Նոր կորոնավիրուսի հասնելը Իրան, որտեղից այն տարածվեց ամբողջ տարածաշրջանով՝ անմիջական լուրջ ռիսկեր ստեղծելով նաև Հայաստանի համար։ Ծախսերի մասին է՛լ չասեմ...

• Ռուս-թուրքական հարաբերությունների հերթական սրումը, որը երեկ բերեց թուրքական զինուժի՝ Սիրիայում կոնֆլիկտի բռնկումից ի վեր աննախադեպ կորուստների։ Սա, ի դեպ, Իդլիբում թուրքերին հասցված հարվածով չի սկսվել, այլ ավելի վաղ՝ միաժամանակ և՛ Սիրիայում, և՛ Լիբիայում։

Առաջին ճգնաժամում ՀՀ իշխանությունների արձագանքն ուշացած էր և ոչ ադեկվատ։ Նիկոլը բլինչիկի ֆոտո էր հրապարակում իր պաշտոնական էջում և սարի գագաթից ինչ-որ կոչեր անում Իրանին և ԱՄՆ-ին։

Երկրորդ ճգնաժամի արձագանքը նույնպես ուշացած էր։ Իշխանությունների ձեռնարկած գործողությունների ադեկվատության մասին դեռևս դժվար է դատել, որովհետև հեռուստացույցով ու Ֆեյսբուքում լավ խոսում են, բայց տեղերից ստացվող ինֆորմացիայից համատարած բարդակի տպավորությունը շատ ուժեղ է։ Գուցե օբյեկտիվ չեմ այս հարցում, չգիտեմ, բայց կարծում եմ, որ օրերի հարց է Հայաստանում կորոնավիրուսի հայտնաբերումը։

Երրորդ ճգնաժամի արձագանքի մասին դեռ վաղ է խոսել, բայց գրեթե համոզված եմ, որ ոչ մի արձագանք էլ չի լինի (լավագույն դեպքում), եթե, իհարկե, ռուսները չբշտեն։

Հ.Գ. Արտաքին քարոզչական ճակատում անպատրաստ լինելու թեմային չեմ անդրադառնում, քանի որ այս մասշտաբի լուրջ ճգնաժամերի ֆոնին դա, իհարկե, մանրուք է»:

դիտվել է 353 անգամ
Լրահոս
Նիկոլը թող Պուտինի երդմնակալությանը չգնա․ նախագահները նողկում են սրանից․ Հովհաննես Շահինյան (video) Օկամպոն հանդես է եկել «Լեռնային Ղարաբաղից հայերի բռնի տեղահանման միջազգային իրավական ասպեկտներ» թեմայի վերաբերյալ զեկույցով Մենք Նիկոլին կվռնդենք ու կհաղթենք այն պահից, երբ․․․ Անդրանիկ Միհրանյան (video) Գերմանիայի կանցլերը Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունը կարգավորելու շանսերը բարձր է գնահատել Ժամանակը պտտվում է․ Նիկոլի դիմաց երկու տարբերակ են դրել․ Գագիկ Համբարյան (video) Դիլիջանում «Toyota»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին ու գլխիվայր շրջվել Ականազերծման աշխատանքներ իրականացնողներից որոշներն ազատման դիմում են գրել․ Դանիելյան Ինչ ունեն անելու Ռուսաստանի հայերը․ Բաղդասարովը փակագծեր է բացում (video) Առանց Կիրանցի, խաղաղություն չի՛ լինելու․ Մի օր թուրքը ձեր դուռն է հասնելու․ կիրանցիներ (video) Քարոզչության պատճառով թուրք հանրության շրջանում ՀՀ-ի և հայ ազգի նկատմամբ տրամադրությունները բացասական են. Մելինե Անումյան Նիկոլը Հայաստանը դարձնում է «պիլոտային ծրագիր» Ալիևը Բեռլինում է․ բանակցություններ կվարի Շոլցի հետ Այս գործընթացը սկսել է ստով, և մինչ այստեղ հասել է ստով. Բագրատ Սրբազան Նիկո՛լ, աղջկադ՝ Արփիի հայացքը հիշի․ ինքը գիտի, որ դու ես այդքան երեխեքի սպանել․ Դավիթ Մկրտչյան (video) Լեո Նիկոլյանը չի պատրաստվում դադարեցնել հացադուլը, մինչև չասեն... Երևան-Սևան ավտոմայրուղու վրա պարեկները կանգնեցնում են բոլոր բեռնատարները` արգելելով մուտք գործել Երևան Բունդեսթագի պատգամավորի կարծիքով՝ ԵՄ-ին Հայաստանի անդամակցությունը բխում է հենց ԵՄ-ի շահերից Հողի ամեն մի փոշու հատիկի հետ Քեզնից մի մասնիկ խլում են ինձնից Տղես. Ալբերտ Հովհաննիսյանի հայր Ի հիշատակ Նիկոլ Փաշինյանի շարասյան կողմից վրաերթի ենթարկված Սոնա Մնացականյանի և նրա չծնված երեխայի Ալե՛ն, 44-օրյայի ժամանակ դու պախկված էիր, այսօրվա փողոց փակողներն Արցախում էին․ կիրանցի (video) Շուտով կլսենք և Երասխի, և միջանցքի հանձման մասին Ժամը 13.00-ի դրությամբ` Երևանի ճանապարհները «Տարօրինակ» ու կրեատիվ բողոքի ակցիա՝ Մոնումենտի կամրջի տակ. 1930-ականների հագուստով ցուցարարները բողոքում են. Ռուբեն Մելիքյան Նիկո՛լ, Արմենուհի Կյուրեղյանն ասել է՝ ձեր նմանների հետ փողոցում ինչ են անում․ Դավիթ Մկրտչյան (video) Թուրքի հետ խաղաղ ապրել չի լինի, պիտի խափանենք հող տալու գործընթացը (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am