Վրաստանը երկու շաբաթով սահմանափակել է օդային եւ ցամաքային հաղորդակցությունը Իրանի հետ
Արտահերթ խորհրդի նիստից հետո Վրաստանի վարչապետ Գեորգի Գախարիան որոշում է կայացրել երկու շաբաթով արգելք սահմանել Իրանի հետ օդային եւ ցամաքային հաղորդակցության վրա` երկրում նոր կորոնավիրուսի վարակի առաջին դեպքի հայտնաբերման պատճառով: Այս մասին հաղորդել է կառավարության աշխատակազմի մամուլի ծառայությունում, հայտնում է Georgia On-Line-ը:
Հիշեցնենք, որ Վրաստանում արձանագրվել է նոր տեսակի կորոնավիրուսի առաջին դեպքը: Այն հայտնաբերվել է Վրաստանի քաղաքացու մոտ, որը Իրանից Ադրբեջան էր վերադառնում: