Ջորջ Սորոսի և կորոնավիրուսի կապը

2019 թվականի դեկտեմբերի 31-ին Չինաստանի իշխանությունները հայտնեցին, որ Ուհան քաղաքում գրանցվել է կորոնավիրուսի 41 դեպք (հղումն՝ այստեղ

Ուհան քաղաքում է տեղակայված WuXi AppTec բիոլոգիական լաբորատորիան, որը զբաղվում է դեղագործական ուսումնասիրություններով, քիմիայի և բիոլոգիայի ոլորտում հետազոտություններով, համագործակցում է աշխարհի խոշորագույն դեղագործական ընկերությունների հետ, մշակում և մատակարարում է քիմիական արտադրանք, նորարարական մեթոդներ և այլն (հղումն՝ այստեղ

Այս լաբորատորիայի հետ կապ է ունեցել նաև օլիգարխ Ջորջ Սորոսը․ 2007 թվականին գնել է WuXi AppTec-ի բաժնեմասեր, սակայն մեկ տարի անց վաճառել է դրանք։

Այս վաճառքից հետո WuXi AppTec-ը համագործակցության պայմանագիր է կնքել նաև Սորոսին պատկանող Pfayzer դեղագործական ընկերության հետ, որը նույնպես բիոլոգիական լաբորատորիներ ունի Չինաստանում, զբաղվում է դեղերի, պատվաստանյութերի արտադրությամբ։

WuXi AppTec-ը համագործակցում է աշխարհի մի շարք խոշոր դեղագործական կազմակերպությունների հետ․ մատակարարում է քիմիական հումք, սարքավորումներ, ուսումնասիրություններ է կատարում և այլն։ Շատ սերտ և երկարատև համագործակցություն ունի Merck-ի հետ (հղումներն՝ այստեղ, այստեղ, այստեղ և այստեղ

2020 թվականի սկզբից, կորոնավիրուսով պայմանավորված, Չինաստանի կառավարությունն արգելեց հումքի արտահանումը որոշ ժամանակով մասնավորապես Ուհանի տարածքից, ինչը խնդիրներ է առաջացրել հիմնականում Հնդկաստանի դեղագործական կազմակերպությունների համար (հղումն՝ այստեղ

Աշխարհի խոշորագույն դեղագործական կազմակերպություններն, այդ թվում՝ Pfayzer և Merck-ը, որոնք Չինաստանից հումք են գնում և այնտեղ ունեն դեղագործական գործարաններ, հայտարարեցին, որ մատակարարումների ուշացումներն իրենց համար խնդիր չեն առաջացնում, քանի որ վնասները նվազագույնի հասցնող պահեստավորման քաղաքականություն ունեն մշակած (հղումն՝ այստեղ

Կան դեղագործական ընկերություններ էլ, որոնց ձեռնտու են մատակարարումների ուշացումները և դադարեցումը՝ Teva (Սորոսը բաժնետեր է 2015-ից ), Amneal Pharmaceuticals և Mylan ընկերություններին։

Չինաստանն անտիբիոտիկների և վիտամինների API-ի խոշոր մատակարար է, ուստի, առաջարկի կրճատմամբ պայմանավորված, արդեն իսկ API-ի գները բարձրացել են Հնդկաստանում։ API-ի գների բարձրացումը ձեռնտու է վերոնշյալ կազմակերպություններին, քանի որ նրանք նույնպես զբաղվում են API-ի արտադրությամբ (հղումն՝ այստեղ

Առաջին հայացքից կարող է թվալ, որ WuXi AppTec-ը կորոնավիրուսի տարածումից հետո վնասներ կրեց։ Դա կարող էր այդպես լիներ, եթե չլիներ 3 միլիարդ դոլարի չափով պայմանագիրը պատվաստանյութեր արտադրող աշխարհի խոշորագույն դեղագործական կազմակերպություններից մեկի հետ (հղումն՝ այստեղ

Նախ՝ 2020-ի հունվարի 29-ին WuXi AppTec-ը հայտարարեց, որ, օգտագործելով իր տեխնոլոգիական հարթակները, հակամարմիններ կմշակի կորոնավիրուսի չեզոքացման համար։ Նշվում է, որ այդ հակամարմինները կարտադրվեն 2 ամսվա ընթացքում, իսկ մեծածավալ արտադրությունը կսկսվի փորձարկումներից հետո, հստակ ժամկետ չի նշվում (հղումն՝ այստեղ

Ապա 2020 թվականի փետրվարի 18-ին WuXi AppTec-ի հայտարարեց 20 տարի ժամկետով պատվաստանյութեր արտադրող աշխարհի խոշորագույն ընկերություններից մեկի հետ ռազմավարական համագործակցության պայմանագիր կնքելու մասին, ըստ որի՝ WuXi AppTec-ը ստեղծելու է մասնագիտացված կենտրոն և կառուցելու է պատվաստանյութերի գործարան Իռլանդիայում (future factory)։

Պատվաստանյութի արտադրությունը նախատեսվում է սկսել 2021 թվականին, նշված չէ, թե կոնկրետ ինչ պատվաստանյութի մասին է խոսքը։ WuXi AppTec-ը նաև չի հրապարակել կազմակերպության անունը, որի հետ պայմանագիր է կնքել։

Աշխարհում պատվաստանյութերի արտադրության մեջ առաջատար կազմակերպություններն են Sanofi-ն, Pfyzer-ը և Merck-ը, որոնց 3-ի հետ էլ WuXi AppTec-ն ունի երկարամյա համագործակցության փորձ։ Sanofi-ն հայտարարել է, որ ներգրավված չէ այս գործարքում, Pfyzer-ը չի պատասխանել հարցմանը, իսկ Merck ընկերությունը հրաժարվել է որևէ մեկնաբանություն տալուց (հղումն՝ այստեղ

Ի դեպ, Merck ընկերությունը լիցենզիա ունի մի շարք պատվաստանյութերի արտադրության համար, այդ թվում՝ Գարդասիլ, Էրվեբո (Էբոլա վիրուս)։ 2019-ի վերջին Էրվեբո պատվաստանյութը հաստատվեց ԱՄՆ-ում և Եվրոպայում, 2020-ի փետրվարին էլ գրանցվեց 4 աֆրիկյան երկրներում (հղումն՝ այստեղ

Տարօրինակ զուգադիպությամբ Pfayzer և Merck ընկերությունների, որոնցից մեկն էլ, ամենայն հավանականությամբ, կորոնավիրուսի տարածումից անմիջապես հետո 3 միլիարդ դոլարի չափով պատվաստանյութի արտադրության պայմանագիր է կնքել WuXi AppTec-ի հետ, որը տեղակայված է այն նույն վայրում, որտեղից տարածվել է կորոնավիրուսը, խոշոր բաժնետեր է նաև Ջորջ Սորոսին պատկանող SPDR S&P ընկերությունը։

Գրել է analitik.am-ը:

դիտվել է 10521 անգամ
Լրահոս
Փաշինյանին հեռացնելու լուծումը շատ պարզ է․ Արտակ Զաքարյան Հիմա արհեստածին Ադրբեջանում չկա և ոչ մի զինված ուժ․ Վարդան Ոսկանյան Մի կատարեք քայլեր, որոնք հանգեցնելու են նոր թշնամիների ավելացմանը. Գևորգ Դանիելյան Բախումներ սևբերետավորների և տավուշցիների միջև ԱԺ պատգամավորին չի թույլատրվում ազատությունից զրկել․ ՄԻՊ Կիրանցում լարված իրավիճակ է. ուժայինները փորձում են բացել ճանապարհը Սուրեն Պետրոսյանը դուրս է գալիս ՁՊՎ-ից Քաղաքացիներն արգելափակել են քարտեզագրողների մեքենայի շարժը Սուտ են ասում, ինձ բերման ենթարկեցին Ոստիկանություն.Արթուր Խաչատրյան Փակ է Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհը Սուրեն Պետրոսյանն ազատ արձակվեց Ոչ ոք չպետք է ակնկալի, որ մենք կլռենք ցեղասպանության մասին. Էրդողան Առեղծվածային դեպք. հայտնաբերվել են 2 օտարերկրացիների մարմիններ. 2 հոգի էլ տեղափոխվել է հիվանդանոց Միջազգային ճնշումը պետք է շարունակվի. Դավիթ Վարդանյանը France 24-ի եթերում Քաղաքացիները փակել են Մեղրի-Երևան ճանապարհը Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմն արդեն լքել է ԼՂ-ն, մնացած մասը կլքի այն մինչև մայիսի վերջ Պետական դավաճանություն կատարելու համար երկու անձ է հետախուզվում․ ՀՀ ՔԿ-ն մանրամասներ է հայտնում Հայաստան-Վրաստան միջպետական մայրուղին փակ է Նոյեմբերյանի հատվածում Տիգրան Աբրահամյանն ու Սեյրան Օհանյանը հանդիպել են ՀՀ-ում ԵՄ առաքելության ղեկավարին․ քննարկել են Բաքվի բանտերում գտնվող Արցախի նախկին ղեկավարների հետ կապված հարցեր Ապրիլի 26-ի դրությամբ Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 28 սահմանային սյուն ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել․ նա Հրազդանի ոստիկանության բաժանմունքում է Երևան-Սևան մայրուղու հատվածում բերման ենթարկեցին Արթուր Խաչատրյանին և քաղաքացիների Հասկացե՛ք, դուք իշխանություն չեք, ձեզնից է պետք պաշտպանել անկախությունը, ազատութունը և ինքնիշխանությունը, ոչ թե մեզնից․ Բագրատ Սրբազան Պատրաստ ենք ընդլայնել ռազմական համագործակցությունը. Շոյգուն՝ Իրանի ՊՆ ղեկավարին
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am