Ադրբեջանն ուզում է, որ Իդլիբը փոխանակվի Արցախո՞վ. պատերազմը կարող է անսպասելի գալ, ինչպես 2016-ին

Ինչպես հայտնի է, սիրիական Իդլիբում իրավիճակը կտրուկ սրվել է, որի արդյունքում կարող են բախվել Ռուսաստանն ու Թուրքիան: Առաջին հայացքից մեզ շատ չհետաքրքրող այս կոնֆլիկտը կարող է էական ազդեցություն թողնել նաև մեր երկրի վրա: Ինչո՞ւ։ Փորձենք բացատրել և ավելի մանրամասն անդրադառնալ այս խնդրին:

Ի՞նչ է կատարվում Իդլիբում և ինչո՞ւ այն մեզ պետք է հետաքրքրի

Բանն այն է, որ երբ Սիրիայում պատերազմ էր ընթանում Բաշար Ասադի բանակի ու սուննի արաբների շահերը ներկայացնող ահաբեկչական կազմակերպությունների միջև, արտաքին խաղացողները՝ Մոսկվան և Թեհրանը, որոնք աջակցում էին Ասադին, առաջարկեցին ահաբեկիչներին յուրօրինակ «հումանիտար միջանցք» դեպի Իդլիբի մարզ: Արդյունքում, ռուսներին և Ասադին հաջողվեց «մաքրել» երկիրը ահաբեկիչներից՝ նրանց համար յուրատեսակ «ռեզերվացիա» ստեղծելով Իդլիբում:

Այս հարցում ռուսներին մեծապես օգնեց Թուրքիան: Վերջինս երաշխավոր դարձավ սուննի արաբներին, որ ռուսներն ու Ասադի բանակը երբեք Իդլիբ չեն մտնի:

Խորամանկ Պուտինը թուրքերին համոզեց այն պատրվակով, որ հետագայում Իդլիբը կարող է դառնալ Թուրքիայի ազդեցության գոտին: Այդպիսով Սիրիայի պետական ապագա կառուցվածքում Թուրքիան կունենար իր ազդեցության մասնիկը:

Էրդողանը ռուսների այդ խայծը կուլ էր տվել նաև այն պատճառով, որ դրանով մասնակիորեն կատարվում էր Էրդողանի նեոօսմանյան ծրագրերի երազանքը կոնկրետ Սիրիայում:

2018-ի սեպտեմբերին Աստանայում հիմնվեց Իդլիբի, այսպես կոչված, «լարվածության վերացման գոտին», որի երաշխավորն էր «նշանակված» Թուրքիան: Սակայն ստանալով այդ «արտոնությունը»՝ Թուրքիան ստանձնել էր նաև մեկ այլ պարտավորություն: Իդլիբում տեղակայված ավելի քան 30 հազարանոց ահաբեկիչների բանակը պետք է զինաթափվեր: Նրանց հիման վրա պետք է ձևավորվեր միասնական Իդլիբյան ոստիկանական ուժեր: Իսկ տեղի սուննի արաբների շահերը պետք է ներկայացնեին ոչ թե կրոնամոլ ահաբեկիչները, այլ չափավոր աշխարհիկ գործիչները: Ողջ այդ «աշխատանքը» դրված էր Թուրքիայի վրա: Սակայն վերջինս այդպես էլ չկարողացավ սուննի արաբներին համոզել, որ նրանք հրաժարվեն կրոնամոլ դիրքերից հանդես գալ:

«Ջաբհատ ան Նուսրայի» տեղը թուրքերը ստեղծեցին «Թահրիր Ար-Շամ»-ը, սակայն անվանափոխությունից նրանց բովանդակությունը այդպես էլ չփոխվեց:

Անկարան Իդլիբում ձևավորեց «Ազգային ազատագրական ճակատ» կազմակերպությունը, որպեսզի նրա շուրջ համախմբի սուննի արաբների վերնախավին: Սակայն դա էլ չհաջողվեց։ Այդ կառույցի մեջ հիմնականում մտան տեղի փոքրաթիվ թուրքոմանների ներկայացուցիչները, որոնք կազմում էին բնակչության ընդամենը չնչին՝ 0.5 տոկոսը:

Արդյունքում Թուրքիային չհաջողվեց Իդլիբն ամբողջովին իր վերահսկողության տակ վերցնել նույնիսկ այն դեպքում, երբ սուննիները հասկանում էին, որ նրանց պաշտպանության երաշխավորն Ասադի հարձակումներից միայն թուրքերը կարող են լինել։

Այստեղ տեղին է նշել, որ Իդլիբի մարզում պատերազմից առաջ բնակչության թիվը կազմում էր ավելի քան 1,5 մլն մարդ: Ընդ որում, նրանցից 90 տոկոսը սուննի արաբներ էին, որոնք խիստ ընդդիմադիր էին տրամադրված Ասադի ռեժիմի հանդեպ: Քրդերը կազմում էին բնակչության մոտ 5 տոկոսը։ Նույնքան էին արաբ քրիստոնյաները:

Պատերազմի արդյունքում քրդերն ու քրիստոնյաները վտարվեցին իրենց օջախներից, և նրանց տեղը համալրեցին Սիրիայի այլ բնակավայրերից փախած սուննի արաբները: Այսօր նրանց թիվը այս մարզում կազմում է մի քանի միլիոն մարդ, որոնք կտրականապես մերժում են մտնել Ասադի ռեժիմի վերահսկողության տակ:

Եվ այսպես, Իդլիբը, որպես Սիրիայի տարածքում «ահաբեկչական կղզյակ», մշտական սպառնալիք է Ասադի համար: Նախ այս մարզի հյուսիս-արևելքում է գտնվում Հալեպը, որը լինելով Ասադի վերահսկողության տակ՝ այնուամենայնիվ կոմունիկացիոն տեսակետից Իդլիբի պատճառով նույնպես կտրված է մնում Դամասկոսից և մյուս մարզերից: Բացի այդ Հալեպին և ծովին կապող միջանցքը նույնպես անցնում է Իդլիբով: Իդլիբի արևմուտքում գտնվող Լաթակիան, որտեղ առավելապես ապրում են ալավիները (Ասադի դաշնակիցները), նույնպես կտրված է մնում Հալեպից, որը միշտ համարվել է Սիրիայի տնտեսական մայրաքաղաքը:

Եթե մեզ համար հասկանալի տերմինով նշենք, ապա կարելի է Իդլիբը համարել Սիրիայի «Լաչինն ու Շուշին»:

Ի՞նչ է իրենից ներկայացնում Իդլիբը Թուրքիայի համար

Իդլիբը միշտ եղել է Սիրիայի սուննի բնակչության ռեժիմին դիմադրող գլխավոր օջախը: Սուննի արաբների մոտ Թուրքիայի հանդեպ եղել է միշտ այն զգացողությունը, ինչ մեզ մոտ եղել է ռուսների հանդեպ: Այդ իսկ պատճառով Թուրքիան միշտ փորձել է «հայրական օգնությամբ» կամ մեծ եղբոր վարքագծով աչքի ընկնել սուննի արաբների նկատմամբ: Ի դեպ, նրանցից մոտ 3 մլն-ը փախստականի կարգավիճակով այսօր բնակվում է Թուրքիայի հարավային մասում:

Թուրքիան միշտ դիտարկել է Իդլիբը և սուննի արաբներին որպես Սիրիայում իր դաշնակիցների: Ի դեպ, անցած դարի 30-ական թվականներին Սիրիայի տարածքում էր գտնվում նաև Խաթայի մարզը, որտեղ մեծամասնությունը կազմում էին թուրքոմանները: Օգտվելով այդ հանգամանքից՝ Թուրքիան այն ժամանակ «հանրաքվե» անցկացրեց Խաթայում և պոկեց այդ մարզը Սիրիայից՝ կցելով իր տարածքին: Ինչպես, որ ռուսները 2014-ին Ղրիմն անջատեցին Ուկրաինայից և միացրին իրենց:

Մինչև այսօր էլ Սիրիան չի ճանաչել Խաթայի անջատումը և տարածքային պահանջ ունի Թուրքիայի նկատմամբ: Եվ այդ պատմությունը հաշվի առնելով՝ Դամասկոսում ունեն մտավախություն, որ Խաթայի ճակատագրին կարող է արժանանալ նաև այսօրվա Իդլիբը:

Ի՞նչ են մտածում Իդլիբի խնդրի մասին Թուրքիայում

Իդլիբը տարբերվում է Խաթայից նրանով, որ այնտեղ թուրքալեզու բնակչության տոկոսը շատ չնչին է, և այդ իսկ պատճառով Անկարան լուրջ հույսեր չունի այս տարածքը նույնպես կցել իրեն:

Էրդողանի նպատակն է իրականացնել իր նեոօսմանյան ծրագրերը՝ հենվելով Սիրիայում հենց սուննի արաբների վրա, ձևավորելով այս երկրում իր ազդեցության գոտին: Բայց այս քայլով նա բախվում է Ասադի հետ, որին անվերապահորեն աջակցում են Մոսկվան և Թեհրանը: Եվ Էրդողանը պետք է որոշի՝ արժե՞ դրա պատճառով հակադրվել Մոսկվայի հետ:

Ինչ վերաբերում է Թուրքիայի հանրային կարծիքին, ապա այն շատ արագ փոխվում է: Նեոօսմանիզմը այստեղ իր տեղը սկսում է զիջել քեմալականությանն ու նույնիսկ պանթուրքիզմին: Ստամբուլի քաղաքապետի վերջին ընտրության արդյունքները դա ցույց տվեցին: Իսկ, ինչպես ասում էր ժամանակին Էրդողանը, «ով կհաղթի Ստամբուլում, նա էլ հաջորդ քայլին կստանձնի երկրի ղեկը»:

Հիշեցնենք, որ Ստամբուլի քաղաքապետի վերջին ընտրություններում հաղթանակ տարավ քեմալականը: Այսօր քեմալական և պանթուրքիստական բոլոր շրջանակները կոչ են անում Էրդողանին հրաժարվել Սիրիայում սուննի արաբներին աջակցելուց և փոխարենը ավելի ակտիվ զբաղվել, օրինակ, Ադրբեջանով և Ղարաբաղով:

Օրեր առաջ նույնիսկ Էրդողանի երբեմնի աջակից, «իսլամիստ», այդ երկրի նախկին նախագահ Աբդուլահ Գյուլը հանդես եկավ հայտարարությամբ և նշեց հետևյալը.

1. Թուրքիայում քաղաքական իսլամն այլևս ակտուալ չէ,

2. Սիրիայում հանուն սուննի արաբների Թուրքիան չպետք է բախվի Մոսկվայի հետ,

3. Ռուսաստանից «Ս-400»-ի գնումը սխալ էր, քանզի դրանով Թուրքիան կորցրեց իր վստահությունը Արևմուտքի մոտ,

4. Թուրքիան պետք է զերծ մնա Ռուսաստանի հետ առավել մերձենալուց, քանզի դա հակասում է Թուրքիայի կենսական շահերին:

Պետք է նշել, որ եթե նույնիսկ «չափավոր» Գյուլն է այս դիրքերից քննադատում Էրդողանին, ապա կարելի է կռահել, թե ինչպիսի մթնոլորտ է ձևավորվել արդեն այդ երկրում:

Ի՞նչ են մտածում Իդլիբի մասին Թուրքիայի պանթուրքիստներն ու Ադրբեջանը

Այստեղ այն կարծիքին են, որ նեոօսմանիզմն իրատեսական գաղափար չէ, և պետք է հենվել ոչ թե հին մաշված կրոնական արժեքների, այլ «արյան կանչի» վրա: Քանզի ժամանակակից աշխարհում սա միակ կենսունակ գաղափարն է: Այդ իսկ պատճառով էլ այս շրջանակները կոչ են անում Էրդողանին բանակցել Պուտինի հետ՝ «Իդլիբը փոխում ենք Ղարաբաղով» բանաձևով:

Ըստ նրանց՝ միևնույն է վաղ թե ուշ Ասադը վերահսկելու է Իդլիբը: Մանավանդ, որ սուննի արաբները Թուրքիային հիշում են, երբ առաջանում է վտանգ Ասադի կողմից: Մյուս սուննի արաբական ռեժիմները նույնպես մոռացել են Թուրքիային: Մինչդեռ, ըստ այդ շրջանակների, Կովկասում Թուրքիան կարող է ձեռք բերել «մնայուն արժեքներ», եթե ակտիվ աջակցի Ադրբեջանին:

Իր հերթին ռուսական շրջանակները համարում են, որ Թուրքիան վաղուց պետք է զիջեր Իդլիբը Ասադին ու Մոսկվային, քանզի հատկապես վերջինիս ջանքերով Թուրքիան ստացավ Սիրիայի հյուսիսում 130 կմ երկարությամբ և 30 կմ խորությամբ վերահսկելի գոտի, որտեղ արդեն քրդական ուժեր չկան:

Մոսկովյան շրջանակները հիշեցնում են այսօր թուրքերին, որ քրդերին աջակցում էին ամերիկացիները, և միայն ռուս-թուրքական համաձայնության շնորհիվ Անկարային հաջողվեց առանց պատերազմի «մաքրել» այս տարածքները քրդական ուժերից:

Բացի այդ, ռուս-թուրքական հարաբերություններում բացի Իդլիբից, Ղարաբաղի և քրդերի խնդիրներից ավելացել է նաև Լիբիայի հարցը, որտեղ Մոսկվայի ու Անկարայի շահերը նույնպես բախվում են իրար:

Կհաջողվի՞ Ադրբեջանին ու թուրք ազգայնականներին համոզել «փոխանակել Իդլիբը Ղարաբաղի հետ», կախված է մի շարք հանգամանքներից: Առաջինը՝ Հայաստանի ու Ղարաբաղի դիրքավորումներից, նրանց դիմակայելու հնարավորություններից և էլի մի շարք հանգամանքներից: Սակայն, մի հարցում Ադրբեջանին ու թուրք ազգայնականներին հաջողվել է հասնել իրենց նպատակներին: Նրանք կարողացել են իրենց պրոքսի ուժերի միջոցով ապակայունացնել իրավիճակը ոչ միայն Հայաստանում, այլև Ղարաբաղում: Օգտվելով այն հանգամանքից, որ հայերը չունենալով երկարամյա պետականության փորձ՝ չեն կարողանա լուրջ պետականություններ կերտել Հայաստանում և Ղարաբաղում:

Վերջին երկու տարվա զարգացումները ցույց են տալիս, որ ադրբեջանցիների ու թուրքերի վեկտորները Հայաստանի ուղությամբ «ճիշտ», այսինքն՝ մեզ համար անցանկալի ուղղությամբ են զարգանում: Իսկ թե ինչքանով դա հերիք կլինի հասնել իրենց վերջնական նպատակին, դա արդեն այլ քննարկման թեմա է։

Երվանդ Բոզոյան

Քաղաքական մեկնաբան

Աղբյուրը՝ politeconomy.org

դիտվել է 643 անգամ
Լրահոս
Բատկան գիտի, թե կորոնավիրուսից ով ինչ է կորցնելու Ամոթալի վիճակ. Նիկոլ Փաշինյանը որոշել է արտահանձնել ադրբեջանցու սպանության մեջ կասկածվող ջավախքցի երիտասարդին Թավշյա հեղափոխության և Հայաստանի ավիացիայի միջազգային սկանդալի կապը. Տաթևիկը ժպտում է, իսկ ավիացիան խայտառակվում Իսկ նախարարին «փոխարինիչ» չկա՞ Տղամարդը 5 մարդ է սպանել Ռյազանում. տեսանյութ «Կորոնավիրուսային հիվանդության կասկածով կամ հաստատված անձանց խնամքը տնային պայմաններում». ուղեցույց Արցախում ժամկետային զինծառայողի սպանությունը բացահայտվել է Երազի իմ երկիր հայրենի. ՄԱՍ 1. Ռուբեն Մխիթարյանի հերթական հումորային տեսանյութը իշխանության մասին Բարեբախտաբար, Հայաստանում գրեթե ոչ ոք գրիպի դեմ պատվաստված չէ Եվգենի Կոմարովսկին կորոնավիրուսի ախտանշանների դեպքում իր գործողությունների մասին. տեսանյութ Տանը մնա և վայելիր աշխարհահռչակ ջազ դաշնակահար Տիգրան Համասյանի կատարումները Խնդրում եմ սահմանափակել զբոսանքներն ու երեխաների բակային խաղերը․ Արտավազդ Սահակյան Ադրբեջանի հատուկ ծառայությունների տակ աշխատող էջում հայերեն իմացող կամավորներ են փնտրել Շատ բարդ գործընթաց է. Արսեն Թորոսյան Էլեկտրահարություն Գյումրիում․ տուժողներից մեկը գտնվել է կլինիկական մահ է տարել Ինչպես հաղթահարել կորոնավիրուսը. բացառիկ տեսանյութ «Դա ես չէի… ես ռայոն էի գնացել, իսկ հեռախոսս թողել էի օգնականիս՝ Արմանի մոտ» Լուկաշենկոն կորոնավիրուսի մասին. որտեղ կլինի Բելառուսը վիրուսից հետո. տեսանյութ Մասիս Մայիլյանը կարևոր հայտարարությամբ է հանդես եկել «Քանի որ Տաթևիկը հրաժարվել է «իր թքածը լիզել», ունենք այն, ինչ ունենք». Արմեն Մինասյան Արտակարգ դեպք՝ Երևանում. «Ալկոգել» արտադրամասի մոտ վիճաբանությունն ավարտվել է դանակահարությամբ. կա վիրավոր Ջոնին միանգամից մի քանի հարց է լուծում Հետևողական եմ լինելու, որ մի քանի հոգի ջուրը չգցեն մյուս ուսուցիչների հսկայական ջանքերը․ նախարար Թոքերի արհեստական օդափոխման ևս 7 համակարգեր պատրաստ են շահագործման «Կտո էտոտ պոտերպեվշիյ, ատկուդը պրիշոլ...Ի կուդա ուշոլ...»
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 3-ին` ժամը 11:00-ին, Պոստ Սկրիպտում մամուլի ակումբում ռազմական փորձագետ Վան Համբարձումյանը կխոսի ադրբեջանական զինված ուժերի կողմից իրականացրած դիվերսիրոն ներթափանցման փորձի, դրա հետեւանքնով հայկական կողմի վիրավորում ստացած զինծառայողների, Բաղանիս և Ոսկևան գյուղերի ուղղությամբ գնդակոծության մասին, ինչի հետևանքով վիրավորում էր ստացել Ոսկեվան համայնքից մեկ երեխա: Բանախոսը կանդրադառնա նաեւ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի ոչ համարժեք արձագանքին եւ պրոադրբեջանական դիրքորոշմանը: Ապրիլի 3-ին՝ ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրերն են Արաբկիր համայնքի նախկին թաղապետ Հովհաննես Շահինյանը և «Այլընտրանք» ՀԿ համանախագահ Նարեկ Մանթաշյանը: Թեմա՝ Կորոնավիրուս, ստեղծված իրավիճակը, կառավարության կողմից կորոնավիրուսի հետևանքների չեզոքացման փաթեթների ներկայացում, ում են ուղղված դրանք: Ապրիլի 3-ին՝ ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրերն են «Հանրային վերահսկողության կենտրոն» ՀԿ նախագահ Բաբկեն Հարությունյանը և «Առողջ հանրություն» ՀԿ նախագահ Մարինա Խաչատրյանը: Ինչ առաջարկներ ունեն բանախոսները` կապված երկրում հաստատված արտակարգ դրության հետ, ինչպես լուծել սոցիալապես անապահով ընտանիքների հարցը: Ապրիլի 3-ին՝ ժամը 11:00-ին, Հայելի ակումբի հյուրերն են «Այլընտրանքային քաղաքապետարան» նախաձեռնության անդամ Սոնա Աղեկյանը և «Իրավունքի և արժեքների գերակայություն» իրավապաշտպան կազմակերպության նախագահ Սարգիս Տեր-Եսայանը: Թեմա` Արցախում տեղի ունեցած ընտրություններ. Դիտորդների նկատած խախտումները, ստացած տպավորությունները. Ինչ առաջարկներ ունեն բանախոսները` կապված երկրում հաստատված արտակարգ դրության հետ, ինչպես լուծել սոցիալապես անապահով ընտանիքների հարցը: Ապրիլի 1-ին՝ ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանը: Թեմա` Կորոնավիրուս, վիրուսը ԱՄՆ-ում. ականատեսի աչքերով, ինչ է առաջարկում Պ. Հայրիկյանը արտակարգ իրավիճակի և ՍԴ փոփոխությունների վերաբերյալ, «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին և «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագծերի փաթեթի ընդունում: Ապրիլի 1-ին՝ ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրերն են սոցիոլոգ ահարոն Ադիբեկյանը և հոգեբան Իրինա Ծատուրյանը: Թեմա` Արտակարգ դրություն երկրում (հոգեբանական կողմերը), դրական և բացասական կողմերը, ինչ խորհուրդներ են տալիս հոգեբանն ու սոցիոլոգը: «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին և «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագծերի փաթեթի ընդունում: Ապրիլի 1-ին՝ ժամը 11:30-ին, Հայելի ակումբի հյուրերն են փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը և ռազմագետ Գևորգ Գևորգյանը: Թեմա` արտակարգ ռեժիմի երկարաձգում, ինչ առաջարկներ կներկայացնեն, արտակարգ իրավիճակի ժամանակ ձեռնարկված քայլերը և ընդունված որոշումները, Արցախի ընտրություններ, «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին և «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագծերի փաթեթի ընդունում: Ապրիլի 1-ին՝ ժամը 11:00-ին, Հայելի ակումբի հյուրերն են Պարացելսուս ՀԿ-ի հիմնադիր- նախագահ Նունե Ներսիսյանը, ուրոլոգ Գևորգ Գրիգորյանը և համաճարակաբան Արշակ Պապոյանը: Թեմա` Ինքնամեկուսացում, կանխարգելիչ միջոցներ, վիճակագրություն, քայլերի հաջորդականություն: Մարտի 27-ին՝ ժամը 11:30-ին, Հայելի ակումբի հյուրերն են «Ադեկվադ» կուսակցության վարչության անդամ Կոնստանտին Տեր-Նակալյանը և Միհրդատ Մադաթյանը: Թեմա` Արտակարգ իրավիճակում կառավարության քայլերը Մարտի 27-ին՝ ժամը 11:00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ագրարագյուղացիական միավորում» հ/կ ղեկավար Հրաչ Բերբերյանը: Թեմա` «Ագրարագյուղացիական միավորում» հ/կ-ն դատի է տալիս կառավարությանը` արտակարգ իրավիճակում ընդունած որոշումների համար. Արդյոք երկիրը հնարավորություն կունենա սերմացուներ ձեռք բերել