ՍԴ-ն իրավասու է քննել իրեն վերաբերող հարցեր․ Գոռ Հովհաննիսյան

Սահմանադրական դատարանն անհրաժեշտաբար իրավասու է ստուգել ՍԴ դատավորների պաշտոնավարումը դադարեցնելու մասին սահմանադրական փոփոխության համապատասխանությունը գործող Սահմանադրության անփոփոխելի դրույթներին։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է սահմանադրագետ Գոռ Հովհաննիսյանը։

«„Nemo iudex in sua causa” = «Ոչ ոք չի կարող լինել դատավոր սեփական գործով»

Այն սկզբունքը, որ ոչ ոք չի կարող իր սեփական գործով լինել դատավոր, պատկանում է իրավական պետության հիմնարար սկզբունքներին։ Արդարադատության էությունն է, որ այն իրականացվի գործի հետ կապ չունեցող երրորդ անձի կողմից անձնային ու առարկայական անկախության հիման վրա:

Գործո՞ւմ է արդյոք այս սկզբունքն անսահմանափակ ձևով նաև Սահմանադրական դատարանի համար։

ՀՀ ՍահմԴՕ 16-րդ հոդվածի 1-ին մասը (iudex inhabilis) երաշխավորում է դատավորների չեզոքությունը սահմանադրական դատավարությունում։ Գերմանիայի Դաշնային ՍԴ-ն իր բազմաթիվ որոշումներում բազմիցս ընդգծել է, որ ՍԴ դատավորների կանխակալության վերաբերյալ կասկածի համար պետք է գործի շատ ավելի խիստ մասշտաբ, քան քրեական կամ քաղաքացիական դատավարությունում: Այս տեսնակյունից ՀՀ ՍահմԴՕ 16-րդ հոդ․ 1-ին մասում սպառիչ թվարկված հիմքերը պետք է մեկնաբանվեն չափազանց նեղ՝ հաշվի առնելով սահմանադրական վարույթների առանձնահատկությունները։

Պատճառներից մեկն այն է, որ սահմանադրական դատավարությունում գործի քննությունից հեռացված դատավորի տեղը մեկ այլ դատավոր չի կարող զբաղեցնել, ուստի ՍԴ դատավորներին բացարկ հայտնելու հեշտության արդյունքը կլինի այն, որ յուրաքանչյուր հաջող բացարկը կփոքրացնի դատարանի կազմը, և արդեն շատ քիչ հաջող բացարկները կհանգեցնեն դատարանում քվորումի բացակայության։ Հետևաբար, առկա է վտանգ, որ կոնկրետ գործերով նպատակադրված բացարկներ հայտնելու միջոցով դատարանի կազմը կարող է ենթարկվել մանիպուլյացիայի։ Ու հենց նման փորձի մենք արդեն ականատես եղել ենք։ Ուստի ՀՀ ՍահմԴՕ 16-րդ հոդ․ 1-ին մասը պետք է նպատակաբանորեն նվազեցվի, երբ դատավորներից մեկին կամ մի քանիսին բացարկ հայտնելն ակնհայտորեն հուշում է նման չարաշահման մասին։ Միայն այսպես կարելի է թույլ չտալ, որ էականորեն վնասվի ՍԴ-ի գործունակությունը։

Այդ պատճառով ՍԴ դատավորների պարագայում դատավարության ելքով ընդհանուր շահագրգռվածությունը կողմնակալության վերաբերյալ կասկածի հիմք չէ։ Այս մոտեցումը հաշվի է առնում այն հանգամանքը, որ հատկապես իրավանորմերի վերահսկողության և անհատական դիմումի վարույթներում ընդունվում են որոշումներ, որոնք, օրենքների ընդհանուր և վերացական բնույթի պատճառով, վերաբերում են անորոշ թվով անձանց և անորոշ թվով դեպքերի։ Օրինակ՝ որևէ հարկատեսակի մասին ՍԴ որոշումը վերաբերում է յուրաքանչյուր պոտենցիալ հարկ վճարողի։ Եթե, օրինակ, ՍԴ-ի որոշման անմիջական ազդեցությունն առանձին դատավորի հարկային պարտավորությունների վրա համարվի կանխակալության հիմք, ապա ՍԴ-ն ընդհանրապես չի կարողանա ստուգել Հարկային օրենսգրքի սահմանադրականությունը, որովհետև բոլոր դատավորները հարկեր վճարելու իրենց պարտականության պատճառով կլինեն կանխակալ։

Նույնը վերաբերում է ամուսնաընտանեկան, ժառանգման և իրավունքի այլ ոլորտների հետ կապված հարցերի քննությանը։ ՍԴ դատավորները չպետք է քննեն, օրինակ, նաև կրոնի ազատությանն առնչվող հարցեր, որովհետև նրանցից յուրաքանչյուրն ինչ-որ կրոնի դավանորդ է կամ էլ հենց ոչ ու հենց այդ պատճառով կանխակալ կարծիք ունի ցանկացած այլ կրոնի վերաբերյալ։ ՍԴ որոշումների սկզբունքային բնույթի պատճառով նրա դատավորների կանխակալության վերաբերյալ կասկածի համար չափազանց խիստ մասշտաբ կիրառելն անհրաժեշտ է անխափան սահմանադրական արդարադատություն ապահովելու համար։

Այն հարցին, թե արդյոք ՍԴ-ն իրավասու է քննել իրեն վերաբերող հարցեր, պետք է տալ դրական պատասխան։ ՍԴ-ն Սահմանադրության նորմերը վերջնական պարտադիր ուժով մեկնաբանելու իրավասություն ունեցող միակ մարմինն է։ Իբրև Սահմանադրության պահապան, ՍԴ-ն իրավասու է մեկնաբանել Սահմանադրության ցանկացած նորմ, այդ թվում՝ ՍԴ-ին վերաբերող սահմանադրական նորմերը։ Հակառակ դեպքում նա չէր կարողանա ստուգել, օրինակ, ՍԴ մասին օրենքի համապատասխանությունը Սահմանադրությանը, որովհետև այդ օրենքն ամբողջությամբ վերաբերում է հենց իրեն։ Բայց արդեն իսկ պրակտիկայում ՍԴ-ն մի քանի անգամ քննության է առել ՍԴ մասին օրենքի սահմանադրականության հարցը, ու դա ոչ ոքի մոտ ՍԴ դատավորների անաչառության վերաբերյալ կասկած չի հարուցել։

Ասվածն ամբողջությամբ վերաբերում է նաև սահմանադրական փոփոխությունների սահմանադրականության ստուգման վարույթին։ Այս վարույթում ՍԴ-ն ստուգում է սահմանադրական փոփոխությունների նախագծում ամրագրված դրույթների համապատասխանությունը բացառապես Սահմանադրության անփոփոխելի նորմերին՝ 1-ին, 2-րդ և 3-րդ հոդվածներին։ Ու քանի որ այս վարույթում ընդունվող որոշումը նույնպես ունի սկզբունքային բնույթ սահմանադրական փոփոխությունների ընդհանուր ու վերացական գործողության պատճառով, ուստի այդ որոշման ազդեցությունը ՍԴ դատավորների վրա նրանց կանխակալ վերաբերմունքի առնչությամբ կասկածի հիմք չէ։

Եվ վերջապես, եթե մենք պնդենք, թե այնուամենայնիվ ՍԴ-ն չպիտի իրավունք ունենա մեկնաբանելու իրեն վերաբերող սահմանադրական նորմերը, ապա բոլոր դեպքերում անհրաժեշտ է մի ատյան, որը դա կանի։ Այդ անհրաժեշտությունն անմիջականորեն բխում է Սահմանադրության գերակայության սկզբունքից։ Գերմանիայի Դաշնային ՍԴ նախկին նախագահ պրոֆ․ Լիմբախն ասում է․ «Սահմանադրության գերակայության սկզբունքի մասին գաղափարի հետ նույն պահին ծնվել է նաև սահմանադրական արդարադատությունը։ Որովհետև հենց այդ պահից պետք էր պատասխանել այն հարցին, թե ինչպես պետք է վերահսկել, թե արդյոք օրենքները, դատական ակտերը և գործադիր իշխանության գործողությունները համահունչ են Սահմանադրությանը»։ Սահմանադրության գերակայությունը ոչ մի գրոշ չարժե, եթե չպիտի լինի Սահմանադրության խախտումներն ստուգելու ու դրանք վերացնելու հնարավորություն։

Եթե մենք թույլ չտանք, որ ՍԴ-ն ինքը քննի իրեն վերաբերող գործեր, ապա պարտադիր պիտի ստեղծենք այդ գործերը քննող մեկ այլ ատյան, որը Սահմանադրությամբ կստանա այդ իրավասությունը։ Բայց հենց նույն պահին կծագի նույն հարցն այդ ատյանի առնչությամբ․ իրավունք պիտի ունենա՞ այդ ատյանը որոշում ընդունելու ինքն իր հարցով։ Բնականաբար հետևողականությունը պահանջում է մերժել այդ հնարավությունը, քանի որ նա կունենա կանխակալ վերաբերմունք, եթե քննի իրեն վերաբերող հարցեր։ Ուստի մեզ անհրաժեշտ է ևս մեկ ատյան, որը Սահմանադրությամբ կստանա այդ նախորդ ատյանի լիազորությունների վերաբերյալ գործեր քննելու իրավասություն։ Ու կրկին նույն հարցը կառաջանա այս նոր ատյանի առնչությամբ, ու մեզ պետք կլինի ևս մի նոր ատյան, ևս մեկը, ևս մեկը․․․ Եթե մենք չենք ուզում, որ ինչ-որ մի ատյան քննի իրեն վերաբերող գործեր, ապա մենք անհրաժեշտաբար կունենանք ատյանների անվերջ շարան։ Գիտության մեջ այս փաստարկը կոչվում է դատական ատյանների շարան ad infinitum = մինչև անվերջություն։

Քանի որ սա խելագարություն է, ուստի այդ ատյաններն ի վերջո ինչ-որ մի տեղ պիտի կանգ առնեն։ Ու հայ սահմանադիրը այլ երկրների սահմանադիրների նման կանգ է առել հենց ՍԴ-ի վրա։ ՍԴ-ն անհրաժեշտաբար իրավասու է ստուգել ՍԴ դատավորների պաշտոնավարումը դադարեցնելու մասին սահմանադրական փոփոխության համապատասխանությունը գործող Սահմանադրության անփոփոխելի դրույթներին։ Ուրիշ տարբերակ չկա»,-նշել է նա:

դիտվել է 483 անգամ
Լրահոս
Թավշյա հեղափոխության և Հայաստանի ավիացիայի միջազգային սկանդալի կապը. Տաթևիկը ժպտում է, իսկ ավիացիան խայտառակվում Իսկ նախարարին «փոխարինիչ» չկա՞ Դավադրություն Արցախում Նիկոլ Փաշինյանը պարտավոր է անհապաղ ազատ արձակել Ռոբերտ Քոչարյանին Բատկան գիտի, թե կորոնավիրուսից ով ինչ է կորցնելու Իշխանության ներսից որևէ մեկը Նիկոլ Փաշինյանին պետք է ասի այս մասին Փաշինյանի շուրջ օղակը սեղմվում է ներսից և դրսից Մոսկվան «գազ տվեց». Կամ՝ գազի գնի բարձրացում, կա՞մ... Գազի գնի փոփոխությունը` դոլարով, թե ռուբլով. Պուտինին սպասելիս Քառօրյայից չորս տարի անց. բանալին Նիկոլ Փաշինյանի ձեռքում է Ինչո՞ւ է Նիկոլ Փաշինյանը կրկնել Քոչարյանի քայլը Ստացվում է միայն «ախպերության» ֆոնի ցուցադրություն Ամոթալի վիճակ. Նիկոլ Փաշինյանը որոշել է արտահանձնել ադրբեջանցու սպանության մեջ կասկածվող ջավախքցի երիտասարդին Ոմանք միմյանց ձեռք են մեկնում, իսկ ԱՄՆ-ը օրհասական պահին հաշիվներ է մաքրում Ավտովթար Արարատի մարզում. բախվել են BMW-ն, ՎԱԶ 21099-ն ու ՎԱԶ 211030-ը Ինչո՞ւ են անգլերեն և հայերեն տեքստերը իրար հակասում «Բարսելոնայի» փոխնախագահը վարակվել է կորոնավիրուսով Համաճարակի ժամանակ արդյունավետ կլինի «տնային կալանք» կիրառել անազատության մեջ գտնվողների նկատմամբ. Արման Թաթոյան Նիկոլ Փաշինյանի իշխանությունը ստում ու ստում է, ֆեյքնյուզ է հորինում և իր հորինածը հերոսաբար հերքում Արվում է ամեն ինչ, որպեսզի Ռ. Քոչարյանն ազատ չարձակվի Որքա՞ն պարգևավճար է տրվում ՀՀ Քաղավիացիայի կոմիտեին Վանաձորում հացը թանկացավ. Մարուքյան Հայկական երկու ավիաընկերություն ժամանակավորապես զրկվել է եվրոպական ուղղություններով կատարվող չվերթների իրավունքից Այսօր Նախագահ Քոչարյանին քրեակատարողական հիմնարկում պահելը լրջագույն վտանգ է իր առողջությանը Ստամբուլահայ գրող Մասիս Քյուրքչուգիլը կորոնավիրուսի կասկածով հիվանդանոց է տեղափոխվել
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 3-ին` ժամը 11:00-ին, Պոստ Սկրիպտում մամուլի ակումբում ռազմական փորձագետ Վան Համբարձումյանը կխոսի ադրբեջանական զինված ուժերի կողմից իրականացրած դիվերսիրոն ներթափանցման փորձի, դրա հետեւանքնով հայկական կողմի վիրավորում ստացած զինծառայողների, Բաղանիս և Ոսկևան գյուղերի ուղղությամբ գնդակոծության մասին, ինչի հետևանքով վիրավորում էր ստացել Ոսկեվան համայնքից մեկ երեխա: Բանախոսը կանդրադառնա նաեւ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի ոչ համարժեք արձագանքին եւ պրոադրբեջանական դիրքորոշմանը: Ապրիլի 3-ին՝ ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրերն են Արաբկիր համայնքի նախկին թաղապետ Հովհաննես Շահինյանը և «Այլընտրանք» ՀԿ համանախագահ Նարեկ Մանթաշյանը: Թեմա՝ Կորոնավիրուս, ստեղծված իրավիճակը, կառավարության կողմից կորոնավիրուսի հետևանքների չեզոքացման փաթեթների ներկայացում, ում են ուղղված դրանք: Ապրիլի 3-ին՝ ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրերն են «Հանրային վերահսկողության կենտրոն» ՀԿ նախագահ Բաբկեն Հարությունյանը և «Առողջ հանրություն» ՀԿ նախագահ Մարինա Խաչատրյանը: Ինչ առաջարկներ ունեն բանախոսները` կապված երկրում հաստատված արտակարգ դրության հետ, ինչպես լուծել սոցիալապես անապահով ընտանիքների հարցը: Ապրիլի 3-ին՝ ժամը 11:00-ին, Հայելի ակումբի հյուրերն են «Այլընտրանքային քաղաքապետարան» նախաձեռնության անդամ Սոնա Աղեկյանը և «Իրավունքի և արժեքների գերակայություն» իրավապաշտպան կազմակերպության նախագահ Սարգիս Տեր-Եսայանը: Թեմա` Արցախում տեղի ունեցած ընտրություններ. Դիտորդների նկատած խախտումները, ստացած տպավորությունները. Ինչ առաջարկներ ունեն բանախոսները` կապված երկրում հաստատված արտակարգ դրության հետ, ինչպես լուծել սոցիալապես անապահով ընտանիքների հարցը: Ապրիլի 1-ին՝ ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանը: Թեմա` Կորոնավիրուս, վիրուսը ԱՄՆ-ում. ականատեսի աչքերով, ինչ է առաջարկում Պ. Հայրիկյանը արտակարգ իրավիճակի և ՍԴ փոփոխությունների վերաբերյալ, «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին և «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագծերի փաթեթի ընդունում: Ապրիլի 1-ին՝ ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրերն են սոցիոլոգ ահարոն Ադիբեկյանը և հոգեբան Իրինա Ծատուրյանը: Թեմա` Արտակարգ դրություն երկրում (հոգեբանական կողմերը), դրական և բացասական կողմերը, ինչ խորհուրդներ են տալիս հոգեբանն ու սոցիոլոգը: «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին և «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագծերի փաթեթի ընդունում: Ապրիլի 1-ին՝ ժամը 11:30-ին, Հայելի ակումբի հյուրերն են փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը և ռազմագետ Գևորգ Գևորգյանը: Թեմա` արտակարգ ռեժիմի երկարաձգում, ինչ առաջարկներ կներկայացնեն, արտակարգ իրավիճակի ժամանակ ձեռնարկված քայլերը և ընդունված որոշումները, Արցախի ընտրություններ, «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին և «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագծերի փաթեթի ընդունում: Ապրիլի 1-ին՝ ժամը 11:00-ին, Հայելի ակումբի հյուրերն են Պարացելսուս ՀԿ-ի հիմնադիր- նախագահ Նունե Ներսիսյանը, ուրոլոգ Գևորգ Գրիգորյանը և համաճարակաբան Արշակ Պապոյանը: Թեմա` Ինքնամեկուսացում, կանխարգելիչ միջոցներ, վիճակագրություն, քայլերի հաջորդականություն: Մարտի 27-ին՝ ժամը 11:30-ին, Հայելի ակումբի հյուրերն են «Ադեկվադ» կուսակցության վարչության անդամ Կոնստանտին Տեր-Նակալյանը և Միհրդատ Մադաթյանը: Թեմա` Արտակարգ իրավիճակում կառավարության քայլերը Մարտի 27-ին՝ ժամը 11:00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ագրարագյուղացիական միավորում» հ/կ ղեկավար Հրաչ Բերբերյանը: Թեմա` «Ագրարագյուղացիական միավորում» հ/կ-ն դատի է տալիս կառավարությանը` արտակարգ իրավիճակում ընդունած որոշումների համար. Արդյոք երկիրը հնարավորություն կունենա սերմացուներ ձեռք բերել