Սերժի Նիկոլին ռուսները ժամանակին տարան. Շանթ Հարությունյան (video)

1988թ․ շարժման տարիները վերարժևորեցին շատ բան. մարդկային արժեքները և մեր գաղափարային ընկերների մեջ կային տեսակով այնպիսիք, այդ թվում նաև Ռուբեն Հայրապետյանը, որ իր արժեհամակարգով դերակատարում ունեցավ Արցախի կայացման հարցում։

Այս մասին «Արմնյուզ» ՀԸ հեռարձակվող Անժելա Թովմասյանի հեղինակային «Հայելու առաջ» հաղորդաշարի ժամանակ ասել է «Ցեղակրոն» կուսակցության նախագահ Շանթ Հարությունյանը՝ անդրադառնալով ամիսներ առաջ ՀՖՖ նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանին բերման ենթարկելու օրը նրա աջակիցների կողքին լինելու հարցին։


Շանթ Հարությունյանի խոսքով՝ երբ ինքը բանտարկված էր, Ռուբեն Հայրապետյանն այն քիչ մարդկանցից էր ում նա կարող էր դիմել, որպեսզի իր որդու կողքին լինի․ «Ես կարծում եմ՝ Հայաստանում քիչ կան Ռուբեն Հայրապետյանի տեսակի մարդիկ։ Ինքն էն մարդկանցից էր, որ ասում էր՝ Սերժ Սարգսյանին դիմելու եմ, ասեմ՝ Շանթին ինչ անում եք, արեք, բայց երեխուն՝ Շահենին չկպչեք»։

Ըստ Շանթ Հարությունյանի՝ այսօր հասարակությունը չունի ընտանիքներին, երեխաներին պաշտպանելու «իմունիտետ», որի արդյունքում կպչում են ընտանիքներին։

Շանթ Հարությունյանը հերքում է այն տեսակետը, թե իր և Ռուբեն Հայրապետյանի հարաբերությունները ֆինանսի վրա են ձևավորված։

Խոսելով արժեհամակարգերից՝ Շանթ Հարությունյանն ասել է․ «Ասում են՝ հեղափոխությունն արժեքներ է բերել, չկա նման բան։ Հեղափոխությունը պետք է նախկին արժեհամակարգը փոխի։ Եթե նախկինները հալածում էին իրենց հակառակորդներին ու այսօր եկել է նոր իշխանություն, որն իրականացնում է նախկինների քայլերը՝ էլ ի՞նչ հեղափոխական արժեքներից եք խոսում»։

Շանթ Հարությունյանի դիտարկմամբ՝ այսօր արժեքները դեգրադացված են․ «Հայ ազգը հազար տարի է իր ամբողջության մեջ անմեղսունակ է։ Կենցաղային հարցերում հայերը ճարպիկ են, իսկ քաղաքական առումով՝ դեգրադացված»։

Հարցին՝ ինչու՞ տեղի ունեցավ հեղափոխությունը կամ իշխանափոխությունը, Շանթ Հարությունյանը պատասխանել է, որ պատճառն արժեքների դեգրադացումն էր։

Դիտարկմանը՝ ամենավտանգավոր բանը, որ այսօր տեղի է ունենում, Շանթ Հարությունյանն ասել է․ «Ընդունենք նախկինները ցոփ ու շվայտ կյանքով էին ապրում, այսօր Նիկոլը եկել է իշխանության ասում է՝ էլի պետք է իշխանությունն օգտվի վայելքներից, բայց օրենքի շրջանակում, օրինակ՝ պարգևավճարներ ստանա»։


Ըստ Շանթ Հարությունյանի՝ նման մոտեցումը ցինիզմ է, որը արժեքի բացակայության պատճառով է․ «Եթե ժողովուրդն ասում է, որ լավ են անում ներկա իշխանավորները, ապա ասեմ՝ այսօր ժողովուրդն ապրում է ատելությամբ, չարացած է ժողովուրդը, որը ժողովրդի մեղքով չէ»։

Ամփոփելով խոսքը՝ հարցին՝ նախկին իշխանությունները շա՞տ բան գիտեն այս իշխանության, մասնավորապես՝ Նիկոլ Փաշինյանի մասին, Շանթ Հարությունյանն ասել է․ «Սերժը ժամանակին օգնել է Նիկոլին, բայց ռուսները Նիկոլին տարել են Սերժից»։

 

 

դիտվել է 1274 անգամ
Լրահոս
Կյանքը կորոնավիրուսից հետո. անդունդի և նոր իրականության առերեսումը հեշտ չի լինելու Ինչու՞ է Ալիևը նորից ակտիվացել ՀՀ սահմանների մոտ Թրամփի ժեստը Հայաստանին, Վրաստանին և Ադրբեջանին Ալո, Նիկոլն է Փաշինյան. զանգել եմ` ասեմ` ինձ վրա հույս չդնեք Կառավարումը պատժելը չէ միայն, ասֆալտին փռելը չէ Այսուհետ ՀԿ-ները պետությանը ներկայացնելու են իրենց գործունեության մասին հաշվետվություն Ժողովրդին զանգելու փոխարեն, գուցե զանգեք եւ լսեք ձեր թիմից դուրս փորձառու մասնագետներին․ Լիլիթ Գալստյան Պարետի նոր որոշումը Բագրատաշենի մաքսակետում բեռնափոխադրող վարորդները 5-6 օր սպասում են անցնելու իրենց հերթին Մարտի 31-ին դրվելու է Արցախի լինել-չլինելու հարցը․ Վիտալի Բալասանյան Հայ ուսանողներից ոմանք չեն կարողացել ԱՄՆ-ից վերադառնալ Հայաստան Ռուսաստանի կողմից սահմանների նոր սահմանափակումները չեն ազդելու հայկական բեռների վրա. Փաշինյան Մի տխուր-տխուր պատմություն պատմեմ... Կորոնավիրուսով հաստատված դեպքերի թիվը անցել է 400-ը Արցախում առայսօր կորոնավիրուսի դեպք չի գրանցվել. ԱՀ ԱՆ «Չվհատվեք. . . Կուգան ու Կերթան... ». Սիրուշոն կատարել է Ջիվանու «Ձախորդ Օրեր» ստեղծագործությունը (տեսանյութ) Առաքել Մովսիսյանի որդին ևս երկու ամիս կմնա կալանքի տակ Վրեժը ժանտախտի ժամանակ. ով է թիրախում Եվս 2 հոգի բուժվեց կորոնավիրուսից Որքան ժամանակ է կորոնավիրուսը պահպանվում օրգանիզմում Արցախի 776 քաղաքացի իրենց ընտրությունը կկատարեն Հայաստանում, մինչդեռ ՀՀ-ում արգելված է զանգվածային միջոցառումների անցկացումը «Անտարեսը» 2 տարում պետբյուջեից ավելի քան 136 միլիոն դրամ գումար է ստացել․ Antifake.am Պոպուլիստին ունկնդիրներ են պետք Հայաստանում կորոնավիրուսով վարակված 13 պացիենտի մոտ կա թոքաբորբ. ԱՆ խոսնակը մանրամասներ է հայտնում Նիկոլ Փաշինյանին էլ չեն ներելու
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 27-ին՝ ժամը 11:30-ին, Հայելի ակումբի հյուրերն են «Ադեկվադ» կուսակցության վարչության անդամ Կոնստանտին Տեր-Նակալյանը և Միհրդատ Մադաթյանը: Թեմա` Արտակարգ իրավիճակում կառավարության քայլերը Մարտի 27-ին՝ ժամը 11:00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ագրարագյուղացիական միավորում» հ/կ ղեկավար Հրաչ Բերբերյանը: Թեմա` «Ագրարագյուղացիական միավորում» հ/կ-ն դատի է տալիս կառավարությանը` արտակարգ իրավիճակում ընդունած որոշումների համար. Արդյոք երկիրը հնարավորություն կունենա սերմացուներ ձեռք բերել Մարտի 27-ին՝ ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրերն են քաղաքական վերլուծաբաններ Մենուա Հարությունյանը և Գուրգեն Եղիազարյանը: Թեմա` Արցախում մարտի 31-ին կայանալիք ընտրություններ Մարտի 27-ին՝ ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրերն են «Ռեֆորմիստներ» կուսակցության հիմադիր Վահան Բաբայանը և ՀՀ Դեմոկրատական կուսակցության նախագահ՝ Արամ Գասպարի Սարգսյանը Թեմա` Ընտրություններ Արցախում, կորոնավիրուս, երկրում ստեղծված իրավիճակ, կառավարության քայլեր: Մարտի 24-ին՝ ժամը 11:30-ին, Հայելի ակումբի հյուրն է ռազմական և քաղաքական գործիչ Գևորգ Գևորգյանը: Թեմա` Արցախի ընտրություններ, ինչպես են գնահատում երկրի վիճակը և պարետի աշխատանքները` արտակարգ դրության պայմաններում Մարտի 24-ին՝ ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը: Թեմա` Ռ. Քոչարյանի դատական գործում ինչ զարգացումներ կան: ԲԴԽ-փաստաբաններ հակամարտություն : Մարտի 24-ին՝ ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրերն են «Համերաշխություն» շարժում կուսակցության նախագահ Սարգիս Ավետիսյանը և «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանը: Թեմա` Արցախի ընտրություններ, ինչպես են գնահատում երկրի վիճակը և պարետի աշխատանքները` արտակարգ դրության պայմաններում: Մարտի 24-ին՝ ժամը 11:00-ին, Հայելի ակումբի հյուրն է սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը: Թեմա`բանախոսը կներկայացնի Արցախում կատարված սոցհարցումների արդյունքները. Ընտրություններ Արցախում. Ում հետ են կապում արցախցիներն իրենց հարցի լուծումը Երկրում կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակից ելնելով, «Հոդված 3» ակումբն իր հետևորդներին և լրագրող գործընկերներին առաջարկում է քննարկման նոր ձևաչափ․ մենք կշարունակենք զրուցել կարևոր թեմաների մասին և լուսանկարի միջոցով կտեղադրենք մեր ֆեյսբուքյան էջում, որը լրագրողները կարող են օգտագործել իրենց հոդվածներում՝ ճիշտ այնպես, ինչպես արվում էր մեր ակումբում անցկացվող քննարկումների դեպքում։ Մարտի 19-ի բանախոսներն են․ ՏԻԳՐԱՆ ՋՐԲԱՇՅԱՆ, «Ամերիա» խորհրդատվական ընկերության տնօրեն ՎԱՐԴԱՆ ԱՐԱՄՅԱՆ, ֆ... Մարտի 19-ին, ժամը 12.00 «Տեսակետ» մամուլի ակումբի հյուրն է սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը: Թեման՝ «Ընտրություններ Արցախում. ո՞վ կդառնա Արցախի հաջորդ նախագահը, ովքե՞ր կլինեն ԱԺ-ում: Արցախցիների շրջանում անցկացված սոցհարցումների արդյունքները»: Ասուլիսը կհեռարձակվի ուղիղ եթերով: Խնդրում ենք ներկայանալ դիմակով: