Եթե փոփոխությունը չլինի, մենք մինչև 2035թ. գործող ՍԴ չենք ունենա. վարչապետ

Պետք է արձանագրենք, որ շատ երկար տարիներ մեր քաղաքական թիմը և անձամբ ես դեռ ընդդիմադիր ժամանակներից խոսել ենք սահմանադրական իրականության մասին: Ասել եմ՝ ՀՀ-ում սահմանադրական իրականության հաստատումը սկզբունքային նշանակություն ունի: Այս մասին Հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով հարցին, թե արդյո՞ք ընտրված ճանապարհը՝ հանրաքվեն իրավական է:

Նա նշեց, որ Սահմանադրության մեջ գրված է եղել մի բան, իսկ իրականությունը եղել է այլ: ՛«Մեր կառավարության գործունեությունն առաջին օրից միտված է Հայաստանում սահմանադրական իրականությունն հաստատելուն, մենք ստեղծել ենք սահմանադրական իրականությունը»,- ասաց նա:

Թե ինչ կապ ունի սահմանադրական իրականության թեման ՍԴ-ի հետ, նա ասաց, որ 2015թ. ընդունված և 2018թ. ապրիլի 9-ին ամբողջությամբ ուժի մեջ մտած Սահմանադրության մեջ նկարագրված է ՍԴ-ի մոդել, որն արժանացել է բոլոր միջազգային կառույցների քաջալերանքին է: «Հաշվի առնելով անվստահությունը ՍԴ նկատմամբ՝ կարելի է այս Սահմանադրության գործող մոդելով վերականգնել այդ վստահությունը: Եթե նախկինում ՍԴ անդամը ընտրվում էր մինչև 70 կամ մինչև 65 տարեկան, հիմա սահմանված է, որ ՍԴ դատավորի գործունեության ժամկետը 12 տարի է և նույն անձը կարող է ՍԴ դատավոր լինել միայն մեկ անգամ: ՍԴ նախագահին ընտրում է ոչ թե ԱԺ-ն, ի տարբերություն նախկինի, այլ ՍԴ-ն՝ 6 տարի ժամկետով: Այսինքն՝ յուրաքանչյուր 6 տարին մեկ, Սահմանադրական դատարանում պետք է տեղի ունենան ՍԴ նախագահի ընտրություններ, նույն անձը 6 տարուց ավելի չի կարող լինել ՍԴ նախագահ»,- պարզաբանեց նա:

Այս պնդումը սահմանադրական իրականության հետ՝ ըստ վարչապետի, կապ ունի այնքանով, որ եթե փոփոխությունը չլինի, մենք մինչև 2035թ. գործող ՍԴ չենք ունենա:

«Մենք բոլորովին նոր կառավարման համակարգ ենք ներդրել ապրիլի 9-ից, որը մեխանիզմ է, մեկ ամբողջություն այդ մեխանիզմի բոլոր դետալները պետք է համապատասխանեն այն պարամետրերին, որը նկարագրված է Սահմանադրության մեջ: Դա նույնն է, երբ մեքենան կապիտալ վերանորոգես և նրա անիվներից 3-ը լինեն մի տրամաչափի, իսկ չորրորդը լինի այլ տրամաչափի»,- ասաց նա:

Դիտարկմանը, եթե գլոբալ սահմանադրական փոփոխություններ արդեն իսկ պետք է լինեն, ինչու գնալ այս հանրաքվեին, նա ասաց, որ գլոբալ սահմանադրական փոփոխությունները խորքային փոփոխություն են ենթադրում, և երբ խոսվում է գլոբալ սահմանադրական փոփոխությունների մասին՝ խոսվում է գործող Սահմանադրության զարգացման մասին, իսկ գործող սահմանադրությունը զարգացնել հնարավոր չէ, եթե այն դե ֆակտո չի մտել ուժի մեջ: Մենք այսօր ուզում ենք եղած Սահմանադրությունը բերել ուժի մեջ և ունենալ սահմանադրական իրականություն, որ մեր մեխանիզմի բոլոր անիվները լինեն նույն տրամաչափի, որպեսզի այդ մեխանիզմն առաջ գնալու, շարժվելու հնարավորություն ունենա, այլապես սխալ տրամաչափի անիվի պատճառով ամբողջ մեխանիզմը կփլուզվի»,- ասաց նա:

դիտվել է 311 անգամ
Լրահոս
Ձերբակալությունները իշխանության ապազգային գործունեությունը չեն քողարկի, իրավիճակը մի օր պայթելու է․ Տիգրան Աբրահամյան Արագածոտնում բախվել են «SHACMAN» և «ZIL» մակնիշի բեռնատարները․ վերջինը կողաշրջվել է Լեո Նիկոլյանի վիճակն օր օրի վատթարանում է, իսկ նրա մուտքը Հայաստան շարունակում է փակ մնալ Իշխանական թիմում էլ են սարսափում ադրբեջանցի «փախստականների» վերադարձի հեռանկարից «Ծիծեռնակաբերդ»-ում Աննա Հակոբյանի և դստեր դեպքով քննչականում քրեական վարույթ է նախաձեռնվել․ կան ձերբակալվածներ «Կանգնի՛ր կամ հանձնի՛ր»․ Երևանի մի շարք փողոցներ պարալիզացված են․ ակցիաները շարունակվում են Գյուղից հետեւում են դիրքերի քանդմանը Մամիկոն Ասլանյանը կմնա կալանքի տակ Այն կտի մասին, թե իբր ադրբեջանական գազ է գնելու Հայաստանը․ Կարեն Վրթանեսյան Համատեղ պայքարի պլան դեռ չկա Հենրիխ Մխիթարյանին շնորհավորեցին բոլորը` բացի ՀՖՖ-ից Աննա Հակոբյանը քաղաքական նպատակով էր Գյումրիում. աճել է իշխանության հանդեպ անվստահությունը Սասուն Խաչատրյանին չեն նեղացնի. ՔՊ-ն հանդիպելու է ՍԴ-ի իր «սրտի» թեկնածուի հետ Ծնվեց, քայլեց, պաշտոնյա դարձավ 216 հազար դրամ 36 LED լույսի համար. ի՞նչ գնումներ է արել նախագահի աշխատակազմը Կիրանց-Բերքաբեր հատվածում ականապայթյունային վնասվածք ստացողը պայմանագրային զինծառայող է Արսեն Թորոսյանի նախկին տեղակալի նկատմամբ հարուցել է նոր հանրային քրեական հետապնդում Շատ ոստիկանների համար Նիկոլի «թասիբ պահելը» պաշտոնական առաջխաղացում ապահովելու միջոց է դարձել․ պատգամավոր Ընդամենը մոտ 25-30 քայլ, և թշնամին կարող է հայտնվել այստեղով անցնող ցանկացած մեքենայի դռան մոտ Քննչական մարմինները հատել են ոչ պրոֆեսիոնալ գործելու սահմանագիծը. Թագուհի Թովմասյան Կիրանցում բնակիչները ստուգում են մեքենաները՝ բացահայտելու ականազերծողներին և արգելելու նրանց մուտքը Քաղաքացիները վրաններ են տեղադրում Կիրանցի կամրջի վրա Բերքաբերի սահմանին ականզերծող սակրավորի ոտնաթաթը պոկվել է, նա տեղափոխվել է Երևան Գերլարված իրավիճակ Կիրանցում․ ոստիկանների հետ քաշքշուկի ժամանակ Գառնիկ Դանիելյանն ուշագնաց եղավ. video ՇՏԱՊ. Ասպրամ Կրպեյանը ներկայացնում է Կիրանցում իրավիճակի լարման պատճառը. video
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am