Բանակային ողբերգությունից հետո էլ ի՞նչ պետք է լինի, որ իշխանական սենյակներում հասկանան՝ գեբելսյան սուտը, երկրի հիմնական սենյակներից հորդող անլրջությունը աղետի է բերելու. Մարինե Սուքիասյան

Արդյոք բանակի ողբերգությունները, որոնք շոկային ազդեցություն են թողնում հասարակության վրա, կընկալվեն ավելի մեծ խորությամբ։ Կարվե՞ն ավելի խորքային հետևություններ պետության ամբողջական մակարդակով։

Ես կարծում էի, որ այո։ Երեկ վստահությունս նվազեց. պատճառը վարչապետի տեղադրած պաստառն էր քանդված և նորոգված ճանապարհները «այո» և «ոչ» գրառումներով։ Էլ ի՞նչը պետք է ստիպի հրաժարվել էժան քայլերից, էլ ի՞նչ պետք է լինի, որ իշխանական սենյակներում հասկանան, որ գեբելսյան սուտը, պառակտումները, երկրի հիմնական սենյակներից հորդող անլրջությունը աղետի է բերելու։

Ո՞րն էր այդ պաստառի անհրաժեշտությունը։ Ինչու՝ սուտ և ինչու՝ ցածրորակ քայլեր։ Հիմա քանդված ճանապարհներ, դպրոցներ, շենքեր, քաղաքներ չկա՞ն։ Թե նախորդ 28 տարիներում բան չի կառուցվել։ Առանց այն էլ հազար տարի պետություն չի ունեցել այս ժողովուրդը, մի չարաշահեք նրա այս ողբերգությունը։ Պատկերացնո՞ւմ եք մյուս կողմից էլ դնեն «Իսկանդեր»-ների նկարները և այս տարվա բանակային ողբերգությունների վիճակագրությունն ու գրեն. «ոչ»-ը սա է, «այո»-ն՝ սա։ Չեն անում չէ՞։ Չեն անցնում չէ՞ չիկարելիի սահմանը։ Նման հարյուր օրինակ կարելի է բերել, որը ոչ մի պարագայում չի կարելի անել։ Բայց ինչու է վարչապետի ՖԲ-ից, լայվից պարբերաբար խախտվում է այդ չի կարելիի գիծը։ Դա ականապատ գիծ է. կպայթենք բոլորս։

Բանակային ողբերգությունից զինվորական գործի կազմակերպման, ներբանակային հետևություններ անելը կարևոր է։ Բայց նույնքան, գուցեև ավելի կարևոր է ընդհանուր պետության մակարդակով հետևություններ անելը։ Կփոխի սա իշխանության մտադրությունը հանրաքվեի անցկացման հարցում, քարոզարշվը ստի և պառակտման փառատոնի վերածելու հարցում, թե՞ բան չի փոխվի։ Թե էլի նույնն է մնալու՝ սուտ, թշնամանք, լայվ, էլի սուտ, Ալենի քծնանք, Հ1-ի սուտ, ֆեյքային բանդայի վերածված ՊՈԱԿ, ավելի մեծ սուտ և այլն։ Մենք ե՞րբ ենք կանգ առնելու. Աղետից հետո, թե առաջ. Սա է խնդիրը։

Մարինե Սուքիասյան
«Այլընտրանքային նախագծեր խումբ»

դիտվել է 313 անգամ
Լրահոս
«Կանգնի՛ր կամ հանձնի՛ր»․ Երևանի մի շարք փողոցներ պարալիզացված են․ ակցիաները շարունակվում են Գյուղից հետեւում են դիրքերի քանդմանը Մամիկոն Ասլանյանը կմնա կալանքի տակ Այն կտի մասին, թե իբր ադրբեջանական գազ է գնելու Հայաստանը․ Կարեն Վրթանեսյան Համատեղ պայքարի պլան դեռ չկա Հենրիխ Մխիթարյանին շնորհավորեցին բոլորը` բացի ՀՖՖ-ից Աննա Հակոբյանը քաղաքական նպատակով էր Գյումրիում. աճել է իշխանության հանդեպ անվստահությունը Սասուն Խաչատրյանին չեն նեղացնի. ՔՊ-ն հանդիպելու է ՍԴ-ի իր «սրտի» թեկնածուի հետ Ծնվեց, քայլեց, պաշտոնյա դարձավ 216 հազար դրամ 36 LED լույսի համար. ի՞նչ գնումներ է արել նախագահի աշխատակազմը Կիրանց-Բերքաբեր հատվածում ականապայթյունային վնասվածք ստացողը պայմանագրային զինծառայող է Արսեն Թորոսյանի նախկին տեղակալի նկատմամբ հարուցել է նոր հանրային քրեական հետապնդում Շատ ոստիկանների համար Նիկոլի «թասիբ պահելը» պաշտոնական առաջխաղացում ապահովելու միջոց է դարձել․ պատգամավոր Ընդամենը մոտ 25-30 քայլ, և թշնամին կարող է հայտնվել այստեղով անցնող ցանկացած մեքենայի դռան մոտ Քննչական մարմինները հատել են ոչ պրոֆեսիոնալ գործելու սահմանագիծը. Թագուհի Թովմասյան Կիրանցում բնակիչները ստուգում են մեքենաները՝ բացահայտելու ականազերծողներին և արգելելու նրանց մուտքը Քաղաքացիները վրաններ են տեղադրում Կիրանցի կամրջի վրա Բերքաբերի սահմանին ականզերծող սակրավորի ոտնաթաթը պոկվել է, նա տեղափոխվել է Երևան Գերլարված իրավիճակ Կիրանցում․ ոստիկանների հետ քաշքշուկի ժամանակ Գառնիկ Դանիելյանն ուշագնաց եղավ. video ՇՏԱՊ. Ասպրամ Կրպեյանը ներկայացնում է Կիրանցում իրավիճակի լարման պատճառը. video Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանը արդեն 5րդ օրն է՝ հացադուլի մեջ է ու այսօր արդեն հրաժարվել է ջրից. video Կիրանցում մթնոլորտը խիստ լարված է Այս պահին ամբողջ երկրով մեկ ժողովրդական դիմադրության մեծ ու փոքր դրսևորումներ են Երեւանում միկրոավտոբուսներով փակել են Արշակունյաց պողոտան Պահանջում են վերացնել Մամիկոն Ասլանյանի խափանման միջոցը
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am