«Սպասում ենք, որ ՀՔԾ աշխատակիցները կայցելելն խմբագրություն». «Հրապարակ» օրաթերթի գլխավոր խմբագիր (video)
Գործ է հարուցվել, և մենք ամեն պահ սպասում ենք, որ խմբագրություն կայցելեն Հատուկ քննաչկան ծառայության աշխատակիցները և, բնականաբար, փորձելու են նորից տեղեկատվության աղբյուրը պարզել:Այս մասին Հայաստանի ժուռնալիստների միության նախաձեռնած «Մամուլի հետհեղափոխական մարտահրավերները, սպասելիքներ և անելիքներ» խորագրով քննարկման ժամանակ ասաց «Հրապարակ» թերթի գլխավոր խմբագիր Արմինե Օհանյանը:
Խոսքը վերաբերվում է Տարածքային կառավարման նախարար Սուրեն Պապիկյանի մասին տպագրված հոդվածին, որի հիման վրա հարուցվել է քրեական գործ։
Ինչպես տեղեկացրեց` վերջին երկու տարվա ընթացքում ունեցել են 9 դատական գործ, սա՝ այն դեպքում, երբ նախորդ չորս տարիներին ունեցել են ընդամենը 2 դատական հայց, ընդ որում, 9 դատական հայցերից երեքի հայցվորներն այսօրվա իշխանության ներկայացուցիչներն են։