Ինչով է ավարտվել Սերգեյ Լավրովի և Մայք Պոմպեոյի հանդիպումը Մյունխենում
vesti.ru կայքի փոխանցմամբ՝ ՌԴ արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան պատմել է, թե ինչով է ավարտվել ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի և ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի հանդիպումը Մյունխենում:
«Պոմպեոն դուրս է եկել Լավրովի մոտից և ամբողջ միջանցքով բարձր ասել է. «Good luck»:Ռուսական բանակցային սենյակի մոտ կանգնած Մյունխենյան համաժողովի մասնակիցները հոգոց հանեցին, այսօր ամերիկացիները քչերին է, որ լավ բան են ցանկանում»,- նշել է Զախարովան:
Սերգեյ Լավրովն ու Մայք Պոմպեոն կարճատև հանդիպում են ունեցել այսօր բացված անվտանգության հարցերով Մյունխենյան համաժողովի շրջանակներում: