Կարեն Բեքարյանը Զոհրաբ Մնացականյանին Արցախի խնդրի շուրջ ուղիղ եթերում բանավեճի է հրավիրում

Քաղաքագետ Կարեն Բեքարյանը ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանին ուղիղ եթերում բանավեճի է հրավիրում եւ ակնկալում է, որ այդ բանավեճը հնարավորություն կտա լայն հանրությանը՝ հասկանալու Արցախի շուրջ ընթացող գործընթացի լրջությունն ու կարևորությունը։ Այս մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում:


«Երեկ, երբ ադրբեջանական սոցցանցային տիրույթից տարածվեց տեղեկատվությունը ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Կասպրչիկի և այսպես կոչված «ղարաբաղի ադրբեջանական համայնքի» ղեկավարի հանդիպման մասին՝ չշտապեցի արձագանքել հետևյալ պատճառներով.

1. լուրը կարող էր կեղծ լինել, և ընդամենը մաս՝ ադրբեջանական ապատեղեկատվության,

2. հադիպման փաստը կարող էր կեղծ չլինել, սակայն բովանդակության վերաբերյալ գրառումը՝ լիներ ապատեղեկատվություն,

3. անգամ եթե հանդիպումն իրականում եղել էր, և բովանդակության վերաբերյալ գրառումն իրական էր մասամբ կամ ամբողջապես՝ Հայաստանի համապատասխան, իրավասու մարմինները պետք է ժամանակ ունենային Կասպրչիկից ստանալու իր բացատրությունները և նրա միջոցով, կամ, նրա և համանախագահների հետ միասին ուղղելու կամ սրբագրելու «թյուրիմացությունը»: Եթե իհարկե, դա թյուրիմացություն կամ թյուրըմբռնում էր, կամ առավել ևս՝ անակնկալ հարված հայկական կողմերին:

Երեկվանից- այսօր՝ ունենք հետևյալ պատկերը.

1. Որոշակի ժամանակահատվածով, նշված գրառումը հեռացվել էր սոցցանցային տիրույթից,

2. այդ հեռացված ընթացքում, եղավ հարցի վերաբերյալ ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակի անբովանդակ և խնդրի կշիռը չգիտակցող մեկնաբանությունը,

3. գրառումը նորից հայտնվեց սոցցանցային տիրույթում (տեղադրում եմ մեկնաբանությունների դաշտում) և գրեթե միաժամանակ լայն տարածում ստացավ ադրբեջանական մեդիա դաշտում,

4. գրառումը, ուղեկցող մեկնաբանությամբ տարածեց անձամբ նաև ադրբեջանի ագն մամուլի ծառայության ղեկավարը,

5. մինչ այս պահը չկա որևէ հերքում կամ մեկնաբանություն Կասպրչիկի, ԵԱՀԿ Մինսկի խմբի որևէ համանախագահի կամ մեր արտգործնախարարության կողմից:

Ուստի, փաստենք.

Եթե ՀՀ արտգործնախարարության հանցավոր գործունեության կամ անգործության արդյունքում, վերջին շրջանում, համանախագահ երեք երկրներից յուրաքանչյուրը յուրովի լեգիտիմացրեց այսպես կոչված «ղարաբաղի ադրբեջանական համայնքը», Կասպրչիկը լեգիտիմացնում է արդեն պատգամավոր դարձած, այդ արհեստական համայնք կոչվածի ղեկավարին՝ որպես Ղարաբաղի ընտրված ներկայացուցիչ:

Պարզ է, ո՞ւր ենք հասել, թե՝ ավելին է պետք…

Պա՞րզ է, թե օրինակ, նաև ինչու է պետք մի կողմից հանրության ուշադրությունը շեղել դեպի ՍԴ-ի հետ կապված կեղծ օրակարգ, մյուս կողմից՝ պարալիզացնել նույն ՍԴ-ն… Երրորդ կողմից էլ՝ այս ընթացքում, մասնավորապես, նշված հարցում անգործության մատնված ԱԳՆ ռեսուրսներն էլ դրվում են մեկ հարցի սպասարկան, այն է՝ անօրինական հանրաքվեն աշխարհին «մարսեցնելու»…

Անկախ այն փաստից, որ մինչ այժմ արտգործնախարարության կողմից վարվել և վարվում է «փակ աչքերի և փակ ականջների» քաղաքականություն, և անգամ անկախ այդ քաղաքականության միտումնավորության աստիճանից՝ հրավիրում եմ արտգործնախարարին ուղիղ եթերում բանավեճի:

Վստահ եմ, որ նշված բանավեճը հնարավորություն կտա մեր լայն հանրությանը հասկանալու գործընթացի լրջությունն ու կարևորությունը, և վերջապես իրական և սեփական կարծիք կազմելու մեր ընթացքի և այդ ընթացքի ուղղության վերաբերյալ՝ դրանից բխող բոլոր հետևանքներով»:

դիտվել է 490 անգամ
Լրահոս
Սուտ են ասում, ինձ բերման ենթարկեցին Ոստիկանություն.Արթուր Խաչատրյան Փակ է Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհը Սուրեն Պետրոսյանն ազատ արձակվեց Ոչ ոք չպետք է ակնկալի, որ մենք կլռենք ցեղասպանության մասին. Էրդողան Առեղծվածային դեպք. հայտնաբերվել են 2 օտարերկրացիների մարմիններ. 2 հոգի էլ տեղափոխվել է հիվանդանոց Միջազգային ճնշումը պետք է շարունակվի. Դավիթ Վարդանյանը France 24-ի եթերում Քաղաքացիները փակել են Մեղրի-Երևան ճանապարհը Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմն արդեն լքել է ԼՂ-ն, մնացած մասը կլքի այն մինչև մայիսի վերջ Պետական դավաճանություն կատարելու համար երկու անձ է հետախուզվում․ ՀՀ ՔԿ-ն մանրամասներ է հայտնում Հայաստան-Վրաստան միջպետական մայրուղին փակ է Նոյեմբերյանի հատվածում Տիգրան Աբրահամյանն ու Սեյրան Օհանյանը հանդիպել են ՀՀ-ում ԵՄ առաքելության ղեկավարին․ քննարկել են Բաքվի բանտերում գտնվող Արցախի նախկին ղեկավարների հետ կապված հարցեր Ապրիլի 26-ի դրությամբ Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 28 սահմանային սյուն ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել․ նա Հրազդանի ոստիկանության բաժանմունքում է Երևան-Սևան մայրուղու հատվածում բերման ենթարկեցին Արթուր Խաչատրյանին և քաղաքացիների Հասկացե՛ք, դուք իշխանություն չեք, ձեզնից է պետք պաշտպանել անկախությունը, ազատութունը և ինքնիշխանությունը, ոչ թե մեզնից․ Բագրատ Սրբազան Պատրաստ ենք ընդլայնել ռազմական համագործակցությունը. Շոյգուն՝ Իրանի ՊՆ ղեկավարին Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան Պետական դավաճանության հոդվածով քրեական հետապնդում է հարուցված Ադրբեջան անցած լրտես Վահան Մարտիրոսյանի ու Սյուզան Ջաղինյանի նկատմամբ Երևան-Սևան մայրուղու հատվածում լարված իրավիճակ է Վազգեն Սարգսյանն ամենասարսափելի վիճակում 500 մահապարտ հավաքեց ու հաղթեց․ Միհրանյան (video) Նիկոլի Հայաստանում Անժելա Թովմասյանի ու Զոհրաբյանի նկատմամբ գիտե՞ք՝ ինչ են անում․ Գագիկ Համբարյան (video) Նաիրա Զոհրաբյանը Ոստիկանության պետ Խուդինյանին ներկայացնում է իրենց նկատմամբ վայրագությունները (video) Ձեր արյան մեջ թուրքի արյու՞ն են լցրել․ քաղաքացին՝ մարդկանց ծեծող ոստիկաններին (video) Ոստիկանները ուժով բերման ենթարկեցին պատգամավոր Արթուր Խաչատրյանին և այլ ցուցարարների (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am