«Եթե այսպես շարունակվի, բանը կարող է նույնիսկ ֆիզիկական բռնությունների և ֆիզիկական ինքնադատաստանի հասնել». Հովհաննես Ավետիսյան

Հանրային կառավարման փորձագետ Հովհաննես Ավետիսյան ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Շուրջ երկու տարի է՝ մենք մեր հանրությանը բաժանել ենք ներկայի ու նախկինի ու դիրքավորվել ենք թիմերի ու իրար ինչ ասես չենք ասում` ամենավերջին վիրավորանքն ու ատելությունը շռայլում:

Սա շատ վատ է, քանի որ սա արդյունք է արդարադատության բացակայության և հանրության մի զանգված որոշել է, որ մյուս մասը հանցագործ է ու սրանց ու իրենց շրջապատին ինչ ասես, որ չեն ասում և եթե այսպես շարունակվի, բանը կարող է նույնիսկ ֆիզիկական բռնությունների և ֆիզիկական ինքնադատաստանի հասնել (այն ավագանի երիտասարդի գործողությունները արձագանք էին այս վիճակի, առանց գիտակցելու իհարկե` արարքը ենթագիտակցական մակարդակից էր բխում):

Այս խնդրի մեղավորության մեծ բաժնի կրողը ներկայի իշխանություններն են: Բացատրեմ, թե ինչու:

Տարիներ շարունակ ներկայի կառավարող ուժի ղեկավարը նախորդ կառավարող ուժի ղեկավարին և նրանց թիմի անդամներին հանցագործ է անվանել: Իսկ հիմա, երբ բանը հասել է արդարադատության կայացման, այդ արդարադատությունը չկա, ու երկրի ղեկավարը շարունակում է նույն ընդիմադրի տրամաբանությամբ հայտարարություններ անել և դրանց գործողություններ չեն հետևում կամ կցկտուր, կիսատ պռատ գործողություններ: Բանը չէր հասնի հանրաքվեի, եթե հանցագործ համարվող անձանց նկատմամբ քրեական գործեր հարուցվեին և նրանց հանձնեին արդարադատության: Իսկ եթե անմեղ են, ապա այդ մարդկանց ինչ պատճառաբանությամբ ենք հեռացնում կամ ինչ իրավունքով և հիմքով ենք շարունակում մեղադրել:

Շուտով հեղափոխության, և առաջին ձերբակալությունների երկրորդ տարին կլրանա, բայց այդպես էլ դեռ չունենք ոչ մի նախկին պետական պաշտոնյա, որ դատարանի վճռով մեղադրանքը ապացուցված է և նրա նկատմամբ վՃիռ կա կայացված:
Հիմա մարդիկ կլինեն կասեն, դատական համակարգը դիտավորյալ բոյկոտում, ձգձգում է այս գործերը, քանի որ դատական համակարգն էլ արատավոր է: Իհարկե, սա հնարավոր տարբերակ է: Եվ եթե այդպես է, ապս սա այնքան կանխատեսելի էր, որ այս խնդրի աչքաթող անելը հանցավոր անփություն է և այս խնդիրներով հեղափոխության կայացման հաջորդ օրը պետք էր գործողություններ ձեռնարկել: Սակայն բան չարվեց և խնդիրները կուտակվեցին հասան սահմանադրական դատարանի մակարդակի:

Մեզ հնարավորինս շուտ արդարադատության վերականգնում է պետք:

Նրանք, ովքեր իրականում հանցագործություններ են կատարել, պետական ռեսուրսներ հափշտակել, ապա պետք է պատժվեն օրենքի ուժով, ոչ թե հանրության շարունակվող ատելությամբ, որը նաև այս հավանական հանցագործների հարազատների վրա է տարածվում:

Իսկ սրա համար, ինչպես շատերը ասում էին, անցումային արդարադատություն, վեթինգ կամ լյուստրացիա կոչեցյալներն էր պետք կիրառել, ոչ թե ցրել այս արդարադատության կայացման գործիքները, ոչինչ չանել, բայց հետո էլի նախորդ ու ներկա խաղացնել և շարունակել մեղադրանքներ շռայլել:

Այստեղ է ներկա իշխանությունների մեղավորությունը:
Երբ ասում ենք պետական համակարգը ի զորու չէ հանրային բարիք ստեղծելու, նկատի ունենք նաև արդարադատությունը: Սրա շարունակաբար թերացումը և արդարդատության այս մեծ վակուումը կազմաքանդում է մեր հանրությանը:
Իսկ քանի դեռ իրական արդարադատության և ոչ մի գործիք չի կիրառվում, մեղադրանքները, նախկին ու ներկա, սև ու սպիտակ որակումները շարունակվելու են, իսկ այս ամենը ժողովրդի տարբեր զանգվածների միմյանց հանդեպ ատելություն, ֆիզիկական բռնություն, և ինքնադատաստան է սերմանում:

հ.գ.

Այս վիճակը ջլատում է, այն մաշացնում է այն աստիճան, որ ուզում ես թքես ամեն ինչի վրա ու գլուխդ առնես փախնես: Լուծեք արդարադատության խնդիրները, դուք սրա համար պատասխանատվություն եք ստանձնել, բավական է այս լարված ու պայթունավտանգ վիճակում պահեք հանրությանը»:

դիտվել է 582 անգամ
Լրահոս
Փաշինյանին հեռացնելու լուծումը շատ պարզ է․ Արտակ Զաքարյան Հիմա արհեստածին Ադրբեջանում չկա և ոչ մի զինված ուժ․ Վարդան Ոսկանյան Մի կատարեք քայլեր, որոնք հանգեցնելու են նոր թշնամիների ավելացմանը. Գևորգ Դանիելյան Բախումներ սևբերետավորների և տավուշցիների միջև ԱԺ պատգամավորին չի թույլատրվում ազատությունից զրկել․ ՄԻՊ Կիրանցում լարված իրավիճակ է. ուժայինները փորձում են բացել ճանապարհը Սուրեն Պետրոսյանը դուրս է գալիս ՁՊՎ-ից Քաղաքացիներն արգելափակել են քարտեզագրողների մեքենայի շարժը Սուտ են ասում, ինձ բերման ենթարկեցին Ոստիկանություն.Արթուր Խաչատրյան Փակ է Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհը Սուրեն Պետրոսյանն ազատ արձակվեց Ոչ ոք չպետք է ակնկալի, որ մենք կլռենք ցեղասպանության մասին. Էրդողան Առեղծվածային դեպք. հայտնաբերվել են 2 օտարերկրացիների մարմիններ. 2 հոգի էլ տեղափոխվել է հիվանդանոց Միջազգային ճնշումը պետք է շարունակվի. Դավիթ Վարդանյանը France 24-ի եթերում Քաղաքացիները փակել են Մեղրի-Երևան ճանապարհը Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմն արդեն լքել է ԼՂ-ն, մնացած մասը կլքի այն մինչև մայիսի վերջ Պետական դավաճանություն կատարելու համար երկու անձ է հետախուզվում․ ՀՀ ՔԿ-ն մանրամասներ է հայտնում Հայաստան-Վրաստան միջպետական մայրուղին փակ է Նոյեմբերյանի հատվածում Տիգրան Աբրահամյանն ու Սեյրան Օհանյանը հանդիպել են ՀՀ-ում ԵՄ առաքելության ղեկավարին․ քննարկել են Բաքվի բանտերում գտնվող Արցախի նախկին ղեկավարների հետ կապված հարցեր Ապրիլի 26-ի դրությամբ Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 28 սահմանային սյուն ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել․ նա Հրազդանի ոստիկանության բաժանմունքում է Երևան-Սևան մայրուղու հատվածում բերման ենթարկեցին Արթուր Խաչատրյանին և քաղաքացիների Հասկացե՛ք, դուք իշխանություն չեք, ձեզնից է պետք պաշտպանել անկախությունը, ազատութունը և ինքնիշխանությունը, ոչ թե մեզնից․ Բագրատ Սրբազան Պատրաստ ենք ընդլայնել ռազմական համագործակցությունը. Շոյգուն՝ Իրանի ՊՆ ղեկավարին
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am