Նիկոլ Փաշինյանը շատ լավ գիտի, որ Ռոբերտ Քոչարյանը Մարտի 1-ի զոհերի հետ կապ չունի. Մարգարիտ Եսայան (video)

«Նիկոլ Փաշինյանի նախկին հայտարարությունները ներկայացնելով հանրությանը՝ ես ցույց եմ տալիս այն ստերը, որոնք նա ասում է այսօր»,- «Արմնյուզ» ՀԸ հեռարձակվող Անժելա Թովմասյանի՝ հեղինակային «Հայելու առաջ» հաղորդաշարի ժամանակ ասել է «politik.am» կայքի գլխավոր խմբագիր Բորիս Մուրազին։

Մուրազիի խոսքով՝ հանրության աչքերը մի օր պետք է բացվի, և այն ամենը, ինչ անում է իշխանությունը պետք է հասարակությունը տեսնի։

Հաղորդման մյուս հյուրի՝ ՀՀԿ-ական, ԱԺ նախկին պատգամավոր Մարգարիտ Եսայանի գնահատմամբ՝ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի բոլոր հայտարարությունները ստերի հավաքածու էին․ «Ցավոք, այսօր մեր ողջ հասարակությունն է տեսնում այս ստերը, պարզապես մարդկանցից շատերն ընդունում են այս ամենը, շատերը՝ ոչ»։

Ըստ Մարգարիտ Եսայանի՝ Նիկոլ Փաշինյանն ու իր իշխանությունը սուտ բուրմունք տարածող հայտարարություններով եկել են իշխանության և այդ ստերի «տակից» չեն կարողանում դուրս գալ։

Մարգարիտ Եսայանը նշել է նաև, որ իրեն հաճախ հարցնում են՝ ինչպես է ստացվել, որ նախկիններից շատերն այսօր աշխատում են Նիկոլ Փաշինյանի հետ, ինչին ի պատասխան նա ասել է, որ պատճառն այն է, որ այդ նախկիններն այսօր, ինչպես Փաշինյանն է ասում՝ «վնգստում են» իշխանությանը հաճո կերպով։

Տնտեսագիտական գիտությունների դոկտոր-պրոֆեսոր Վարդան Բոստանջյանի կարծիքով՝ բնությունը ստեղծում է մարդկանց խումբ, որոնք մասնագիտություն չունեն, որոնց ՕԳԳ-ն զրոյին մոտ է, բայց իրենք օգտվում են բարիքներից․ «Ի դեմս նոր իշխանությունների՝ բոլոր տեսակի լավ աշխատանքները ջարդվում են, որովհետև անգրագետ մարդկանց դուրը դա գալիս է»։

ԱԱԾ նախկին պետ Արթուր Վանեցյանն օրերս հանդիպում-ասուլիս էր ունեցել տպագիր մամուլի խմբագիրների հետ, որի ժամանակ, անդրադառնալով նախկինների հետ ունեցած կապին, Վանեցյանն ասել էր՝ եթե անգամ ինքը հանդիպել է նախկիններին, ապա դրա մասին իմացել է Նիկոլ Փաշինյանը։

Հարցին՝ ինչպե՞ս է այդպես ստացվում, որ Նիկոլ Փաշինյանը մերժում է նախկիններին, մշտապես քննադատում նրանց, Մարգարիտ Եսայանն ասել է․ «Կա՞ այսօր ՀՀ-ում մեկը, ով որևէ կապ չի ունեցել նախկինների հետ։ Դե թող Նիկոլ Փաշինյանը բացահայտի՝ ինչու՞ է նա հորդորել Վանեցյանին հանդիպել նախկինների հետ»։

Բորիս Մուրազին նշել է, որ ինքը գիտի՝ ինչու․ «Ժամանակին մամուլում գրվեց, որ Նիկոլ Փաշինյանը Վանեցյանի միջոցով նախկիններին առաջարկում էր փրկագին ներկայացնել»։

Մուրազին հիշեցրեց, մասնավորապես՝ ՀՀ ֆինանսների նախկին նախարար, ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի՝ պետությանը 200 միլիոն վճարելը։

Վարդան Բոստանջյանի խոսքով էլ՝ այս իշխանությունը տպավորություն է ստեղծում, որ նախկինում մղձավանջ է եղել։

Խոսելով Մարտի 1-ի գործով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների դատավարությունից, որի պատճառով էլ կարծես՝ սկսվեց Սահմանադրական դատարանի դեմ արշավը և դիտարկմանը՝ կա տպավորություն, որ այսօր իշխանության բոլոր ուժերը կենտրոնացված են մեկ անձի՝ Ռոբերտ Քոչարյանի շուրջ, որպեսզի վերջինս մնա կալանքի տակ՝ Բոստանջյանը նշել է․ «Դա տպավորություն չունի, դա այդպես էլ կա։ Քոչարյանը ուժեղ մարդ է և նրա դրսում գտնվելը վտանգավոր է որոշ անհատների համար»։

Բորիս Մուրազին էլ նշում է, որ ՍԴ-ի դեմ արշավը միայն Ռոբերտ Քոչարյանի գործով պայմանավորված չէ․ «Նիկոլ Փաշինյանը կարծում էր, որ Հրայր Թովմասյանն ու մյուս դատավոր անդամները չունեն այնքան կամք, որ իշխանությանը ոչ հաճո որոշումներ կայացնեն։ Քոչարյանի և մյուսների գործով դատավարության վերաբերյալ ՍԴ-ի հայտարարությունից հետո էլ նա հասկացավ, որ այլ հարցերում էլ կարող են այլ որոշումներ կայացնել, դրա համար էլ գնաց այս քայլերին»։

Ըստ Մուրազիի՝ Սահմանադրական դատարանի դեմ իշխանության քայլերը Նիկոլ Փաշինյանի քինախնդրություն են Հրայր Թովմասյանից․ «Իշխանությունը չունի բարոյականության սահմաններ, որոնց առջև պետք է կանգ առնել»։

Հիշեցնենք, որ օրերս ԱԺ-ում ընդունվեց ՀՀ Սահմանադրության փոփոխությունների նախագիծ, ըստ որի՝ առաջարկվում է 1995թ. հուլիսի 5-ի Հայաստանի Հանրապետության Սահմանադրության՝ 2015թ. դեկտեմբերի 6-ի փոփոխություններով, 213-րդ հոդվածը շարադրել նոր խմբագրությամբ:

դիտվել է 1818 անգամ
Լրահոս
Փաշինյանի շուրջ օղակը սեղմվում է ներսից և դրսից ՀԱՊԿ-ի ձայնը վերջապես լսվեց սահմանային լարվածության համար. Մինսկի խումբը դեռ լուռ է Մոսկվան «գազ տվեց». Կամ՝ գազի գնի բարձրացում, կա՞մ... Հայաստան-Վրաստան. արտակարգ և կարանտինային զուգահեռներ Հայտնի է Արցախ մեկնած ՀՀ քաղաքացիների վերադարձի վերջնաժամկետը Մանրամասներ Քաշաթաղի շրջանի Մուշ գյուղում տեղի ունեցածի մասին Նոր կորոնավիրուսով վարակվածության դեպք է հաստատվել Վայոց ձորի մարզում. մարզպետ Արցախի ժողովուրդն իրավամբ վաստակել է ազատ և արժանապատիվ ապրելու իրավունքը. ՀՀ ԱԳՆ Ծեծկռտուք՝ Արայիկ Հարությունյանի և Մասիս Մայիլյանի կողմնակիցների միջև. ահազանգ /տեսանյութ/ Կորոնավիրուսի հետ կապված իրավիճակը Ռուսաստանում բարդանում է․ Պուտին 38-ամյա կնոջ դանակահարություն Արաբկիրում. նրա ծանոթը ձերբակալվել է (տեսանյութ) Պուտինն ու Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել. ինչ են խոսել Ռուսաստանում հետաձգվել է զորակոչը Գազը թանկանում է 36 տոկոսով․ կատարվում է պոպուլիստական խոստումների ուղիղ հակառակը Վրաստանը չի ճանաչում Արցախում տեղի ունեցած ընտրությունները Ջասթինի հայկական գուլպաները հետ պահանջեք․ Սուրեն Սարգսյան Կողքի սենյակում էլ տնական արաղն ու պինցետներն են Կանադան չի ճանաչում Արցախի ընտրությունները․ Թուրքիայում Կանադայի դեսպանություն /լուսանկար/ Ե՞րբ է պատրաստվում լայվ մտնի ու ասի՝ գազը ում շունն ա, թող թանկանա «Դուխո՛վ», ընկերներ Հայաստանից եկած Արցախի երկու քաղաքացիներ մեկուսացված են Հին Փաշինյան VS Նոր Փաշինյան. Ռուբեն Մխիթարյան /տեսանյութ/ Առցանց դասախոսությունը չպետք է շփոթել հեռավար կրթության հետ Պետական համակարգը կաթվածահար է Փաշինյանն ընտրեց Պուտինից հրապարակային դժգոհելու տարբերակը
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 1-ին՝ ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանը: Թեմա` Կորոնավիրուս, վիրուսը ԱՄՆ-ում. ականատեսի աչքերով, ինչ է առաջարկում Պ. Հայրիկյանը արտակարգ իրավիճակի և ՍԴ փոփոխությունների վերաբերյալ, «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին և «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագծերի փաթեթի ընդունում: Ապրիլի 1-ին՝ ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրերն են սոցիոլոգ ահարոն Ադիբեկյանը և հոգեբան Իրինա Ծատուրյանը: Թեմա` Արտակարգ դրություն երկրում (հոգեբանական կողմերը), դրական և բացասական կողմերը, ինչ խորհուրդներ են տալիս հոգեբանն ու սոցիոլոգը: «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին և «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագծերի փաթեթի ընդունում: Ապրիլի 1-ին՝ ժամը 11:30-ին, Հայելի ակումբի հյուրերն են փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը և ռազմագետ Գևորգ Գևորգյանը: Թեմա` արտակարգ ռեժիմի երկարաձգում, ինչ առաջարկներ կներկայացնեն, արտակարգ իրավիճակի ժամանակ ձեռնարկված քայլերը և ընդունված որոշումները, Արցախի ընտրություններ, «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին և «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագծերի փաթեթի ընդունում: Ապրիլի 1-ին՝ ժամը 11:00-ին, Հայելի ակումբի հյուրերն են Պարացելսուս ՀԿ-ի հիմնադիր- նախագահ Նունե Ներսիսյանը, ուրոլոգ Գևորգ Գրիգորյանը և համաճարակաբան Արշակ Պապոյանը: Թեմա` Ինքնամեկուսացում, կանխարգելիչ միջոցներ, վիճակագրություն, քայլերի հաջորդականություն: Մարտի 27-ին՝ ժամը 11:30-ին, Հայելի ակումբի հյուրերն են «Ադեկվադ» կուսակցության վարչության անդամ Կոնստանտին Տեր-Նակալյանը և Միհրդատ Մադաթյանը: Թեմա` Արտակարգ իրավիճակում կառավարության քայլերը Մարտի 27-ին՝ ժամը 11:00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ագրարագյուղացիական միավորում» հ/կ ղեկավար Հրաչ Բերբերյանը: Թեմա` «Ագրարագյուղացիական միավորում» հ/կ-ն դատի է տալիս կառավարությանը` արտակարգ իրավիճակում ընդունած որոշումների համար. Արդյոք երկիրը հնարավորություն կունենա սերմացուներ ձեռք բերել Մարտի 27-ին՝ ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրերն են քաղաքական վերլուծաբաններ Մենուա Հարությունյանը և Գուրգեն Եղիազարյանը: Թեմա` Արցախում մարտի 31-ին կայանալիք ընտրություններ Մարտի 27-ին՝ ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրերն են «Ռեֆորմիստներ» կուսակցության հիմադիր Վահան Բաբայանը և ՀՀ Դեմոկրատական կուսակցության նախագահ՝ Արամ Գասպարի Սարգսյանը Թեմա` Ընտրություններ Արցախում, կորոնավիրուս, երկրում ստեղծված իրավիճակ, կառավարության քայլեր: Մարտի 24-ին՝ ժամը 11:30-ին, Հայելի ակումբի հյուրն է ռազմական և քաղաքական գործիչ Գևորգ Գևորգյանը: Թեմա` Արցախի ընտրություններ, ինչպես են գնահատում երկրի վիճակը և պարետի աշխատանքները` արտակարգ դրության պայմաններում Մարտի 24-ին՝ ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը: Թեմա` Ռ. Քոչարյանի դատական գործում ինչ զարգացումներ կան: ԲԴԽ-փաստաբաններ հակամարտություն :