Վանեցյանը, հանդիպելով նախկինների հետ, Նիկոլ Փաշինյանի անունից ասել է՝ փրկագին ներկայացրեք.Բորիս Մուրազի (video)

«Նիկոլ Փաշինյանի նախկին հայտարարությունները ներկայացնելով հանրությանը՝ ես ցույց եմ տալիս այն ստերը, որոնք նա ասում է այսօր»,- «Արմնյուզ» ՀԸ հեռարձակվող Անժելա Թովմասյանի՝ հեղինակային «Հայելու առաջ» հաղորդաշարի ժամանակ ասել է «politik.am» կայքի գլխավոր խմբագիր Բորիս Մուրազին։

Մուրազիի խոսքով՝ հանրության աչքերը մի օր պետք է բացվի, և այն ամենը, ինչ անում է իշխանությունը պետք է հասարակությունը տեսնի։

Հաղորդման մյուս հյուրի՝ ՀՀԿ-ական, ԱԺ նախկին պատգամավոր Մարգարիտ Եսայանի գնահատմամբ՝ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի բոլոր հայտարարությունները ստերի հավաքածու էին․ «Ցավոք, այսօր մեր ողջ հասարակությունն է տեսնում այս ստերը, պարզապես մարդկանցից շատերն ընդունում են այս ամենը, շատերը՝ ոչ»։

Ըստ Մարգարիտ Եսայանի՝ Նիկոլ Փաշինյանն ու իր իշխանությունը սուտ բուրմունք տարածող հայտարարություններով եկել են իշխանության և այդ ստերի «տակից» չեն կարողանում դուրս գալ։

Մարգարիտ Եսայանը նշել է նաև, որ իրեն հաճախ հարցնում են՝ ինչպես է ստացվել, որ նախկիններից շատերն այսօր աշխատում են Նիկոլ Փաշինյանի հետ, ինչին ի պատասխան նա ասել է, որ պատճառն այն է, որ այդ նախկիններն այսօր, ինչպես Փաշինյանն է ասում՝ «վնգստում են» իշխանությանը հաճո կերպով։

Տնտեսագիտական գիտությունների դոկտոր-պրոֆեսոր Վարդան Բոստանջյանի կարծիքով՝ բնությունը ստեղծում է մարդկանց խումբ, որոնք մասնագիտություն չունեն, որոնց ՕԳԳ-ն զրոյին մոտ է, բայց իրենք օգտվում են բարիքներից․ «Ի դեմս նոր իշխանությունների՝ բոլոր տեսակի լավ աշխատանքները ջարդվում են, որովհետև անգրագետ մարդկանց դուրը դա գալիս է»։

ԱԱԾ նախկին պետ Արթուր Վանեցյանն օրերս հանդիպում-ասուլիս էր ունեցել տպագիր մամուլի խմբագիրների հետ, որի ժամանակ, անդրադառնալով նախկինների հետ ունեցած կապին, Վանեցյանն ասել էր՝ եթե անգամ ինքը հանդիպել է նախկիններին, ապա դրա մասին իմացել է Նիկոլ Փաշինյանը։

Հարցին՝ ինչպե՞ս է այդպես ստացվում, որ Նիկոլ Փաշինյանը մերժում է նախկիններին, մշտապես քննադատում նրանց, Մարգարիտ Եսայանն ասել է․ «Կա՞ այսօր ՀՀ-ում մեկը, ով որևէ կապ չի ունեցել նախկինների հետ։ Դե թող Նիկոլ Փաշինյանը բացահայտի՝ ինչու՞ է նա հորդորել Վանեցյանին հանդիպել նախկինների հետ»։

Բորիս Մուրազին նշել է, որ ինքը գիտի՝ ինչու․ «Ժամանակին մամուլում գրվեց, որ Նիկոլ Փաշինյանը Վանեցյանի միջոցով նախկիններին առաջարկում էր փրկագին ներկայացնել»։

Մուրազին հիշեցրեց, մասնավորապես՝ ՀՀ ֆինանսների նախկին նախարար, ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի՝ պետությանը 200 միլիոն վճարելը։

դիտվել է 5996 անգամ
Լրահոս
Փաշինյանին հեռացնելու լուծումը շատ պարզ է․ Արտակ Զաքարյան Հիմա արհեստածին Ադրբեջանում չկա և ոչ մի զինված ուժ․ Վարդան Ոսկանյան Մի կատարեք քայլեր, որոնք հանգեցնելու են նոր թշնամիների ավելացմանը. Գևորգ Դանիելյան Բախումներ սևբերետավորների և տավուշցիների միջև ԱԺ պատգամավորին չի թույլատրվում ազատությունից զրկել․ ՄԻՊ Կիրանցում լարված իրավիճակ է. ուժայինները փորձում են բացել ճանապարհը Սուրեն Պետրոսյանը դուրս է գալիս ՁՊՎ-ից Քաղաքացիներն արգելափակել են քարտեզագրողների մեքենայի շարժը Սուտ են ասում, ինձ բերման ենթարկեցին Ոստիկանություն.Արթուր Խաչատրյան Փակ է Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհը Սուրեն Պետրոսյանն ազատ արձակվեց Ոչ ոք չպետք է ակնկալի, որ մենք կլռենք ցեղասպանության մասին. Էրդողան Առեղծվածային դեպք. հայտնաբերվել են 2 օտարերկրացիների մարմիններ. 2 հոգի էլ տեղափոխվել է հիվանդանոց Միջազգային ճնշումը պետք է շարունակվի. Դավիթ Վարդանյանը France 24-ի եթերում Քաղաքացիները փակել են Մեղրի-Երևան ճանապարհը Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմն արդեն լքել է ԼՂ-ն, մնացած մասը կլքի այն մինչև մայիսի վերջ Պետական դավաճանություն կատարելու համար երկու անձ է հետախուզվում․ ՀՀ ՔԿ-ն մանրամասներ է հայտնում Հայաստան-Վրաստան միջպետական մայրուղին փակ է Նոյեմբերյանի հատվածում Տիգրան Աբրահամյանն ու Սեյրան Օհանյանը հանդիպել են ՀՀ-ում ԵՄ առաքելության ղեկավարին․ քննարկել են Բաքվի բանտերում գտնվող Արցախի նախկին ղեկավարների հետ կապված հարցեր Ապրիլի 26-ի դրությամբ Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 28 սահմանային սյուն ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել․ նա Հրազդանի ոստիկանության բաժանմունքում է Երևան-Սևան մայրուղու հատվածում բերման ենթարկեցին Արթուր Խաչատրյանին և քաղաքացիների Հասկացե՛ք, դուք իշխանություն չեք, ձեզնից է պետք պաշտպանել անկախությունը, ազատութունը և ինքնիշխանությունը, ոչ թե մեզնից․ Բագրատ Սրբազան Պատրաստ ենք ընդլայնել ռազմական համագործակցությունը. Շոյգուն՝ Իրանի ՊՆ ղեկավարին
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am