«Վհուկների որսն» ավարտված է

Ամիսներ շարունակված քննարկումներից, թեժ բանավեճերից ու ելույթներից հետո, ամերիկյան Սենատն ի վերջո արդարացրեց նախագահ Դոնալդ Թրամփին։

Անցած տարվա սեպտեմբերից սկսված իմփիչմենթի ոդիսականն ավարտվեց ըստ կանխատեսումների. ընդդիմադիր դեմոկրատները միաձայն պնդեցին` նախագահը մեղավոր է լիազորությունները չարաշահելու և Կոնգրեսի աշխատանքներին խոչընդոտելու համար, մինչդեռ ձայների մեծամասնությանը տիրապետող հանրապետականները Թրամփին պաշտոնանկ անելու հիմքեր այդպես էլ չտեսան:

Միասնական այս գիծը խախտեց միայն Յուտայից ընտրված Միթ Ռոմնին: «Ինձ համար դժվար է դեմ գնալ երկրի նախագահին ու սեփական կուսակցության առաջնորդին, սակայն ես երդվել եմ Աստծո առաջ՝ լինել անաչառ», - ըստ «Ազատության»՝ հայտարարել հանրապետական սենատորը քվեարկությունից մի քանի ժամ առաջ։

«Սահմանադրությունը լրջագույն խնդիր է դնում Սենատի առաջ` պահանջելով որոշել` արդյոք նախագահն այնպիսի ծանր հանցագործություն ու դատապարտելի քայլ է կատարել, որ պետք է պաշտոնանկ արվի: Այո՛, արել է, նա խնդրել է օտար երկրի կառավարությանը հետաքննել իր քաղաքական մրցակցին և որպես ճնշում` սառեցրել է այդ երկրին անհրաժեշտ ֆինանսական միջոցները: Նախագահն այդ քայլին գնացել է զուտ իր անձնական ու քաղաքական նպատակներից ելնելով, ուստի նա մեղավոր է», - հայտարարեց Ռոմնին:

Հանրապետական սենատորը, այդուամենայնիվ, նախագահին առաջադրված երկու մեղադրանքներից միայն մեկը պաշտպանեց` լիազորությունների չարաշահումը. այս մասով Դոնալդ Թրամփին մեղավոր ճանաչեցին 48-ը, 52-ը պնդեցին` նախագահն անմեղ է:
Կոնգրեսի աշխատանքներին խոչընդոտելու հոդվածը պաշտպանեցին միայն դեմոկրատները` 47 ձայներով, հանրապետականներն այս դեպքում միաձայն արդարացրին Թրամփին: «Հուսով եմ, որ դեմոկրատները համապատասխան եզրակացությունները կանեն և այլևս չեն գնա նման քայլի», - քվեարկության ավարտին հայտարարեց Հանրապետական խմբակցության առաջնորդ Միթչ ՄըքՔոնելը։ - «Նրանց թվում էր` սա հիանալի գաղափար է և կարող է օգուտներ բերել գոնե կարճաժամկետ կտրվածքով, բայց իրականում քաղաքական մեծ սխալ էր»։

Դեմոկրատները հակադարձեցին` իրենք բարոյակա՛ն հաղթանակ են տարել։ «Մենք գլուխներս բարձր ենք դուրս գալիս Սենատից, քանի որ պայքարեցինք հանուն ճշմարտության», - պնդեց փոքրամասնության առաջնորդ Չաք Շումերը:

Աղմկահարույց այս պատմությունը սկսվել էր դեռ անցած տարի` Ուկրաինայի նախագահի հետ Դոնալդ Թրամփի հուլիսյան հեռախոսազրույցից հետո: Ընդդիմախոսները պնդում էին, թե Սպիտակ տան ղեկավարը չարաշահել է լիազորություններն ու պահանջել, որ Կիևը հետաքննություն սկսի ԱՄՆ նախկին փոխնախագահ, առաջիկա ընտրություններում իր հավանական մրցակից Ջո Բայդենի և նրա որդու՝ Հանթերի դեմ:
Թրամփը հակադարձում էր` դեմոկրատները «վհուկների որս» են սկսել իր ընտրության առաջին իսկ օրից։ Երեկ նույնը կրկնեց նաև փոխնախագահ Մայք Փենսը. - «Ես իսկապես համոզված եմ, որ դեմոկրատները շարունակաբար փորձում են տապալել նախագահին, որովհետև գիտեն` չեն կարող մրցել նրա հետ: Նրանք փորձեցին իմփիչմենթի ենթարկել , քանի որ գիտեն` չեն կարող հաղթել Դոնալդ Թրամփին 2020-ի նոյեմբերին: Հիմա, սակայն, ամեն ինչ ավարտված է»:

Ինքը` նախագահ Թրամփը խոստացել է Սենատի վճռորոշ քվեարկությանն անդրադառնալ այսօր ուշ երեկոյան` հատուկ հայտարարությամբ, մինչ այդ Թվիթերի իր էջում քվեարկության արդյունքը որակել է որպես երկրի հաղթանակ ու երկու տեսանյութ տարածել։ Դրանցից մեկում նա հիշեցրել է, որ իր դեմ քվեարկած միակ հանրապետականը` Միթ Ռոմնին, տարիներ առաջ չէր ստացել կուսակիցների հավանությունը նախագահական ընտրություններում առաջադրվելու համար: Մյուսում նախագահ Թրամփը պատկերված է այս տարվա նախընտրական արշավի պաստառում, հետո` 2024-ի, 2028-ի, և այդպես շարունակ. հոլովակն ավարտվում է «Հավերժ Թրամփ» կարգախոսով, առանց մեկնաբանության:

Հիշեցնենք, որ ԱՄՆ պատմության մեջ Դոնալդ Թրամփն արդեն իսկ մտել է՝ որպես Ամերիկայի երրորդ նախագահը, որին ընդդիմադիրները փորձեցին վաղաժամ պաշտոնանկ անել, բայց հաջողության չհասան: Միաժամանակ, նա առաջինն է, ով այդ փորձից մոտ ինն ամիս անց վերստին կպայքարի իշխանավարումը շարունակելու համար:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 996 անգամ
Լրահոս
Գյուղից հետեւում են դիրքերի քանդմանը Մամիկոն Ասլանյանը կմնա կալանքի տակ Այն կտի մասին, թե իբր ադրբեջանական գազ է գնելու Հայաստանը․ Կարեն Վրթանեսյան Համատեղ պայքարի պլան դեռ չկա Հենրիխ Մխիթարյանին շնորհավորեցին բոլորը` բացի ՀՖՖ-ից Աննա Հակոբյանը քաղաքական նպատակով էր Գյումրիում. աճել է իշխանության հանդեպ անվստահությունը Սասուն Խաչատրյանին չեն նեղացնի. ՔՊ-ն հանդիպելու է ՍԴ-ի իր «սրտի» թեկնածուի հետ Ծնվեց, քայլեց, պաշտոնյա դարձավ 216 հազար դրամ 36 LED լույսի համար. ի՞նչ գնումներ է արել նախագահի աշխատակազմը Կիրանց-Բերքաբեր հատվածում ականապայթյունային վնասվածք ստացողը պայմանագրային զինծառայող է Արսեն Թորոսյանի նախկին տեղակալի նկատմամբ հարուցել է նոր հանրային քրեական հետապնդում Շատ ոստիկանների համար Նիկոլի «թասիբ պահելը» պաշտոնական առաջխաղացում ապահովելու միջոց է դարձել․ պատգամավոր Ընդամենը մոտ 25-30 քայլ, և թշնամին կարող է հայտնվել այստեղով անցնող ցանկացած մեքենայի դռան մոտ Քննչական մարմինները հատել են ոչ պրոֆեսիոնալ գործելու սահմանագիծը. Թագուհի Թովմասյան Կիրանցում բնակիչները ստուգում են մեքենաները՝ բացահայտելու ականազերծողներին և արգելելու նրանց մուտքը Քաղաքացիները վրաններ են տեղադրում Կիրանցի կամրջի վրա Բերքաբերի սահմանին ականզերծող սակրավորի ոտնաթաթը պոկվել է, նա տեղափոխվել է Երևան Գերլարված իրավիճակ Կիրանցում․ ոստիկանների հետ քաշքշուկի ժամանակ Գառնիկ Դանիելյանն ուշագնաց եղավ. video ՇՏԱՊ. Ասպրամ Կրպեյանը ներկայացնում է Կիրանցում իրավիճակի լարման պատճառը. video Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանը արդեն 5րդ օրն է՝ հացադուլի մեջ է ու այսօր արդեն հրաժարվել է ջրից. video Կիրանցում մթնոլորտը խիստ լարված է Այս պահին ամբողջ երկրով մեկ ժողովրդական դիմադրության մեծ ու փոքր դրսևորումներ են Երեւանում միկրոավտոբուսներով փակել են Արշակունյաց պողոտան Պահանջում են վերացնել Մամիկոն Ասլանյանի խափանման միջոցը Նիկոլի վկաները փոձում են խուլիգանության հոդված կարել Սուրեն Պետրոսյանի վրա․ Սուրեն Ներսիսյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am