Սամվել Բաբայան, դու Փաշինյանին հողերը հանձնելու «քարտ բլանշ» տվեցիր․Գառնիկ Իսագուլյան (video)

Արդեն մեկուկես տարի է, որ ադրբեջանցիները փորձում են լեգիտիմացնել ադրբեջանական համայնքը. Ադրբեջանը Արցախում վիրտուալ ստեղծել է ընտրատեղամասեր, և առաջիկա խորհրդարանական ընտրություններին իրենք թեկնածու ունեն Ստեփանակերտի «ընտրատեղամասից», որն էլ ընտրվելու դեպքում լինելու է բարձր սուբյեկտայնություն ունեցող անձնավորություն: Այս մասին Անժելա Թովմասյանի՝ «Արմնյուզ» ՀԸ հեռարձակվող հեղինակային «Հայելու առաջ» հաղորդաշարի ժամանակ ասել է Ադրբեջանի հարցերով փոչձագետ Անժելա Էլիբեգովան:

Հաղորդման մյուս հյուրի՝ «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանի կարծիքով էլ՝ Նիկոլ Փաշինյանը Արցախի շուրջ բանակցում է հստակ փաստաթղթով, որը մաս-մաս են ներկայացնում ժողովրդին. «Երբ Նիկոլ Փաշինյանն ասում էր, որ Արցախի հարցի լուծումը պետք է բավարարի երեք ժողովուրդներին, ուրեմն կա արդեն ինչ-որ փաստաթուղթ»:

Իսագուլյանի խոսքով՝ Նիկոլ Փաշինյանը Կապանում իր վերջին ասուլիսի ժամանակ էլ խոսեց մի փաստաթղթի մասին, որը նա գցեց նախկին իշխանությունների վրա՝ ասելով, որ այդ փաստաթուղթն իրեն մնացել է նախորդներից. «Այն, ինչ ասեց Նիկոլը Կապանում, այդ քարոզն այսօր Արցախի սահմանամերձ գյուղերում տանում են։ Ժողովրդին քարոզում են, որ վաղ, թե ուշ այս հողերը հանձնելու են»։

ՀՀ մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանը կարևորեց հանրության հետ աշխատանքը և նշեց, որ նախորդ երեք նախագահները մշտապես շատ հստակ են իրենց դիրքորոշումն արտահայտել Արցախի հարցի լուծման վերաբերյալ. «Ես քննադատում եմ երեք նախագահներին, որովհետև մենք այդպես էլ չկարողացանք բանակցային սեղանին դրված «Մադրիդյան սկզբունքների» մեջ փոփոխություններ մտցնել, ինչի պատճառով էլ հայտնվել ենք իրավունքների ոտնահարման գոտում»:

Դիտարկմանը՝ ի՞նչ մոտեցումներ ունի այսօրվա իշխանությունը, Լարիսա Ալավերդյանն ասաց. «Ես վախենում եմ, որ այս իշխանությունն ունի իր-իսկ մոտեցումներն արցախյան հարցի շուրջ»:

Լարիսա Ալավերդյանը չի հասկանում՝ որքան պետք է խոսեն նախկինների թողած ժառանգությունից, որովհետև նախկիններն իրենց արածների համար, ինչպես ինքն է նշում, տեսնում ենք՝ որտեղ են:

Խոսելով ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Զոհրաբ Մնացականյանի ու Մամեդյարովի հանդիպումից ու դրա արդյունքներից՝ Անժելա Էլիբեգովան ասաց. «Բանակցությունները փաստացի մտնում են ինտենսիվ փուլ: Կա հստակություն՝ ինչ-որ փաստաթղթի շուրջ բանակցել, սակայն մենք գնալով առավել քիչ ինֆորմացիա ենք ունենալու՝ ինչ փաստաթուղթ է դրված սեղանին»:

Ադրբեջանագետի դիտարկմամբ՝ կարևորը հանդիպման մի քանի ժամերը չեն, որովհետև մենք տեսնում ենք, որ Արդբեջանը թե՛ դիվանագիտական, թե՛ պատերազմական մարտավարություններ է մշակում:

Լարիսա Ալավերդյանն էլ նշում է, որ ժամանակն է հստակ աշխատանքներ իրականացնել. «Չի կարելի զենքը գցել ձեռքներիցս։ Պետք է աշխատել, որ հասարակության որոշիչ ուժը չլինեն «պողոսները»»։

 


ԼՐԱՀՈՍ
20:25 • 05/02
Սահմանադրական փոփոխություններ իրականացնել՝ շրջանցելով ՍԴ-ն և նախագահին, աբսուրդ է, վտանգավոր է և բերելու է իրավական նիհիլիզմի. Էլինար Վարդանյան (տեսանյութ)
20:21 • 05/02
Բրիտանացի պատգամավորին քննադատել են «չափազանց» բաց զգեստի համար, վերջինս արձագանքել է
20:15 • 05/02
Օրվա քաղաքական իշխանության կողմից նախաձեռնվել է երկրում սահմանադրականությունը ոչնչացնող գործընթաց. ՀՅԴ ԳՄ-ն՝ Սահմանադրության փոփոխման նախագծի մասին
20:06 • 05/02
Արցախում գործելու է 281 ընտրատեղամաս, ապահովվելու է ընտրությունների թափանցիկությունը, առողջ մրցակցությունը. Արցախի ԿԸՀ նախագահ
19:52 • 05/02
Նիկոլ Փաշինյանի աներձագն ու եղբոր տղան, ինչպես նաև խմբակցության իրավաբանությունից հասկացող մարդիկ չեն ստորագրել Սահմանադրության փոփոխման նախագծի տակ. Արսեն Բաբայան
19:50 • 05/02
Սննդային թունավորմամբ հիվանդանոց տեղափոխվածները նշում են, որ կերել են «Զեյթուն» ապրանքանիշի խմորեղեն. ահազանգի հետքերով
19:49 • 05/02
Բրիտանացի մասնագետները հայտնել են 2019-nCoV տեսակի կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի ստեղծման գործում մեծ առաջընթացի մասին
19:40 • 05/02
Այնպես արեք, որ վաղը հնարավոր լինի իրականացնել ձեր շահերի պաշտպանությունը՝ գոնե նվազագույն շանսերով. Տ. Աթանեսյանը դիմել է իշխանությանը Սահմանադրության փոփոխության նախագծի առնչությամբ
19:38 • 05/02
Հայ ծանրորդները վերադարձան Օլիմպիական վարկանիշային մրցաշարից ու ամփոփեցին

դիտվել է 1018 անգամ
Լրահոս
Փաշինյանին հեռացնելու լուծումը շատ պարզ է․ Արտակ Զաքարյան Հիմա արհեստածին Ադրբեջանում չկա և ոչ մի զինված ուժ․ Վարդան Ոսկանյան Մի կատարեք քայլեր, որոնք հանգեցնելու են նոր թշնամիների ավելացմանը. Գևորգ Դանիելյան Բախումներ սևբերետավորների և տավուշցիների միջև ԱԺ պատգամավորին չի թույլատրվում ազատությունից զրկել․ ՄԻՊ Կիրանցում լարված իրավիճակ է. ուժայինները փորձում են բացել ճանապարհը Սուրեն Պետրոսյանը դուրս է գալիս ՁՊՎ-ից Քաղաքացիներն արգելափակել են քարտեզագրողների մեքենայի շարժը Սուտ են ասում, ինձ բերման ենթարկեցին Ոստիկանություն.Արթուր Խաչատրյան Փակ է Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհը Սուրեն Պետրոսյանն ազատ արձակվեց Ոչ ոք չպետք է ակնկալի, որ մենք կլռենք ցեղասպանության մասին. Էրդողան Առեղծվածային դեպք. հայտնաբերվել են 2 օտարերկրացիների մարմիններ. 2 հոգի էլ տեղափոխվել է հիվանդանոց Միջազգային ճնշումը պետք է շարունակվի. Դավիթ Վարդանյանը France 24-ի եթերում Քաղաքացիները փակել են Մեղրի-Երևան ճանապարհը Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմն արդեն լքել է ԼՂ-ն, մնացած մասը կլքի այն մինչև մայիսի վերջ Պետական դավաճանություն կատարելու համար երկու անձ է հետախուզվում․ ՀՀ ՔԿ-ն մանրամասներ է հայտնում Հայաստան-Վրաստան միջպետական մայրուղին փակ է Նոյեմբերյանի հատվածում Տիգրան Աբրահամյանն ու Սեյրան Օհանյանը հանդիպել են ՀՀ-ում ԵՄ առաքելության ղեկավարին․ քննարկել են Բաքվի բանտերում գտնվող Արցախի նախկին ղեկավարների հետ կապված հարցեր Ապրիլի 26-ի դրությամբ Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 28 սահմանային սյուն ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել․ նա Հրազդանի ոստիկանության բաժանմունքում է Երևան-Սևան մայրուղու հատվածում բերման ենթարկեցին Արթուր Խաչատրյանին և քաղաքացիների Հասկացե՛ք, դուք իշխանություն չեք, ձեզնից է պետք պաշտպանել անկախությունը, ազատութունը և ինքնիշխանությունը, ոչ թե մեզնից․ Բագրատ Սրբազան Պատրաստ ենք ընդլայնել ռազմական համագործակցությունը. Շոյգուն՝ Իրանի ՊՆ ղեկավարին
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am