ԵԽԽՎ-ի «դեղին քարտը» Փաշինյանին. հասկանալի է, թե ով է հայտարարության հասցեատերը. Գագիկ Համբարյան

Քաղաքագետ Գագիկ Համբարյանը ֆեյսբուքյան գրառում է կատարել, որում անդրադառնում է ԵԽԽՎ համազեկուցողների՝ ՍԴ-ի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ հայտարարությանը: Նա մասնավորապես նշում է, որ Հայաստանի իշխանությունները և հատկապես վարչապետ Փաշինյանն այսուհետ լավ կլինեն իրենց նեղ անձնական և թիմային շահերը վեր դասելով պետական շահերից՝ քիչ խնդիրներ ստեղծեն Հայաստանի համար ու դրա մեջ մեղադրեն իրենց ընդդիմախոսներին: Գրառումն ամբողջությամբ՝ ստորև.

«ԵԽԽՎ-ի «դեղին քարտը» Փաշինյանին

ԵԽԽՎ դիտորդներն անհանգստություն են հայտնել Հայաստանում կառավարության և Սահմանադրական դատարանի միջև առկա լարվածության կապակցությամբ... ԵԽԽՎ համազեկուցողները, որքան կարելի է հասկանալ հրապարակված տեքստից, բավական լավ տեղյակ են Հայաստանի վարչապետի կողմից վարվող բեսպրեդելային քաղաքականությունից....


Հայտարարության վերջին պարբերությունում ԵԽԽՎ դիտորդները նշում են, որ Հայաստանում քաղաքական գործիչները պետք է զերծ մնան այնպիսի հայտարարություններից ու գործողություններից, որոնք կընկալվեն որպես ճնշում դատական համակարգի վրա և կոչ են արել բոլոր կողմերին նվազեցնել ստեղծված լարվածությունը, որը կարող է վնաս հասցնել Հայաստանում իրականացվող բարեփոխումներին, որոնցով շահագրգռված է նաև Եվրոպայի խորհուրդը...

Ինչպես կասեն՝ "И ежу ясно...", թե ԵԽԽՎ դիտորդների հայտարարության հասցեատերն ով է...

Իհարկե, չի բացառվում, որ «փողոցային» ժողովրդավարության ջատագով Փաշինյանն իրեն բնորոշ ձևով շարունակի իր պրիմիտիվ սադրանքները և դարակազմիկ «գրիչառեպորտաժային» բացահայտումները ՍԴ նախագահի և ՍԴ դատարանի վերաբերյալ էլ ավելի սրելով իրավիճակը...

Ամեն դեպքում ԵԽԽՎ դիտորդների հայտարարությունը՝ կապված ՍԴ-ի շուրջ իշխանությունների կողմից տարվող ագրեսիվ քաղաքականության հետ արժանացավ ԵԽԽՎ ուշադրությանը ու «սառը ցնցուղ» է Նիկոլ Փաշինյանի և նրա թիմակիցների համար...

Չեմ զարմանա, եթե վաղը «ԻՔ»-ական մի քանի անմեղսունակ պատգամավոր պատեպատ տան և ասֆալտին փռեն նաև ԵԽԽՎ համազեկուցողներին...

Հ.Գ. Հայաստանի իշխանությունները և հատկապես վարչապետ Փաշինյանն այսուհետ լավ կլինեն իրենց նեղ անձնական և թիմային շահերը վեր դասելով պետական շահերից քիչ խնդիրներ ստեղծեն Հայաստանի համար ու անամոթաբարո դրա մեջ մեղադրեն իրենց ընդդիմախոսներին»:

դիտվել է 899 անգամ
Լրահոս
Չարբախը նույնպես փակ է Սուրեն Պետրոսյանն այսօր դուրս կգա ՁՊՎ-ից Փակ է նաև Շիրակ եւ Արտաշեսյան խաչմերուկը Քաղաքացիները փակել են Էջմիածին տանող ճանապարհը. ակցիան շարունակվում է Երևանի դպրոցներից մեկում 14-ամյա տղաները հարվածել են համադասարանցու գլխին. նա հոսպիտալացվել է ԱՄՆ Պետդեպարտամենտն իր զեկույցում ներառել է Լևոն Քոչարյանի նկատմամբ ոստիկանների բռնության դեպքը Սփյուռքը տարանջատելով ՀՀ-ից` իշխանությունը թուլացնում է հայանպաստ լծակները. Ձյունիկ Աղաջանյան «Եթե Փաշինյանը մնա, պետականություն չի լինի, կլինի Երևանի վիլայեթ»․ Տարասով Մի հանեեեեե՛ք, մի՛ հանեք․ էդ միներն ադրբեջանցիների համար են դրել․ Կիրանցում իրավիճակը լարված է (video) ԿԳՄՍՆ-ում փոփոխություններ են նախապատրաստվում Լարված իրավիճակ՝ Հակակոռուպցիոն դատարանում ՄԻՊ-ն անհասկանալի համառությամբ այդպես էլ չհիշեց Սամվել Վարդանյանի խոշտանգման մասին․ Մնացականյան Կիրանցը զրկվելու է իր հիմնական ճանապարհից․ Տավուշում սահմանային փոփոխությունների հեռանկարները Ձերբակալությունները իշխանության ապազգային գործունեությունը չեն քողարկի, իրավիճակը մի օր պայթելու է․ Տիգրան Աբրահամյան Արագածոտնում բախվել են «SHACMAN» և «ZIL» մակնիշի բեռնատարները․ վերջինը կողաշրջվել է Լեո Նիկոլյանի վիճակն օր օրի վատթարանում է, իսկ նրա մուտքը Հայաստան շարունակում է փակ մնալ Իշխանական թիմում էլ են սարսափում ադրբեջանցի «փախստականների» վերադարձի հեռանկարից «Ծիծեռնակաբերդ»-ում Աննա Հակոբյանի և դստեր դեպքով քննչականում քրեական վարույթ է նախաձեռնվել․ կան ձերբակալվածներ «Կանգնի՛ր կամ հանձնի՛ր»․ Երևանի մի շարք փողոցներ պարալիզացված են․ ակցիաները շարունակվում են Գյուղից հետեւում են դիրքերի քանդմանը Մամիկոն Ասլանյանը կմնա կալանքի տակ Այն կտի մասին, թե իբր ադրբեջանական գազ է գնելու Հայաստանը․ Կարեն Վրթանեսյան Համատեղ պայքարի պլան դեռ չկա Հենրիխ Մխիթարյանին շնորհավորեցին բոլորը` բացի ՀՖՖ-ից Աննա Հակոբյանը քաղաքական նպատակով էր Գյումրիում. աճել է իշխանության հանդեպ անվստահությունը
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am