«Սկսել ենք կոշտ պատժել». 12 հեռուստառադիոընկերության նկատմամբ տուգանք է կիրառվել

«Նախորդ տարի աննախադեպ քանակի տուգանքներ ենք կիրառել։ 2019 թվականի ընթացքում տուգանք է կիրառվել 12 հեռուստառադիոընկերության նկատմամբ՝ ընդհանուր 6 մլն 200 դրամի չափով: Համեմատության համար 2011-2018 թվականների ընթացքում տուգանվել է 10 հեռուստաընկերություն, ընդամենը 5 մլն 800 հազար դրամի չափով։ Շատերի մոտ հրապարակումներ են հայտնվել, որ մենք սկսել ենք կոշտ պատժել և որոշ չափով մամլիչի կամ դահճի դեր ենք կատարում, բայց հավատացնում եմ՝ այդպես չէ, մենք պարզապես սկսել ենք լիովին իրականացնել մեր պարտավորությունները»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանը։

«Որևէ անգամ հեռուստաընկերությունների նկատմամբ սանկցիա չի կիրառվել, օրինակ՝ կրոնական խտրականություն իրականացնելու կամ քարոզելու համար, ինչը շատ կարևոր է, և հեռուստաընկերություններից մեկը տուգանվեց կրոնը՝ իսլամը, շատ կոշտ, շատ կոպիտ, շատ սխալ լուսաբանելու համար։

Տուգանքները կապված էին նաև հեղինակային իրավունքի խախտման հետ, և ես գոհունակությամբ պետք է ասեմ, որ ըստ մեր ուսումնասիրությունների, համենայն դեպս, հանրապետական և մայրաքաղաքային սփռում ունեցող հեռուստաընկերությունները շատ կոշտ պահպանում են հեղինակային իրավունքը, որը նորից բարձրացնում է ոչ միայն այդ հեռուստաընկերությունների, այլ նաև ՀՀ-ի հեղինակությունը միջազգային ասպարեզում»,- ընդգծեց Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահը։  

Վերջինս նկատեց, որ հեռուստաընկերություններն ավելի զգոն են դարձել։ Ե՛վ բռնության տեսարանները, և՛ հեղինակային իրավունքի խախտումը, և՛ արգելված գովազդն էականորեն եթերում պակասել են։ «Մենք հավասար դաշտ ենք ստեղծում բոլոր հեռուստաընկերությունների համար։ Ցավոք, նախկիններում կային ընտրյալներ։ Այսօր դաշտը հավասար է՝ անկախ բովանդակությունից, անկախ սեփականատերերից»,- նկատեց Հակոբյանը։

դիտվել է 629 անգամ
Լրահոս
Հենրիխ Մխիթարյանին շնորհավորեցին բոլորը` բացի ՀՖՖ-ից Աննա Հակոբյանը քաղաքական նպատակով էր Գյումրիում. աճել է իշխանության հանդեպ անվստահությունը Սասուն Խաչատրյանին չեն նեղացնի. ՔՊ-ն հանդիպելու է ՍԴ-ի իր «սրտի» թեկնածուի հետ Ծնվեց, քայլեց, պաշտոնյա դարձավ 216 հազար դրամ 36 LED լույսի համար. ի՞նչ գնումներ է արել նախագահի աշխատակազմը Կիրանց-Բերքաբեր հատվածում ականապայթյունային վնասվածք ստացողը պայմանագրային զինծառայող է Արսեն Թորոսյանի նախկին տեղակալի նկատմամբ հարուցել է նոր հանրային քրեական հետապնդում Շատ ոստիկանների համար Նիկոլի «թասիբ պահելը» պաշտոնական առաջխաղացում ապահովելու միջոց է դարձել․ պատգամավոր Ընդամենը մոտ 25-30 քայլ, և թշնամին կարող է հայտնվել այստեղով անցնող ցանկացած մեքենայի դռան մոտ Քննչական մարմինները հատել են ոչ պրոֆեսիոնալ գործելու սահմանագիծը. Թագուհի Թովմասյան Կիրանցում բնակիչները ստուգում են մեքենաները՝ բացահայտելու ականազերծողներին և արգելելու նրանց մուտքը Քաղաքացիները վրաններ են տեղադրում Կիրանցի կամրջի վրա Բերքաբերի սահմանին ականզերծող սակրավորի ոտնաթաթը պոկվել է, նա տեղափոխվել է Երևան Գերլարված իրավիճակ Կիրանցում․ ոստիկանների հետ քաշքշուկի ժամանակ Գառնիկ Դանիելյանն ուշագնաց եղավ. video ՇՏԱՊ. Ասպրամ Կրպեյանը ներկայացնում է Կիրանցում իրավիճակի լարման պատճառը. video Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանը արդեն 5րդ օրն է՝ հացադուլի մեջ է ու այսօր արդեն հրաժարվել է ջրից. video Կիրանցում մթնոլորտը խիստ լարված է Այս պահին ամբողջ երկրով մեկ ժողովրդական դիմադրության մեծ ու փոքր դրսևորումներ են Երեւանում միկրոավտոբուսներով փակել են Արշակունյաց պողոտան Պահանջում են վերացնել Մամիկոն Ասլանյանի խափանման միջոցը Նիկոլի վկաները փոձում են խուլիգանության հոդված կարել Սուրեն Պետրոսյանի վրա․ Սուրեն Ներսիսյան Ապրիլի 25-ի դրությամբ հայ–ադրբեջանական սահմանին տեղադրվել է թվով 20 սահմանային սյուն․ ՀՀ կառավարություն Ռուբեն Վարդանյանը համաձայնել է ընդհատել հացադուլը 10-15 տարվա ազատազրկում. ի՞նչ պատիժ է նախատեսված ՀՀ տարածքային ամբողջականությունը խախտելու համար Ակցիայի մասնակիցներից մեկը հետախուզման մեջ էր. նա ձերբակալվել է
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am