Ռուսական հեռուստաալիքները կարող են փակվել. ՀՌՀ–ն դեմ է դրանց հեռարձակմանը

 Հեռուստատեսության ու ռադիոյի հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանն այսօր լրագրողների հետ զրույցում հայտնեց, որ Հայաստանի հանրային թվային մուլտիպլեքսում, որը ՀՀ քաղաքացիներին անվճար դիտումներ է ապահովում, օտար հեռարձակողներ չպիտի լինեն։ «Դրսի շահերը սպասարկող քարոզչական հեռուստաալիքներ Հայաստանում չպիտի լինեն։ Մենք օտար հեռարձակողի վրա որևէ ազդեցություն չունենք։ Վաղն այդ օտար հեռարձակողներից որևէ մեկի հսկիչ փաթեթն, օրինակ, կարող է գնել Ադրբեջանը ու սկսի հակահայկական քարոզչություն անել։ Տեսական բան չեմ ասում, այդ ամենը միշտ հնարավոր է։ Մենք այդ հեռուստաընկերության նկատմամբ որևէ իրավասություն չենք կարող ունենալ, որովհետև դա դրսի հեռուստաընկերություն է»,– ասաց նա։

Այդուհանդերձ, որոշ բացառություններ, ՀՌՀ նախագահի դիտարկմամբ, կարող են լինել` միջպետական պայմանագրերի, կամ հանրօգուտ բովանդակությամբ հեռուստաընկերությունների դեպքերում։

«Օրինակ` շատ լավ մանկական հեռուստաընկերություններ կան դրսում։ Դրանք կարող են հանրային մուլտիպլեքսում լինել։ Օրինակ` English Club-ը, որը մարդկանց անգլերեն կսովորեցնի։ Վաղը կարող է լինել ինչ–որ չինական հեռուստաընկերություն, որը մարդկանց չինարեն է սովորեցնում կամ ծանոթացնում չինական մշակույթին։ Բայց քարոզչական ալիքներ, որոնք դրսի շահերն են սպասարկում, խոսում են դրսի խնդիրներից, այստեղ չպիտի լինեն»,– նշեց Հակոբյանը։

 «Այսօր Հայաստանում հեռարձակվող մի քանի արտասահմանյան հեռուստաալիքներ կան, որոնք կարող են դյուրահավատ հայ հեռուստադիտողների մոտ բացասական կարծիք ստեղծել մեկ այլ երկրի նկատմամբ։Օրինակ` վրացիների մասին, ուկրաինացիների մասին, որովհետև տվյալ պետությունը նրանց հետ թշնամական հարաբերություններ ունի։ Իսկ Վրաստանը մեր հա՛մ հարևանն է, հա՛մ դաշնակիցը։ Կան արևմտյան ընկերություններ, որոնց թշնամին կամ հակառակորդը Իրանն է, ու նրանք կարող են այդ հեռուստաընկերությամբ հակաիրանական բովանդակություն եթեր տալ»,– ընդգծեց նա։

Պայքար տեսահենության դեմ. հեռուստաընկերությունները միավորվում են հանուն ընդհանուր նպատակի

Նախապես կանխելով հնարավոր մեկնաբանությունները, որ իր հայտարարությունները կրում են հակառուսական բնույթ ու ուղղված են հատկապես ռուսաստանյան հեռուստաալիքների դեմ, Հակոբյանը շեշտեց, որ դրանք վերաբերում են բոլոր օտար հեռարձակողների չթարգմանված ու օտարալեզու բովանդակությամբ ծրագրերին։

Այս կարգավորումը, Հակոբյանի համոզմամբ, առաջիկայում պետք է ամրագրվի նաև ՀՀ օրենսդրությամբ։

դիտվել է 5010 անգամ
Լրահոս
Կիրանց-Բերքաբեր հատվածում ականապայթյունային վնասվածք ստացողը պայմանագրային զինծառայող է Արսեն Թորոսյանի նախկին տեղակալի նկատմամբ հարուցել է նոր հանրային քրեական հետապնդում Շատ ոստիկանների համար Նիկոլի «թասիբ պահելը» պաշտոնական առաջխաղացում ապահովելու միջոց է դարձել․ պատգամավոր Ընդամենը մոտ 25-30 քայլ, և թշնամին կարող է հայտնվել այստեղով անցնող ցանկացած մեքենայի դռան մոտ Քննչական մարմինները հատել են ոչ պրոֆեսիոնալ գործելու սահմանագիծը. Թագուհի Թովմասյան Կիրանցում բնակիչները ստուգում են մեքենաները՝ բացահայտելու ականազերծողներին և արգելելու նրանց մուտքը Քաղաքացիները վրաններ են տեղադրում Կիրանցի կամրջի վրա Բերքաբերի սահմանին ականզերծող սակրավորի ոտնաթաթը պոկվել է, նա տեղափոխվել է Երևան Գերլարված իրավիճակ Կիրանցում․ ոստիկանների հետ քաշքշուկի ժամանակ Գառնիկ Դանիելյանն ուշագնաց եղավ. video ՇՏԱՊ. Ասպրամ Կրպեյանը ներկայացնում է Կիրանցում իրավիճակի լարման պատճառը. video Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանը արդեն 5րդ օրն է՝ հացադուլի մեջ է ու այսօր արդեն հրաժարվել է ջրից. video Կիրանցում մթնոլորտը խիստ լարված է Այս պահին ամբողջ երկրով մեկ ժողովրդական դիմադրության մեծ ու փոքր դրսևորումներ են Երեւանում միկրոավտոբուսներով փակել են Արշակունյաց պողոտան Պահանջում են վերացնել Մամիկոն Ասլանյանի խափանման միջոցը Նիկոլի վկաները փոձում են խուլիգանության հոդված կարել Սուրեն Պետրոսյանի վրա․ Սուրեն Ներսիսյան Ապրիլի 25-ի դրությամբ հայ–ադրբեջանական սահմանին տեղադրվել է թվով 20 սահմանային սյուն․ ՀՀ կառավարություն Ռուբեն Վարդանյանը համաձայնել է ընդհատել հացադուլը 10-15 տարվա ազատազրկում. ի՞նչ պատիժ է նախատեսված ՀՀ տարածքային ամբողջականությունը խախտելու համար Ակցիայի մասնակիցներից մեկը հետախուզման մեջ էր. նա ձերբակալվել է Քաղաքացիները փակել են Հյուսիս-Հարավ մայրուղին Պռոշյանի հատվածում Կոկաինի տակ եմ եղել. մասիսցի ուսուցչուհին ատելություն է դրսևորել արցախցիների նկատմամբ Երևանի կենտրոնում հանրահավաքի ժամանակ ոստիկանին հարվածելու կասկածանքով կին քաղաքացի է ձերբակալվել Նոյեմբերյանի և Երևանի Կենտրոնի Ոստիկանության բաժիններ բերման ենթարկված քաղաքացիներն ազատ են արձակվել Գառնիկ Դանիելյանը դուրս է եկել հիվանդանոցից և մեկնում է Կիրանց
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am