Հարավկովկասյան բռնապետի վճիռը

Իրավապաշտպանները կոչ են անում Եվրախորհրդին պատժամիջոցներ սահմանել Ադրբեջանի դեմ: Նշենք, որ փաստաթուղթը ԵԽԽՎ նիստում քվեարկության կդրվի վաղը:
Իրավապաշտպանները Ստրասբուրգում կոչ են արել Եվրախորհրդին պատժամիջոցներ սահմանել Ադրբեջանի դեմ՝ մարդու իրավունքները շարունակաբար ոտնահարելու համար:

Քննարկմանը ելույթ է ունեցել նաև Ադրբեջանի հարցով համազեկուցող, իսլանդացի պատգամավոր Սուննա Էվարսդոտտիրը, ով Ադրբեջանում պահվող քաղբանտարկյալների մասին ծավալուն զեկույց է ներկայացրել և կոշտ քննադատել Բաքվին:

Տարեսկզբից հայտնի էր, որ Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի առաջիկա նիստում քննարկման կդրվի Ադրբեջանում պահվող քաղբանտարկյալների մասին հերթական զեկույցը՝ պաշտոնական Բաքվին ուղղված խիստ քննադատությամբ:
Ծավալուն ուսումնասիրությունը հեղինակել է Իսլանդիայից ընտրված պատգամավոր՝ իրավապաշտպան, ակտիվիստ ու հետաքննող լրագրող Սուննա Էվարսդոտտիրը, ով, չնայած երիտասարդ տարիքին, հայտնի է կոռուպցիայի ու բռնապետությունների դեմ վճռական պայքարով:

Բաքու կատարած այցից, իշխանությունների, ընդդիմության ու իրավապաշտպանների հետ զրույցներից հետո եվրոպացի պատգամավորն արձանագրել էր. - «Այլևս որևէ կասկած չկա, որ Ադրբեջանը քաղբանտարկյալների խնդիր ունի, որը կառուցվածքային ու համակարգային բնույթ է կրում»:

Համազեկուցողը նշում է, որ տասնամյակներ առաջ՝ 2001 թվականին, երբ Ադրբեջանը միացավ Եվրախորհրդին, Բաքուն պաշտոնապես ընդունել էր, որ երկրում քաղբանտարկյալներ կան և խոստացել էր համագործակցել եվրոպացիների հետ՝ նրանց ազատ արձակելու համար: «Այդուհետ, սակայն, Ադրբեջանի իշխանությունների դիրքորոշումը դարձավ ժխտողական», - գրել է զեկույցի հեղինակը՝ ընդգծելով, որ այդպես այլևս չի կարող շարունակվել:

Մանրամասն նկարագրելով վերջին տարիներին քաղաքական շարժառիթներով ձերբակալված ընդդիմադիրների ու լրագրողների դեմ հարուցված քրեական գործերը՝ իսլանդացի պատգամավորը նշել է. - «Մարդու իրավունքների եվրոպական դատարանը մի շարք որոշումներ է կայացրել Ադրբեջանի դեմ՝ փաստելով, որ ընդդիմադիր գործիչները, լրագրողներն ու ակտիվիստները «կամայականորեն հայտնվում են բանտերում, քաղաքացիները զրկված են հավաքների ու խոսքի իրավունքից»:

«Եվրոպական դատարանի որոշումներից շատերը արձանագրում են փաստեր, որոնք հստակորեն համապատասխանում են քաղբանտարկյալների մասին Վեհաժողովի բնորոշումներին», - արձանագրում է զեկույցը՝ հավելելով, որ Բաքուն տարիներ ի վեր արհամարհում է ոչ միայն սեփական քաղաքացիների իրավունքները, այլև՝ Ստրասբուրգյան դատարանի որոշումները. - «Վեհաժողովը մտահոգված է, որ դատական վճռից հինգ ու կես տարի անց՝ մինչև օրս, Իլգամ Մամադովի, Անար Մամադլիի և Ռասուլ Ջաֆարովի վերաբերյալ վճիռները մնում են թղթի վրա»: Նշված երեքի դեպքում էլ եվրոպական ատյանը մարդու իրավունքների խախտում էր արձանագրել, Ադրբեջանի դատարանը, սակայն, մինչև օրս նրանց չի արդարացրել, ինչը նշանակում է, որ Ալիևի ընդդիմախոսները չեն կարող մասնակցել ընտրություններին՝ դատվածություն ունենալու պատճառով:

«Կոչ ենք անում Ադրբեջանի իշխանություններին արագորեն կյանքի կոչել Եվրոպական դատարանի որոշումները, որպեսզի ընդդիմադիր առաջնորդները կարողանան մասնակցել առաջիկա փետրվարին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին», - արձանագրում է զեկույցի նախագիծը, որն անցած ամիս արդեն իսկ հավանության է արժանացել Վեհաժողովի իրավական հարցերով հանձնաժողովում:

Հանձնարարականների շարքը, սակայն, այսքանով չի ավարտվում. Վեհաժողովը հորդորում է Ադրբեջանի կառավարությանը անկախ ու չեզոք մարմին ստեղծել, որը կուսումնասիրի արևմտյան կառույցների ու իրավապաշտպանների կազմած ցուցակները, ըստ որոնց երկրում ավելի քան հարյուր մարդ այս պահին գտնվում է ճաղերի հետևում՝ քաղաքական դրդապատճառներով: «Ողջունում ենք երկրում բարեփոխումներ իրականացնելու Բաքվի խոստումները, սակայն, Վեհաժողովը դեռ պետք է համոզվի, որ այդ քայլերը կբերեն իրական ու տևական արդյունքների», - արձանագրում է զեկույցը՝ հավելելով. - «Այս հանձնարարականների նպատակն է մեկընդմիշտ լուծել Ադրբեջանի քաղբանտարկյալների հարցը՝ հանուն այդ երկրի ժողովրդավարության և այն քաղաքացիների, որոնք իրենց կյանքի մի մասը անցկացրել կամ շարունակում են անցկացնել բանտում, հաճախ՝ սարսափելի պայմաններում, և միայն այն բանի համար, որ օգտվել են Եվրոպական կոնվենցիայով երաշխավորված իրավունքներից»:

Ի դեպ, իսլանդացի պատգամավորը զեկույցում նաև հիշեցրել է, որ նախորդ անգամ՝ 2013-ին, երբ այս հարցով հերթական զեկույցն էր կազմվել, Բաքուն «խավիարային քաղաքականությամբ» կաշառել էր եվրոպացի պատգամավորներին և տապալել այն: Պաշտոնական Բաքուն դեռևս որևէ կերպ դրան չի արձագանքել:

Հունվարի կեսերին ամփոփելով անցած տարվա արդյունքները, նախագահ Իլհամ Ալիևը միայն հաջողությունների ու ձեռքբերումների մասին է խոսել՝ պնդելով, թե Ադրբեջանը հաստատակամորեն զարգանում է՝ առաջատար դիրք զբաղեցնելով աշխարհում. «2019-ին մենք ականատես եղանք մոլորակի տարբեր ծայրերում սկիզբ առած արյունալի բախումների, լարվածության, մարդու իրավունքների կոպտագույն խախտումների, ժողովրդավարության ոտնահարման, մինչդեռ Ադրբեջանը բարգավաճում էր կայունության մեջ»: Մոտ կես ժամ շարունակված օր ելույթում Ալիևն այդպես էլ որևէ խոսք չէր ասել սեփական երկրի հասցեին արևմտյան կառույցների ու իրավապաշտպանների քննադատության մասին:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 4258 անգամ
Լրահոս
Ականազերծման աշխատանքներ իրականացնողներից որոշներն ազատման դիմում են գրել․ Դանիելյան Ինչ ունեն անելու Ռուսաստանի հայերը․ Բաղդասարովը փակագծեր է բացում (video) Առանց Կիրանցի, խաղաղություն չի՛ լինելու․ Մի օր թուրքը ձեր դուռն է հասնելու․ կիրանցիներ (video) Քարոզչության պատճառով թուրք հանրության շրջանում ՀՀ-ի և հայ ազգի նկատմամբ տրամադրությունները բացասական են. Մելինե Անումյան Նիկոլը Հայաստանը դարձնում է «պիլոտային ծրագիր» Ալիևը Բեռլինում է․ բանակցություններ կվարի Շոլցի հետ Այս գործընթացը սկսել է ստով, և մինչ այստեղ հասել է ստով. Բագրատ Սրբազան Նիկո՛լ, աղջկադ՝ Արփիի հայացքը հիշի․ ինքը գիտի, որ դու ես այդքան երեխեքի սպանել․ Դավիթ Մկրտչյան (video) Լեո Նիկոլյանը չի պատրաստվում դադարեցնել հացադուլը, մինչև չասեն... Երևան-Սևան ավտոմայրուղու վրա պարեկները կանգնեցնում են բոլոր բեռնատարները` արգելելով մուտք գործել Երևան Բունդեսթագի պատգամավորի կարծիքով՝ ԵՄ-ին Հայաստանի անդամակցությունը բխում է հենց ԵՄ-ի շահերից Հողի ամեն մի փոշու հատիկի հետ Քեզնից մի մասնիկ խլում են ինձնից Տղես. Ալբերտ Հովհաննիսյանի հայր Ի հիշատակ Նիկոլ Փաշինյանի շարասյան կողմից վրաերթի ենթարկված Սոնա Մնացականյանի և նրա չծնված երեխայի Ալե՛ն, 44-օրյայի ժամանակ դու պախկված էիր, այսօրվա փողոց փակողներն Արցախում էին․ կիրանցի (video) Շուտով կլսենք և Երասխի, և միջանցքի հանձման մասին Ժամը 13.00-ի դրությամբ` Երևանի ճանապարհները «Տարօրինակ» ու կրեատիվ բողոքի ակցիա՝ Մոնումենտի կամրջի տակ. 1930-ականների հագուստով ցուցարարները բողոքում են. Ռուբեն Մելիքյան Նիկո՛լ, Արմենուհի Կյուրեղյանն ասել է՝ ձեր նմանների հետ փողոցում ինչ են անում․ Դավիթ Մկրտչյան (video) Թուրքի հետ խաղաղ ապրել չի լինի, պիտի խափանենք հող տալու գործընթացը (video) Լա՛վ լսեք՝ ոստիկանների մեջ «մլիցեք» կան, բայց էդ հարցը լուծվելու է․ ժողովու՛րդ, պետք է գործենք․ Դավիթ Մկրտչյան (video) Պարգևատրման արարողություն Կիրանցում (video) Հլը թո՛ղ ձեռքս․ ոստիկանը քաշում է պատգամավորի ձեռքից (video) Որտեղ էլ հայտնվի Փաշինյանը, պետք է վանկարկել՝ «Ցեղասպան Փաշինյան»․ Անդրանիկ Միհրանյան (video) Աղդամի ռուս-թուրքական մոնիթորինգային կենտրոնը դադարեցրել է գործունեությունը «6 տարի առաջ այս օրը Հրապարակում հայտարարեց, որ՝ եթե չընտրվի վարչապետ, Հայաստանը վարչապետ չի ունենա…». Ռոբերտ Հայրապետյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am