Սերժ Սարգսյանն անդրադարձել է Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը (video)
«Մեր բանակը փառապանծ բանակ է, հաղթանակն բանակ է եւ անկախ նրանից, որ բանակի ձեւավորման հենց առաջին օրերից որոշ մարդիկ, այդ թվում նաեւ դրսի ուժերի թելադրանքով փորձել են վարկաբեկել մեր բանակը, փորձել են նսեմացնել մեր հաղթանակները, դա նրանց չի հաջողվել: Չի հաջողվել, որովհետեւ խոշոր հաշվով մեր բանակը ձախողումներ չի ունեցել, մեր բանակը մարտի դաշտում այն էլ ոչ մեկ անգամ ապացուցել է իր ունակությունը պաշտպանելու Հայաստանի, հայ ժողովրդի, այդ թվում նաեւ Արախում ապրող մեր հայրենակիցների անվտանգությունը»,-հունվարի 28-ին, «Եռաբլուր» պանթեոնում լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը:
Դիտարկմանը, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իրեն մեղադրել է 7 շրջաններ հանձնելու մտադրություն ունենալու մեջ, Սերժ Սարգսյանն արձագանքեց. «Այսինքն դուք այդքան համառորեն ուզում եք, որպեսզի ես այս լուսավոր օրը անդրադառնամ ինչ-որ հերյուրանքների՞»: