Ինչ են քննարկել Թրամփն ու Էրդողանը. մանրամասներ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և նրա թուրք գործընկեր Ռեջեփ Թայիփ Էրդողանը երկուշաբթի հեռախոսազրույց են ունեցել և քննարկել են Լիբիայում կրակի դադարեցման ռեժիմի, ինչպես նաև Սիրիայում բռնության վերացման անհրաժեշտության մասին հարցերը, հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը` հղում տալով Սպիտակ տան մամուլի քարտուղարի տեղակալ Ջադ Դիրի` Twitter սոցիալական կայքի էջում տեղադրած հայտարարությանը:
«Այսօր Թրամփը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ: Երկու երկրների ղեկավարները քննարկել են օտարերկրյա միջամտության վերացման և Լիբիայում կրակի դադարեցման ռեժիմի պահպանման անհրաժեշտությունը: Ղեկավարները համաձայնել են, որ Իդլիբի նահանգում (Սիրիա) տեղի ունեցող բռնության գործողությունները պետք է դադարեցվեն»,- նշել է նա: