Տիրան Խաչատրյանին շնորհվեց գեներալ-լեյտենանտի կոչում
ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետի տեղակալ Տիրան Խաչատրյանը ՀՀ նախագահի հրամանագրով ստացել է գեներալ-լեյտենանտի զինվորական կոչում։ Նախագահի հրամանագիրը հրապարակվել է այսօր։
«Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի օպերատիվ գլխավոր վարչության պետ-Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ-մայոր Տիրան Վազգենի Խաչատրյանին շնորհել գեներալ-լեյտենանտի զինվորական կոչում»,- ասված է հրամանագրում։