Այս ամբողջ պատմությանը ծայրից ծայր տիրապետում է երեք հոգի. Փաշինյան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ անդրադարձավ մեծ աղմուկ բարձրացրած իր վերջին գրառմանը՝ փորձելով բացատրել, թե ինչո՞ւ որոշեց հրապարակել ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանից «նվեր» ստացած գրիչի լուսանկարը։
Ըստ նրա՝ իրեն դիմել են որոշ իրավաբաններ և հայտնել, որ պետք է քննության առարկա դառնա Սահմանադրական դատարանի նախագահի հարցը, քանի որ վերջինիս ՍԴ-ում գտնվելն ապօրինի է, կեղծիքներով է ընտրվել, իսկ երբ ի հայտ եկավ նաև Սահմանադրական դատարանի անդամ Վահե Գրիգորյանի հայտնի նամակը, խնդիր առաջացավ այդ բոլոր հարցերն ուսումնասիրելու համար։
«Ես առիթ ունեցա և այդ մարդկանց հրավիրեցի և ասացի՝ էդ որ ասում եք, մի հատ բացատրեք՝ տեսնեմ, թե ի՞նչ է կատարվում, որովհետև սա հարց էր, որն ինձ համար սկզբունքային է։ Երբ ինչ-որ փաստ կա, որը դրված է սեղանին, այդ ժամանակ ինձ համար չկա ընտրություն՝ մենք պե՞տք է դրանով զբաղվենք, թե՞ ոչ»։
Նա նշեց, որ այն ժամանակ, երբ փաստեր դրվեցին սեղանին՝ իրենք հետազդակներ են ստացել, թե Սահմանադրական դատարանը նորմալ աշխատում է, ՍԴ նախագահն էլ լոյալություն է ցուցաբերում, հետևաբար՝ ինչո՞ւ է պետք այդ փաստերով զբաղվել, սակայն ինքն իրեն խոստացել է՝ «անսկզբունքային կոմպրոմիսների չի գնալու»։