«էս ամեն-ինչը Արփին ա թաքուն հորը էջում գրել...». սևերն ու սպիտակները համերաշխ ծիծաղում են վարչապետի «արժանահավատ փաստի վրա»

Ֆեյսբուքը բառիս բուն իմաստով «ղժժում է»։ Սա այն դեպքն է, երբ սևերն ու սպիտակները համերաշխ ծիծաղում են վարչապետի «արժանահավատ փաստի վրա»։

Նիկոլ Փաշինյանն լրագրողների հետ ասուլիսի ժամանակ ասել էր․ «2018 թվականի մայիսից սկսած՝ Հրայր Թովմասյանը սկզբում ամենօրյա, հետո ամենշաբաթյա, հետո ամենամսյա ռեժիմով իր ծառայություններն է առաջարկել ինձ՝ ասելով՝ ես եմ Սահմանադրության այս տեքստի հեղինակը, և ես ուզում եմ ձեզ պատմել բոլոր խութերի մասին, և մենք կարող ենք իրար հետ անել չգիտեմ ինչեր: Եվ նա այդ առաջարկութունների ֆոնին ուղարկվել է համապատասխան տեղը, որովհետև ես կոռումպացված ռեժիմի ներկայացուցիչների հետ համագործակցլեու ցանկություն ոչ ունեցել եմ, ոչ ունեմ, ոչ էլ կունենամ»։

Հրայր Թովմասյանն էլ պատասխանել է․


«Այս պահից սկսած ես ուղիղ 20 օր համբերատար սպասելու եմ, որ Փաշինյանը հրապարակի իր խոսքերն հիմնավորող որևէ օբյեկտիվ փաստ, ցանկացած վստահելի ապացույց։

Դա չանելու դեպքում իմ փաստաբաններին խնդրելու եմ զրպարտության վերաբերյալ հայց ներկայացնել Նիկոլ Փաշինյանի դեմ»:

Փաշինյանը պատասխանել է․

Երեւան հասնեմ՝ Հրայր Թովմասյանի ակնկալած օբյեկտիվ, արժանահավատ փաստը կհրապարակեմ (փաստը պարզապես հիմա հետս չէ, այլ Երեւանում)։

Միայն խնդրում եմ՝ ինձ չմեղադրեք անհամաչափ ուժեղ հակահարված տալու մեջ:

Ես չէի ուզում՝ դուք ստիպեցիք:

Այսօր ներկայացրել է արժանահավատ փաստը՝ Հրայր Թովմասյանն իրեն գրիչ է նվիրել։ Ամբողջ ազգը «շունչը պահած» սպասում էր, թե ոնց է Հրայրի «վերջը տալու», ինքը․․․

Ինչպես են արձագանքում վարչապետի գրառմանը․

Վահե Մոսինյան Էս տիպի "փաստերով" եք մարդկանց ձերբակալում, կալանավորում, դրա համար էլ մի հատ մեղադրական դատավճիռ չկա ու չի էլ լինի, քանի դեռ գործ անելու փոխարեն լոլո եք մատուցում հանրությանը։

Աբդալյան Դավիթ Գագիկի Պարոն վարչապետ ջան, մոռացել եք սկզբում գրել՝ 《որ խնդրեմ #անանուն կդնեք》, իսկ վերջում՝ 《երեխեք, էլ ում հետ է պատահել》 արտահայտությունները

Lusine Madinyan Բա հետո՞ ... իսկ դու գիտես գրիչի մեջ ինչ մեծ խորհուրդ կարա լինի: Որ դու այդ նույն գրիչով քո դիագնոզի տակ ստորագրես ու վերջում դնես սեղանին:

Hasmik Stepanyan Խորը հիասթափված եմ, պարոն Փաշինյան, լավ է չասեցիք՝ կաշառք է տվել, դաստիարակությունից ելնելով տեսել է, որ չունեք, իրենն է առաջարկել, մի՞թե դուք այդպես չէիք վարվի… անկեղծ ասած խոսքեր չեմ գտնում, ուղղակի դուք չեք գիտակցում, որ երկրի ղեկավար եք և չի կարելի նման պրիմիտիվ բաներով զբաղեցնել հասարակությանը, ուղղակի ամոթ է(((

Քրիստինե Հայյան Դարի գրիչը

Harutunyan Karen դա նույն հաջողությամբ իմ գրիչը կարա լինի․․․ կամ Քոչարյանի կամ Պուտինի....

Մերի Մերի Իհարկե պարոն վարչապետ ջան, հարգելի տիկին Աննա, դա քծնանք չի ու Հայաստանում ընդունված ձև է, հետո գրիչը փաստ է , բայց ոչ հանցակազմ

Marine Vahei Stepanyan Միայն խնդրում եմ՝ ինձ չմեղադրեք անհամաչափ ուժեղ հակահարված տալու մեջ:
Ես չէի ուզում՝ դուք ստիպեցիք։
Ես մեռա

Levon Muradyan Էս մի գրիչի պատճառով, հարգելի պարոն Թովմասյան, պետք է հրաժարական տաք։ Ավելին քան ապացույց

Katerina Karapetian Պարոն Փաշինյան հետ տուր էդ գրիչը , դրանից ամեն ինչ հավատալույա , թուղթ ու գիր արած կլինի

Մելքոն Մելքոնեան Էս լրիվ էն սերիալներից էր, որ սպասում էինք վերջի սերիային, ազգովի որ իմանայինք Ալեխանդրոն ում տղեն ա, էն էլ բանից պարզվեց, որ Ալեխանդրոյի մերը շատ պարկեշտ կին ա ու Ալեխանդրոն ապօրինի չի։

Գագիկ Բեգլարյան Դաաա!Հրայրը ճիշտ կանի ոստիկանություն դիմի ,որ գրիչը կորել է, գտնողին խոստանա պարգևատրում, թե բա գրիչը մի կերպ գրպանս դրեց, էս ինչ ռաբինյա իզաուրա ես պատմում, էս ո՞ւր ես հասել , հետ արի, մեղք ես։

Vahagn Tepoyan Ի՞նչ կլինի, ասա՛, գրիչ,
Ինձ էլ սիրես գոնե մի քիչ։
Ինչո՞ւ «վարչապետ ջան»-իս ձեռքին,
Գրում ես միշտ վարժ ու կարգին:

Roman Roman Սաղ գիշեր ազգս չքնեց, սպասեց որ էսօր բոլոլա լինի, էն էլ արի ու տես, որ մի գրիչի պատմությունա լինելու, պատասխանը չի ուշանա,ասելույա էտ իմ գրիչը չի, ու ես նման բաներ չեմ ասել, դե արի ու հաստատի որ նման բան եղելա, վիդեո, զապիս նման բաներա պետք, որ չհերքվեր

Arm Yan Էէէ վարչապետ, թույլ փաստարկ էր։ Մենք ավելիին էինք սպասում։
Տենց լինի ես դասախոսներիս էնքան գրիչ եմ տվել մատյան լրացնելու համար, հիմա ինչ։
Փաստորեն գրի՞չն էր անհամաչափ հակահարվածը

Արամ Մանուկյան Պրծ , է՞տ էր , թե՞ էլի կա , մենք կսպասենք , դու մենակ ասա , մի լռի )

Marine Exoyan պարոն վարչապետ կինոյի վերջում տղեն մեռնո՞ւմա, դուք էդ ասեք

Լևոն Սարգսյան Պարոն վարչապետ. ախպոր պես մի հատ թազա պոստ գրեք, որ էս ամեն-ինչը Արփին ա թաքուն գրել...

Ծովակ Ասլիկյան Թովմասյանի նասկու թայը,կամ օգտագործած թաշկինակը գտնող չկա՞, տվեք էս մարդուն որպես ապացույց թող ցույց տա։

Վահան Գասպարյան ֊ Իսկ առժանահավատ փաստեր ունե՞ք
֊ Ունեմ
֊ Ի՞նչ
֊ Ինչ, ինչ... Ճտիկով գրիչ

Լիլիթ Օհանյան Վարչապետ ջան դուք էս ղժժոցներին ուշադրություն մի դարձրեք, բան չկա, բոլորն էլ մեր երկրում վարչապետ են! Դուք դեռ 19 օր ժամանակ ունեք, մի բան էլ մտածեք!

Tsov Alizé Banuchyan Էդ գրիչը տվեք ինձ, ինձ համար մեկա՝ ում գրիչն ա, կարևորը լավ գրիչ լինի

Karapet Mgrdichian Էդ գրիչով կարելի էր Արմեն Սարգսյանի վկայականի պատճենը ստորագրել, պահել հիշատակ։

Марина Юрьевна Իսկ ինչի՞ համար էր այս պատմությունը հանրայնացված, ի՞նչ կարիք կա, հետո ասում եք «կիսաբացը» փակեք

Tovma Harutyunyan Հորս Արև, երեկվանից մի 20 անգամ մտել եմ, որ մի հատ տրաքոց լսեի, էն էլ էսի՝ ավելի շատ խալաստոյ պատրոն եր

Armine Mamyan Իմ երեխեքը տունտունիկ խաղալիս ավելի լուրջ բաներից են խոսում քան ՀՀ վարչապետն ու ՍԴ նախագահը։ էս ինչ մանկապարտեզա ՀՀ-ում։ Խեղճ իմ հայ ժողովուրդ։

hraparak.am

դիտվել է 2399 անգամ
Լրահոս
«Ծյունինգ» կարվի՞ բալային համակարգը. պարզաբանում է վարչապետը Ի՞նչ գներ են առաջարկում հեռուստաընկերությունները Անկարայում և Մոսկվայում կայացած բանակցությունները «ցանկալի արդյունք չտվեցին». Էրդողան ԵԱՀԿ-ն՝ Կասպրշիկի ու Արցախի «ադրբեջանական համայնքի» ղեկավարի հետ հանդիպման մասին Ալեքսան Ալեքսանյանն ազատվել է ԶՈՒ բարոյահոգեբանական ապահովման վարչության պետի պաշտոնից Մի քանի իրողություն, որոնք լրջորեն մտորելու առիթ պետք է հանդիսանային այս իշխանության համար Պուտին-Էրդողան ջերմ հարաբերությունները՝ հարվածի տակ Բանակի խնդիրները հասցրել եք վարտիքների մակարդակի ու անգամ այդ խնդիրը չեք կարողանում լուծել.Սամվել Ֆարմանյան (video) Կրեմլից 50 միլիարդ դոլար պահանջեցին ՊԵԿ-ը լավ չի աշխատու՞մ, որ Նիկոլ Փաշինյանն է ահազանգում ՀԴՄ-ների մասին (video) Նամակ` Նիկոլ Փաշինյանին Սպասվում են տեղումներ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Արթուր Բաղդասարյանին պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանության պետի պաշտոնից ազատելու մասին Փաշինյանն անկանխատեսելի երևույթ է անգամ իր համար. Սամվել Ֆարմանյան (video) Նիկոլ Փաշինյանի՝ ապրիլի 5-ի գիշերվա լայվի տեքստը, երբ արդեն հաշված կլինեն ձայները, ու պարզ կլինի, որ պարտվել են Նիկո՛լ խոսեիր,Նախիջևանից խոսեիր Ալիևի դիմաց. Գագիկ Սարուխանյան (video) Երբ խոսում են բանակի խնդիրներից սրա մասին առանձնապես չեն հիշում ԱԱԾ-ն բացահայտել է կաշառքի դիմաց զինծառայությունից տարկետում տալու հերթական հանցադեպը Ու թող պողոսները, վաղոներն ու մարմնամասերի սիրահարները Սահմանադրության ԱՅՈ-ն քսեն հացին ու ուտեն Փաշինյանին հանրաքվեի «այո»–ն պետք է սեփական իշխանությունը բացարձակ դարձնելու համար
Ամենաընթերցվածները
Շուտով
ՓԵՏՐՎԱՐԻ 20-ին` ժամը 13:00-ին, «Արմենպրես» պետական լրատվական գործակալության մամուլի սրահում (Սարյան 22) տեղի կունենա ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Հաբեթնակ Կուրղինյանի, մարզիչ Էդգար Ենոքյանի ասուլիսը: ԹԵՄԱ.- Եվրոպայի առաջնության արդյունքների ամփոփում ՓԵՏՐՎԱՐԻ 20-ին` ժամը 12:00-ին, «Արմենպրես» պետական լրատվական գործակալության մամուլի սրահում (Սարյան 22) տեղի կունենա Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Էդուրադ Սահակյանի, մարզիչներ Գևորգ Ալեքսանյանի, Աամվել Գևորգյանի ասուլիսը: ԹԵՄԱ.- Եվրոպայի առաջնության արդյունքների ամփոփում: Փետրվարի 20-ին՝ ժամը 11:00-ին, Պոստ Սկրիպտում մամուլի ակումբի հյուրն է ֆրանսիաբնակ դերասան, երաժշտագետ, ռեժիսոր, թատերագետ, Տիգրան Չուհաջյանի Միջազգային ինստիտուտի (Փարիզ) հիմնադիր տնօրեն Ժիրայր Բաբազյանը։ Թեմա՝ Նոր առաջարկներ Ֆրասնիայից, անելիքներն ու հրավերները Հայաստանում։ Տեղի և արտերկրի օպերայի տարբերությունները՝ ելնով ներկայացումից, դրա մեծ արձագանքը Փարիզում եւ Լոնդոնում․եւ խոչընդոտները Հայաստանում․ Ինչն է հայերինքում հաճախակի աշխատանքներ չիրականացնելու պատճառը։ Փետրվարի 20-ին՝ ժամը 11:00-ին, «Մեդիա կենտրոնում» տեղի կունենա հարցազրույց-ասուլիս՝ «Արցախյան խնդրի կարգավորում. նոր իշխանություններ, նոր տարբերակնե՞ր» թեմայով։ Բանախոս՝ Տաթևիկ Հայրապետյան՝ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ Փետրվարի 20-ին, ժամը՝ 13 00-ին Հայացք մամուլի ակումբի հյուրն է «Ժառանգություն» կուսակցության նախագահ Անդրանիկ Գրիգորյանը: Թեման՝ Սահմանադրական փոփոխությունների հանրաքվե, արտաքին և ներքին մարտահրավերներ: Փետրվարի 20-ին, ժամը 13.00 «Տեսակետ» մամուլի ակումբի հյուրն է քաղաքագետ Գագիկ Համբարյանը: Թեման՝ «Ներքաղաքական վերջին գործընթացներն ու հնարավոր զարգացումները: Հանրաքվե, Փաշինյան-Ալիև հանդիպում, հարակից հարցեր»: Ժամը 13.00 հյուրն է Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը: Թեման՝ «Ատելության խոսքը ներքաղաքական ոլորտում և մամուլում. ազդեցությունը, հետևանքները: Դիտարկումներ ԼՂ հիմնախնդրի շուրջ: Հարակից հարցեր » Փետրվարի 20-ին, ժամը 12.00 «Տեսակետ» մամուլի ակումբի հյուրն է քաղաքագետ Գագիկ Համբարյանը: Թեման՝ «Ներքաղաքական վերջին գործընթացներն ու հնարավոր զարգացումները: Հանրաքվե, Փաշինյան-Ալիև հանդիպում, հարակից հարցեր»: Փետրվարի 19-ին՝ ժամը 11:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում կհյուրընկալվի Քրիստոնեա-դեմոկրատական կուսակցության նախագահ Խոսրով Հարությունյանը: ԹԵՄԱ՝ Փաշինյան-Ալիև Մյունխենյան հանդիպում. Սահմնադրական հանրաքվե. Արցախի անվտանգությունը. Ներքաղաքական օրակարգ: Փետրվարի 19-ին, ժամը 12.00-ին Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում կկայանա ՀՀ Կենտրոնական բանկի նախկին նախագահ, տնտեսագետ Բագրատ Ասատրյանի ասուլիսը: Ասուլիսի թեման` «Հայաստանի տնտեսության վիճակը 2019 թվականին, և ի՞նչ մարտահրավերների առջև է կանգնած մեր երկիրը 2020-ին»: ՓԵՏՐՎԱՐԻ 19-ին` ժամը 11:00-ին, «Արմենպրես» պետական լրատվական գործակալության մամուլի սրահում (Սարյան 22) տեղի կունենա եզդիների հոգևոր առաջնորդ Շեյխ Բրոյի ասուլիսը: ԹԵՄԱ.-Փետրվարի 20-ին սկսվում է եզդի ժողովրդի Սուրբ զատիկը. հոգևոր առաջնորդի ուղերձը եզդի ժողովրդին: