Երբ կառավարությունն անկարող է. 168.am

Վարչապետ Փաշինյանն այսօր պատասխանելով Ամուլսարի շուրջ ստեղծված իրավիճակի մասին 168.am-ի հարցին՝ մի քանի ուշագրավ հայտարարություն արեց:

Նախ՝ այն մասին, որ սեպտեմբերին հայտարարվեց, որ չկա ոչ մի իրավական խոչընդոտ Ամուլսարի շահագործման համար, և կոչ արվեց բացել Ամուլսար տանող ճանապարհները: Սակայն որևէ մեկը չհետևեց Փաշինյանի կոչին, և ճանապարհները այդպես էլ փակ մնացին, ու «Լիդիան» ընկերությունը չստացավ Ամուլսարի տարածք մուտքի իրավունք:

Փաշինյանն այսօր Կապանում հրավիրված ասուլիսում հաստատեց, որ, ինչպես և սեպտեմբերին, այսօր էլ որևէ նոր բան, որ կխոչընդոտեր Ամուլսարի ծրագիրը, բացի ճանապարհը փակողներից, չկա: Հետևաբար, ճանապարհները շարունակում են փակ մնալ ապօրինի, իսկ պետությունը, փաստորեն, որևէ քայլ չի ձեռնարկում այս ուղղությամբ, բացի ճանապարհը բացելու կոչից, որը, փաստենք, արդյունք չի տվել:


Վարչապետն այսօր, ըստ էության, առաջին անգամ հաստատեց այն, ինչ բազմաթիվ վերլուծաբաններ, այդ թվում՝ մեր լրատվամիջոցի էջերից, զգուշացնում էին 1,5 տարի, այն է՝ Ամուլսարի շուրջ իրավիճակը լրջագույն հարված է հասցնում տնտեսությանը, և պետության շահերից է բխում խնդրի շուտափույթ հանգուցալուծումը:

Մինչդեռ վարչապետի թիմի որոշ անդամներ՝ ակտիվիստական թևից, պատգամավորներ, և այլք, շարունակում էին համառորեն պնդել, որ ստեղծված իրավիճակը չի ազդի ո՛չ տնտեսության, ո՛չ ներդրումների վրա:

Փաշինյանն այսօր հաստատեց, որ ազդել է, ազդում է, և «Լիդիանի»՝ արբիտրաժ գնալու դեպքում, լուրջ խնդիրներ կստեղծվեն պետության համար: Մի բան, որ նույնպես այս 1,5 տարվա ընթացքում համառորեն հերքում էին վարչապետի թիմի որոշ անդամներ:

Ավելին, այսօր վարչապետ Փաշինյանն ըստ էության ասաց, որ Ամուլսարը պետք է աշխատի, և միայն աշխատանքների վերսկսման դեպքում հնարավոր կլինի պարզել, թե որքանով են ակտիվիստների բնապահպանական գույժերն իրական: Այստեղ, իհարկե, հարց է առաջանում, թե մի՞թե երկու տարվա հետազոտություններից, պետբյուջեի, հարկատուներիս հաշվին 400 հազար դոլարանոց փորձաքննությունից հետո դա դեռևս չի պարզվել:

Ու, թերևս, ակնհայտ է դառնում, որ իրականում միակ խնդիրը, որին բախվել է ու չի կարողանում լուծել կառավարությունը, փակ ճանապարհներն են:

Վարչապետի այսօվա հայտարարությունը ևս մեկ ուշագրավ շեշտադրում էր պարունակում: Եթե մինչ այս կառավարության տարբեր անդամներ ասում էին, որ փակ ճանապարհների հետևում ինչ-որ ուժեր կան, այսօր առաջին անգամ Փաշինյանը խոսեց այն մասին, որ այդ ուժերը նպատակ ունեն նման ճանապարհով բորսայում ինչ-որ գործարքների արդյունքում ձեռք բերել «Լիդիանի» բաժնետոմսերը, և հայտարարեց, որ նման «խաղեր» թույլ չեն տրվելու:

Եթե սա իրականություն է, ապա սա է՛լ ավելի շատ հարցեր է առաջացնում: «Լիդիանը» վերջերս հայտարարեց, որ ընկերությունը փակ ճանապարհների պատճառով կանգնած է լրջագույն ֆինանսական խնդիրների առաջ: Այն, որ երկրի խոշորագույն ներդրողի շուրջ ստեղծված իրավիճակը հանգեցնելու էր բարդագույն խնդիրների, արդեն 1,5 տարի ապարդյուն զգուշացնում էին բազմաթիվ վերլուծաբաններ: Այսօր այդ խնդիրների մասին խոսում է նաև կառավարությունը: Խնդիրը, սակայն, այն է, որ այն, ինչը հանգեցրել է ստեղծված իրավիճակին, այդպես էլ լուծում չի ստացել: Ամուլսարի ճանապարհները շարունակում են փակ մնալ, ու Հայաստան այդպես էլ չեկած պոտենցիալ ներդրողները շարունակում են շատ լավ տեսնել թե՛ փակ ճանապարհները, թե՛ արդեն 1,5 տարի խնդրին լուծում տալու՝ կառավարության անկարողությունը:

168.am

դիտվել է 858 անգամ
Լրահոս
Փաշինյանին հեռացնելու լուծումը շատ պարզ է․ Արտակ Զաքարյան Հիմա արհեստածին Ադրբեջանում չկա և ոչ մի զինված ուժ․ Վարդան Ոսկանյան Մի կատարեք քայլեր, որոնք հանգեցնելու են նոր թշնամիների ավելացմանը. Գևորգ Դանիելյան Բախումներ սևբերետավորների և տավուշցիների միջև ԱԺ պատգամավորին չի թույլատրվում ազատությունից զրկել․ ՄԻՊ Կիրանցում լարված իրավիճակ է. ուժայինները փորձում են բացել ճանապարհը Սուրեն Պետրոսյանը դուրս է գալիս ՁՊՎ-ից Քաղաքացիներն արգելափակել են քարտեզագրողների մեքենայի շարժը Սուտ են ասում, ինձ բերման ենթարկեցին Ոստիկանություն.Արթուր Խաչատրյան Փակ է Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհը Սուրեն Պետրոսյանն ազատ արձակվեց Ոչ ոք չպետք է ակնկալի, որ մենք կլռենք ցեղասպանության մասին. Էրդողան Առեղծվածային դեպք. հայտնաբերվել են 2 օտարերկրացիների մարմիններ. 2 հոգի էլ տեղափոխվել է հիվանդանոց Միջազգային ճնշումը պետք է շարունակվի. Դավիթ Վարդանյանը France 24-ի եթերում Քաղաքացիները փակել են Մեղրի-Երևան ճանապարհը Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմն արդեն լքել է ԼՂ-ն, մնացած մասը կլքի այն մինչև մայիսի վերջ Պետական դավաճանություն կատարելու համար երկու անձ է հետախուզվում․ ՀՀ ՔԿ-ն մանրամասներ է հայտնում Հայաստան-Վրաստան միջպետական մայրուղին փակ է Նոյեմբերյանի հատվածում Տիգրան Աբրահամյանն ու Սեյրան Օհանյանը հանդիպել են ՀՀ-ում ԵՄ առաքելության ղեկավարին․ քննարկել են Բաքվի բանտերում գտնվող Արցախի նախկին ղեկավարների հետ կապված հարցեր Ապրիլի 26-ի դրությամբ Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 28 սահմանային սյուն ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել․ նա Հրազդանի ոստիկանության բաժանմունքում է Երևան-Սևան մայրուղու հատվածում բերման ենթարկեցին Արթուր Խաչատրյանին և քաղաքացիների Հասկացե՛ք, դուք իշխանություն չեք, ձեզնից է պետք պաշտպանել անկախությունը, ազատութունը և ինքնիշխանությունը, ոչ թե մեզնից․ Բագրատ Սրբազան Պատրաստ ենք ընդլայնել ռազմական համագործակցությունը. Շոյգուն՝ Իրանի ՊՆ ղեկավարին
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am