Արթուր Վանեցյանը, կարծում եմ՝ քաղաքական դաշտում դեռ երկար ճանապարհ ունի անցնելու. Ալեն Սիմոնյան
ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ Արթուր Վանեցյանը քաղաքական դաշտում դեռ երկար ճանապարհ ունի անցնելու:
Հարցին, թե նրան իրենց մրցակից համարո՞ւմ են, ԱԺ փոխնախագահը պատասխանեց. «Ցավոք սրտի, այսօր քաղաքական հայտ ներկայացնող մարդկանց մեջ ես որեւէ լուրջ մրցակից այսօրվա իշխանությանը չեմ տեսնում, որովհետեւ դրանք հիմնականում տարբեր ձեւով կաղապարված եւ կապված են նախկին իշխանությունների հետ: Դա շատ լուրջ ու խոցելի գործոն է»: