«Բա ասում էին «հենց իրենք գան իշխանության, լինելու է նկատելի ներգաղթ». բա ինչի՞ չեն ներգաղթում մեր հայրենակիցները...». Գևորգ Պետրոսյան
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է. Ծննդատուն լուծարելն ուղղակի կապ ունի մեր ազգային անվտանգության հետ: Ծնելիության ցածր մակարդակը զարմանալի չէ՞... Բա ասում էին <<հենց իրենք գան իշխանության, լինելու է նկատելի ներգաղթ>>: Բա ինչի՞ չեն ներգաղթում մեր հայրենակիցները... Կռահեցիք չէ՞... Ո՞վ հավես ունի այլախոհության պատճառով պատին ծեփվելու կամ ասֆալտին փռվելու, կամ ո՞վ է կրակն ընկել իր թաթիկների ձեռքը... Ուղղակի էս ամենն արդեն անտանելի է...