Ոստիկանությունը իրավունք չունի նման «Կալցո» օպերացիաներ իրականացնելու. Գագիկ Եղիազարյան
Մսավաճառներն ու ֆերմերները շարունակում են իրենց ակցիան կառավարության շենքի դիմաց։
Ակցիայի մասնակիցներին է միացել «Սասնա ծռերի» անդամ Գագիկ Եղիազարյանը:
«Հատուկ պահպանության վայրերից բացի, ոստիկանությունը իրավունք չունի նման «Կալցո» օպերացիաներ իրականացնելու»,- նշեց Եղիազարյանը` հայտարարելով, որ ժողովուրդը իրավունք ունի խաղաղ անհնազանդության ակցիա իրականացնել այնտեղ, որտեղ կցանկանա։
Սակայն գյուղացիները հորդորեցին նրան հեռանալ։