Ընտիր, անկրկնելի ժամանակներ ենք ապրում եւ դուխով ատում ենք մեկմեկու, դուխով հայհոյում ենք, մեկը մյուսին վիրավորելով հաճույք ենք ստանում

Բոլորս բոլորիս խելք ենք սովորեցնում, դատում, քքննադատում, հայհոյում, սիրաշահում, ատում, փառաբանում, ոչնչացնում։ Բոլորս խոսում ենք հասարակության եւ ժողովրդի անունից, եւ ամեն մեկիս թվում է մեր խոսքը վերին ատյանի ճշմարտություն է ու բոլոր մյուսները պարտավոր են լսել, ընդունել ու հասկանալ։

Հիշողությունների տախտակը դարձել է ճեփ-ճերմակ, ոչ մեկի մասին ոչինչ չի պահպանվել նախկին կյանքից, լրբերը սրբեր են, սրբերը՝ լրբեր։ «Մենք»-ը դարձել է ահռելի ամբոխ, վիրտուալ կյանքում ամեն ինչ ջրի երես է ելել, ամեն ինչի մասին խոսում ենք, չկան գաղտնիքներ, մարդիկ հրապարակավ ատում են մեկմեկու, հրապարակավ վիրավորում, հրապարակավ հայհոյում, չկան սահմաններ, մենք դարձել ենք բաց հասարակության, առանց սահմանների հասարակություն, եւ դա կարծես բոլորին դուր է գալիս, անգամ անլեզու հայվանները այսօր լեզուն են առել, անգամ անհայրենիք շան թուլեքը այսօր հայրենիքից են խոսում, անգամ իրենց ծնողին դավաճանած շան թուլեքը այսօր փողկապ են կապում եւ իրենց թվում է իրենց ճերմակ օձիքների տակից չեն երեւում փռջոտ թաթերը․․. Ընտիր ժամանակներ ենք ապրում, ուր լրբերը սրբեր են դարձել, գեյյերը գեղեցկուհիներ, իմպոտենտները՝ իրենց ծուռ կապած փողկապը շփոթում են իրենց մարմնի մասի հետ, ուր ատելության խրախճանք է եւ չա րության շքերթ․․Ընտիր, աննախադեպ ժամանակներ ենք ապրում, կյանքը կողքից անգամ չի հոսում,կյանքը կանգ է առել եւ բոլոր նրանք, ում թվում էր մինչ այժմ ապրում են, հորթային հրճվանքով իրենց կյանքը տեղափոխել են համակարգչի էկրաններից ներս, բոլորը դարձել են գրողներ, կարծիք հայտնողներ, քարոզիչներ․․։ Կյանք է դարձել վիրտուալ իրականությունը, համակարգչի էկրանն է մեր կյանքը Ընտիր, անկրկնելի ժամանակներ ենք ապրում եւ դուխով ատում ենք մեկմեկու, դուխով հայհոյում ենք, մեկը մյուսին վիրավորելով հաճույք ենք ստանում, հաճույք ենք ստանում այս կեղտի մեջ ապրելով, որովհետեւ սա չենք ընկալում կեղտ, մեզ թվում է իրական, կարգին կյանքը էս է, եւ մենք զրկված ենք եղել այս հաճույքներից, մեզանից թաքցրել են այս կեղտոտ հաճույքը։ Հիմա բացվել են դռները, բոլոր փակ պատուհանները այլեւս բաց են, հիմա մեզ համար մաքուր օդը կեղտի, հայհոյանքի, ատեության, դավաճանության, սպանությունների, խնջույքների եւ հոգեմետ դեղերի եւ հոգեկան խանգարումների բույրն է․․. Երանի մեզ, սա է իրական կյանքը եւ մենք ինքնամոռացության մեջ ենք,ինքնաուրացման, մարդը մարդուն հեչ էլ ընկեր ու բարեկամ չի, մարդը մարդուն ատող եւ այդ ատելությամբ լիցքավորվող անասուն է․․. Չկա հասարակություն, հա, չկա հասարակություն, բայց կա հպարտ քաղաքացի, կեցցե եւ հպարտը եւ քաղաքացին, քանի որ հիմա ունենք բաց հասարակություն, որը հպարտությամբ եւ անասելի հաճույքից գռմռալով իր միլիոն անգամ օգտագործված ներքնաշորերը փռում է ձմռան էս չեղած արեւի տակ եւ մերկ պարում է ձյան բարակ շերտի վրա․․․Չկա հասարակություն, կան բաց հասարակությունների ինստիտուտներ, որ մեզ նույնպես գրավեցին իրենց փողերով եւ մենք այլեւս գրավված հասարակություն ենք, բաց, ազատ, գրավված եւ հպարտ հասարակություն․․. Մեզանում հիմա անասունները նույնպես խոսել են սովորել եւ անգլուխները արդեն մի քանի գլխանի են․․. Սա՞ էր մեր ուզածը,այո, չկասկածեք, հենց սա էր մեր ուզածը, ուրեմն՝ կեցցեն խոսող անասունները եւ մի քանի գլխանի երբեմնի անգլուխները․․․ Կեցցե այս հասարակությունը, որը եկավ վաղը եւ մենք բոլորս պարտավոր ենք ծնկի իջնել այս բաց, շատ բաց հասարակության առաջ եւ երկրպագել այն անասունների փողկապները, որ նրանք ներկայացնում են որպես իրենց մարմնի մաս․․. Մենք այլեւս զզվանքից եւ սրտխառոցից զուրկ հասարակություն ենք, մենք թաթախվել ենք ատելության երանելի մահճում եւ բաքոսյան խնճույքները եւ գինարբուքները գլուխները պատովն են տվել մեր բաց հասարակության այս անբռնազբոս խնջույքների առաջ․․. Կեցցենք մենք, որ կույր-կույր, հիմար-հիմար, եկանք եւ հայտնվեցինք այս երանության մեջ․․․ Ուռռա, ընկերներ, ուռռա, հպարտներ, ուռա ատելությանը եւ կեղծիքին, ուռա, կույրերին եւ անգլուխներին, ուռա, բոլոր ոչխարներին, որ մորթվեցին ու դեռ պիտի մորթվեն, ուռռա բոլոր այն ոչխարներին, որոնք մեր գլխին առյուծ են կտրել, ուռա բոլոր այն ավանակներին, որ իրենց վագր լինելը նոր-նոր են հասկացել․․․․ Երանի մեզ, երանի մեր բաց, շատ բաց հասարակությանը, էլ ամոթը ու՞մ շունն է, այո, երանի մեզ, որ այսօր շատ երջանիկ ատելության մեջ ենք եւ շատ բաց ենք, անամոթաբար՝ բաց, անկեղծ՝ բաց, լպիրշորեն բաց, պոռնիկի պես բաց․․․ կեցցե մեր բաց հասարակությունը եւ օղորմի անցնողներին․․․Հիմա մի մեծ ք ար ենք որոնում բոլորս միասին, որ տապանաքար դարձնենք եւ վրան գրենք․ «Աստ հանչի ողջամտությունը»։

Հ․Գ․ Անկեղծ ասած, չեմ էլ ուզում գրել՝ մի քաղաքականացրեք կամ՝ քաղաքականացրեք, թքած,ոնց ուզում եք հասկացեք․․ Կեցցենք եւ հանգչենք խաղաղությամբ․․․

Մարգարիտ Եսայանի ֆեյսբուքյան էջից

դիտվել է 637 անգամ
Լրահոս
Անդրանիկ Քոչարյանի որդին՝ բանակում չծառայելու մասին Ու այս մարդիկ պնդում են, թե չեն կատարում քաղաքական հանձնարարություններ Ինչ-որ ուժ ՀՔԾ-ի «գլխին սարքում է», հատուկ ամեն ինչ անում է, որ այդ կառույցը վերջնական վարկաբեկվի Հերթական ականը ներդրումային միջավայրի տակ Ինչու Անդրանիկ Քոչարյանի որդին չի ծառայել. Միջամտեց Սոնա Աղեկյանը Քաղաքապետարանի նախկին ու ներկա պաշտոնյաները՝ Ոստիկանության ուշադրության կենտրոնո՞ւմ 2-րդ զորամիավորման զորամասերը բերվել են մարտական պատրաստականության բարձր աստիճանի Շնչառական վարակներով պայմանավորված բացակայությունների առումով դրական շարժընթաց է դիտվում ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ Մարդու իրավունքների պաշտպանը մեկնել է Արցախ. նախատեսված է մանրամասն աշխատանք զորամասերում Պուտին-Էրդողան ջերմ հարաբերությունները՝ հարվածի տակ Սաբոտաժ կառավարությունում` ընդդեմ Նիկոլ Փաշինյանի Փաշինյանը բավարարված է Քոչարյանին կալանքի տակ պահելու հաճույքից, իսկ նոր հրապարկված փաստերը այլ բան են ասում Մարտի 1-ի մասին Կրեմլից 50 միլիարդ դոլար պահանջեցին Քարոզարշավը սկսել է ու ձեր ականջներին տոննաներով լապշա կկախեն Խուզարկություն՝ Հովհաննես Շահինյանի բնակարանում Նոր խնդիր՝ Փաշինյանի համար Գորշ կարդինալին հեռացրեցին, իսկ նախկին նախագահներին քրեական հետապնդումից կազատեն Կհնչեն բոլոր սուր հարցերը. Փաշինյանն այսօր Հանրայինի եթերում է Սուրեն Պապիկյանի մասին հրապարակումների հիման վրա հարուցվել է քրեական գործ. ՀՔԾ Ո՞ւր է նայում Ազգային անվտանգության ծառայությունը Պողոսների համար նախատեսված «կուտը» Գագիկ Ջհանգիրյանը կդառնա ՍԴ դատավոր. politik.am Դեռ շատ գործ ունենք անելու. Սերժ Սարգսյան «Փետրվարի 25, հերոսի ծնունդ, թե ազգային խայտառակության օր».Արա Վարդանյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Փետրվարի 21-ին՝ ժամը 11:00-ին, Հայելի ակումբի հյուրերն են «Իրավունքի և արժեքների գերակայություն» իրավապաշտպան կազմակերպության նախագահ Սարգիս Տեր-Եսայանը, «Այլընտրանքային քաղաքապետարան» նախաձեռնության անդամ Սոնա Աղեկյանը և Արտակ Ավետիսյանը: Թեմա` Նիկոլ Փաշինյանի վերջին հայտարարությունները, Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի անցկացման համար նախատեսված գումարը Փետրվարի 21-ին՝ ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրերն են Politik.am լրատվականի խմբաիր Բորիս Մուրազին, «Ադեկվադ» ՀԿ անդամ Կոնստանտին Տեր-Նակալյանը: Թեմա` Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի անցկացման համար նախատեսված գումարը, Կառավարության քայլերը հակակոռուպցիոն պայքարի, այդ թվում՝ գողացված միջոցների հետբերման գործընթացի համար, վարչապետը տվյալներ է ներկայացրել Փետրվարի 21-ին՝ ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրերն են «Համերաշխություն» կուսակցության նախագահ Սարգիս Ավետիսյանը, «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանը: Թեմա` Թեմա` Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի անցկացման համար նախատեսված գումարը, Այո-Ոչ համար ձևավորված թիմերը, Կառավարության քայլերը հակակոռուպցիոն պայքարի, այդ թվում՝ գողացված միջոցների հետբերման գործընթացի համար, Հարգելի գործընկեր, փետրվարի 23-ին՝ Ժամը 12:00-ին, Ապարան-Լուսագյուղ ճանապարհի եզրին տեղի կունենա ԱՊԱՐԱՆՅԱՆ ՁՄԵՌ մարզամշակութային փառատոնը: Սիրով հրավիրում ենք Ձեզ՝ մասնակցելու ամենանորարար, ամենաուրախ, ամենասպորտային միջոցառմանը: Կից ուղարկում ենք բովանդակությունը ​ Փետրվարի 21-ին` ժամը 12:00-ին, «Պոստ Սկրիպտում» մամուլի ակումբում Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախաձեռնող խմբի ղեկավար, քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը կխոսի ներքաղաքական իրադարձությունների մասին եւ կանդրադառնա ապրիլի 5-ին կայանալիք սահմանադրական փոփոխությունների հանրաքվեին: Փետրվարի 21-ին, ժ. 11.00-ին Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում կկայանա Երևանի Կ. Ստանիսլավսկու անվան պետական ռուսական դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավար Կարեն Ներսիսյանի և նույն թատրոնի տնօրեն Մարիաննա Մխիթարյանի մամուլի ասուլիսը: «Քաջ Նազար» ներկայացման պրեմիերայի, ինչպես նաև 2020 թվականի պլանների մասին կխոսեն Կարեն Ներսիսյանը, Մարիաննա Մխիթարյանը, ինչպես նաև «Քաջ Նազար» ներկայացման բեմադրիչ ռեժիսոր Անդրեյ Զապորոժսկին Փետրվարի 21-ին, ժամը 11.00 «Տեսակետ» մամուլի ակումբի հյուրերն են մեդիա փորձագետ Սամվել Մարտիրոսյանը և հոգեբան Իրինա Ծատուրյանը: Թեման՝ «Ատելության խոսք. ինչու և ինչպես է տարծվում, ինչ անել՝ կանխարգելելու և նվազեցնելու համար, ինչ ազդեցություն է ունենում ներքաղաքական գործընթացների վրա և հասարակության շրջանում: Հարակից հարցեր»: Փետրվարի 20-ին, ժամը 14:30 Արամ Խաչատրյան համերգասրահի ճեմասրահում կկայանա ասուլիս՝ նվիրված Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի կողմից իրականացվող Բեթհովենի 250-ամյակի փառատոնին և իրադարձությանն ընդառաջ կազմակերպվող նախափառատոնային համերգին: Ասուլիսի բանախոսներն են՝ · Արա Խզմալյան (ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ) · Էդուարդ Թոփչյան (ՀԱՖՆ գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր) · Ջոն Նելսոն (դիրիժոր, ԱՄՆ) · Անդրեաս Ֆրյոլիխ (... փետրվարի 20-ին՝ ժամը 12:00-ինՀայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտիպետական ինստիտուտում տեղի կունենա ներառականլսարանի բացում՝ կրթության առանձնահատուկպայմանների կարիք ունեցող անձանց համար Փետրվարի 20-ին՝ ժամը 19.00‚ Արամ Խաչատրյան համերգասրահում Հայ կոմպոզիտորական արվեստի 11-րդ փառատոնի շրջանակներում‚ որ նվիրված է Ալեքսանդր Հարությունյանի 100-ամյակին‚ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը կներկայացնի Ալ. Հարությունյանի սիմֆոնիկ ստեղծագործությունները՝ Սիմֆոնիետ լարային նվագախմբի համար‚ Կոնցերտ ջութակի և լարային նվագախմբի համար «Հայաստան»‚ Շեփորի կոնցերտ‚ Տոնական նախերգանք։ Որպես մենակատարներ հանդես կգան Լոնդոնի սիմֆոնիկ նվագախմբի կոնցերտմայստեր‚ ջութակահար Ռոման Սիմովիչը և միջազգ...