Ավտովթար Երևանում. 35-ամյա վարորդը Nissan Tiida-ով բախվել է ծառին, շինության պատին և հայտնվել մայթին. կա վիրավոր

Այսօր՝ հունվարի 17-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 17։30-ի սահմաններում Երևանի բնակիչ՝ 35-ամյա Արթուր Ներսեսյանը իր վարած Nissan Tiida մակնիշի 10 XG 707 համարանիշի ավտոմեքենայով Շիրակի փողոցում դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ծառին, այնուհետև շինության պատին և հայտնվել հետիոտնի համար նախատեսված մայթին։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն։ Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանոթյան 1-ին սպայական գումարտակի 1-ին դասակի տեսուչներ Արթուր Հովհաննիսյանն ու Դավիթ Եսոյանը։ Վթարի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արսեն Կարապետյանը տեղեկությունը փոխանցել է ՃՈ հետաքննչական բաժանմունք, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ բաժանմունքի պետ Խաչիկ Սամվելյանի, ավագ հետաքննիչ Դավիթ Գևորգյանի գլխավորությամբ։ Փաստի առթիվ Դ. Գևորգյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։ Օպերատիվորեն ժամանել են նաև Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության հրշեջ փրկարարական ջոկատը։ Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և սահմանազատել տարածքը։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի 

դիտվել է 202 անգամ
Լրահոս
Ժողովրդի ոգևորությունն ու հավատը մեծ է․ շարժումն արդյունք կտա․ զոհված հերոսի հայր Ոչ ոք չփորձի ինքը հարց լուծել փողոցում․ միջադեպ պարեկների հետ շարժման ժամանակ (video) Սա հայապահպանության պայքար է․ ես հավատում եմ այս շարժմանը․ Գոհար Մելոյան (video) Այդ տհաճ երիտասարդի դեմ Միկա Բադալյանը որևէ հանցանք չի գործել․ Կարապետ Մինասյան (video) Արցախցիներին սպառնում են չմասնակցել Սրբազանի երթին՝ զգուշացնելով, որ կզրկեն օգնություններից․ արցախցի (video) Տարոն Չախոյա՛ն, բերդում փտելու ես․ Արա Վարդանյան (video) Փաշինյանն սկսել է ինքն իրեն խաբել․ Բագրատ Սրբազան (video) Ուզում են խփել համաժողովրդական շարժմանը. կիրանցեցի (video) «Գյումրու պարեկային անսամբլը միգալկեքով․․․» (video) Է թող կանչեն Արշակ սրբազանին ԱԱԾ, ինձ էլ թող կանչեն. ի՞նչ է եղել․ Միքայել Սրբազան (video) Մեղսագրումներին և անպարկեշտ դատողություններին չենք արձագանքում. Մայր Աթոռ Ի՞նչը կարող է օգնել խուսափել պատերազմից. Նիկոլ Փաշինյանը կրկին մանիպուլացնում ու ահաբեկում է Փաշինյանը վախեցած է հասել Մոսկվա․ Արա Վարդանյան (video) Փաշինյանն էլ, Ալիևն էլ, Հայաստանում կորցնելու են իշխանություն Մեկ հարցի պատասխան չի տալիս՝ ո՞ր քարտեզներն է դրված իր կողմից վկայակոչվող Ալմաթիի հռչակագրում. Տիգրան Աբրահամյան Առանձին շրջաններում հնարավոր է կարկուտ. բարձրադիր գոտիներում սպասվում է մինչև -1․․․-2 աստիճան ցուրտ 10․000․000 եվրո․ Հայաստանի պետական պարտքը ավելանում է Մեծաթիվ ոստիկաններ Գյումրիում՝ Միքայել Սրբազանի առաջնորդած շարժմանը (video) Արաբա՛տ, մի փոքր տղամարդկություն ունեցիր ու դուրս արի․ ակցիա ԱԳՆ-ի դիմաց (video) Զինծառայողի դին հայտնաբերվել է կզակի շրջանում հրազենային մահացու վիրավորումով Գալու է օրը Պետրոս Ղազարյան, և դու ներում ես խնդրելու․ պատերազմի մասնակից (video) Սկսել են ոչ միայն ժողովրդին խաբել, այլ նաև իրենք իրենց սուտ են ասում ու հավատում. Բագրատ սրբազանը՝ իշխանություններին Արմավիրի մարզում «BMW»-ն 20 մետր գլորվել է ձորը. կան վիրավորներ Հեղափոխությունը/իշխանափոխությունը կախված է մեկ մարդուց, և այդ մեկ մարդը ․․․ . Անդրանիկ Թևանյան Արշակ Սրբազանը հրավիրվել է ԱԱԾ․ Մայր Աթոռից չեն հերքում
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Հայկ Այվազյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արդարադատության նախարարի նախկին տեղակալ Կարապետ Մինասյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահագն Չախալյանը Մայիսի 7-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտաշես Գեղամյանը Մայիսի 7-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Սահակյանցը Մայիսի 7-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը Մայիսի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am