Մարիուս Յուզբաշյանը՝ Լևոն Տեր-Պետրոսյանի պաշտոնավարման տարիներին, Գեորգի Կուտոյանը՝ «Նոր Հայաստանում»

Հայաստանի պատմություն մեջ խորհրդավոր պայմաններում մահացել, սպանվել է ԱԱԾ երկու տնօրեն։ «Փաստինֆո»-ի հաղորդմամբ՝ առաջին մահն արձանագրվել է Լեւոն Տեր-Պետրոսյանի պաշտոնավարման տարիներին՝ 1993 թ. հունիսի 21-ին այգում սպանվեց պետական անվտանգության կոմիտեի նախկին ղեկավար Մարիուս Յուզբաշյանը, որն արդեն թոշակի էր գնացել։

25 տարի անց՝ Նիկոլ Փաշինյանի պաշտոնավարման տարիներին, իր բնակարանում հայտնաբերվեց ԱԱԾ նախկին տնօրեն, 1981 թ. ծնված Գեորգի Կուտոյանի դին՝ հրազենային վնասվածքով։

Նկատենք, որ Մարիուս Յուզբաշյանի սպանությունը բացահայտված չէ։

2018 թվականի հունիսի 14-ին Դատախազության կոլեգիայի նիստի ժամանակ Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը հանձնարություններ էր տվել՝ ակտիվացնելու չբացահայտված եւ հանրային հնչեղություն ունեցող ծանր եւ առանձնապես ծանր հանցագործությունների բացահայտնման ուղղված աշխատանքները.

«Բազմաթիվ գործերով, որոնցով համարվել է, որ արվել է առավելագույնը, հարկավոր է ակտիվացնել նախաքննությունը, անհրաժեշտության դեպքում՝ վերսկսել կասեցված վարույթները: Ըստ այդմ՝ ըստ ենթակայության, դատախազության ստորաբաժանումների ղեկավարների կողմից այդ գործերով պետք է հետաքննության համապատասխան մարմիններին տրվեն հանձնարարություններ՝ կտրուկ ակտիվացնել օպերատիվ-հետախուզական աշխատանքները»,-ասել էր Արթուր Դավթյանը՝ նշելով, որ հանձնարարականները չպետք է կրեն ձևական բնույթ։

2019 թ. Մարտի 12-ին «Փաստինֆո»-ն գրավոր հարցմամբ դիմել էր ՀՀ դատախազություն՝ ճշտելու համար՝ վերսկսվե՞լ են արդյոք նախկինում կատարված մի շարք աղմկոտ սպանությունների գործերով վարույթները, հետաքննության համապատասխան մարմիններին տրվե՞լ են արդյոք հանձնարարականներ՝ ակտիվացնելու օպերատիվ-հետախուզական աշխատանքները Մարիուս Յուզբաշյանի, Համբարձում Գալստյանի, Վահրամ Խորխոռունու եւ Գագիկ Պողոսյանի սպանությունները բացահայտելու համար, եւ եթե այո, ապա գործերի բացահայտման ուղղությամբ դրական ի՞նչ տեղաշարժեր են գրանցվել։

Պարզվել էր, որ քաղաքական մեծ հնչեղություն ստացած այս սպանությունների գործերով օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու վերաբերյալ հանձնարարականներ չեն տրվել ու դրանց բացահայտումը գործող իշխանությունների օրակարգում չկա։ «Մարիուս Յուզբաշյանի, Համբարձում Գալստյանի, Վահրամ Խորխոռունու սպանությունների դեպքերով հարուցված քրեական գործերը գտնվում են ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության վարույթում: Նշված քրեական գործերով որոշումներ են կայացվել վարույթը կասեցնելու մասին, մինչև հայտնի կդառնա որպես մեղադրյալ ներգրավվման ենթակա անձը»,-հայտնել էին դատախազությունից մեր հարցմանն ի պատասխան։

դիտվել է 2241 անգամ
Լրահոս
Փաշինյանին հեռացնելու լուծումը շատ պարզ է․ Արտակ Զաքարյան Հիմա արհեստածին Ադրբեջանում չկա և ոչ մի զինված ուժ․ Վարդան Ոսկանյան Մի կատարեք քայլեր, որոնք հանգեցնելու են նոր թշնամիների ավելացմանը. Գևորգ Դանիելյան Բախումներ սևբերետավորների և տավուշցիների միջև ԱԺ պատգամավորին չի թույլատրվում ազատությունից զրկել․ ՄԻՊ Կիրանցում լարված իրավիճակ է. ուժայինները փորձում են բացել ճանապարհը Սուրեն Պետրոսյանը դուրս է գալիս ՁՊՎ-ից Քաղաքացիներն արգելափակել են քարտեզագրողների մեքենայի շարժը Սուտ են ասում, ինձ բերման ենթարկեցին Ոստիկանություն.Արթուր Խաչատրյան Փակ է Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհը Սուրեն Պետրոսյանն ազատ արձակվեց Ոչ ոք չպետք է ակնկալի, որ մենք կլռենք ցեղասպանության մասին. Էրդողան Առեղծվածային դեպք. հայտնաբերվել են 2 օտարերկրացիների մարմիններ. 2 հոգի էլ տեղափոխվել է հիվանդանոց Միջազգային ճնշումը պետք է շարունակվի. Դավիթ Վարդանյանը France 24-ի եթերում Քաղաքացիները փակել են Մեղրի-Երևան ճանապարհը Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմն արդեն լքել է ԼՂ-ն, մնացած մասը կլքի այն մինչև մայիսի վերջ Պետական դավաճանություն կատարելու համար երկու անձ է հետախուզվում․ ՀՀ ՔԿ-ն մանրամասներ է հայտնում Հայաստան-Վրաստան միջպետական մայրուղին փակ է Նոյեմբերյանի հատվածում Տիգրան Աբրահամյանն ու Սեյրան Օհանյանը հանդիպել են ՀՀ-ում ԵՄ առաքելության ղեկավարին․ քննարկել են Բաքվի բանտերում գտնվող Արցախի նախկին ղեկավարների հետ կապված հարցեր Ապրիլի 26-ի դրությամբ Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 28 սահմանային սյուն ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել․ նա Հրազդանի ոստիկանության բաժանմունքում է Երևան-Սևան մայրուղու հատվածում բերման ենթարկեցին Արթուր Խաչատրյանին և քաղաքացիների Հասկացե՛ք, դուք իշխանություն չեք, ձեզնից է պետք պաշտպանել անկախությունը, ազատութունը և ինքնիշխանությունը, ոչ թե մեզնից․ Բագրատ Սրբազան Պատրաստ ենք ընդլայնել ռազմական համագործակցությունը. Շոյգուն՝ Իրանի ՊՆ ղեկավարին
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am