Իրանի զինվորականները ներողություն են խնդրել ուկրաինական խոցված ինքնաթիռի համար
Իրանական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատար Հոսեյն Սալամին ներողություն է խնդրել Թեհրանի մերձակայքում խոցված ուկրաինական ինքնաթիռի համար: Այդ մասին հայտնել է ՌԻԱ Նովոստին հղում անելով ISNA գործակալությանը:
«Մենք դա կանխամտածված չենք արել, ներողություն ենք խնդրում»,- ասել է գեներալը, հավելելով, որ ինքը դեռ երբեք նման ամոթալի վիճակում չի եղել: