«Նույնիսկ եթե նա սատկի, ոչինչ չի փոխվի...». խեղդելով սպանված անչափահաս աղջկա մայր

Հունվարի 5-ին՝ Երևանի բնակարաներից մեկում 26-ամյա Ռաֆայել Սուքիասյանը խեղդամահ էր արել 16-ամյա Սառա Կ-ին: Սառայի մայրը «Սպուտնիկ Արմենիա»-ի հետ զրույցում նշել է, որ դուստրն իր հետ էր ապրում. «Երևան էր գնացել ծնունդը նշելու ընկերների հետ։ Մենք որոշել էինք, որ հունվարի 5-ին նա ընկերների հետ ծնունդը կնշի Երևանում, իսկ 6-ին` տանը, ընտանիքի հետ։ Ես նրան 15 հազար դրամ էի տվել ծնունդը նշելու համար։ Ու էդ անտեր փողի, կոտրված հեռախոսի ու պլանշետի համար, որ անգամ իրանը չէր, նրան սպանեց էդ ... (հայհոյանք)։ Կայքերում ստում են, էդ տղեն նրան ձեռք չի տվել (նկատի ունի սեռական մտերմությունը)»,- ասել է մայրը:

Ըստ աղբյուրի` վարձով բնակարանում, որտեղ գտել են Սառայի դին, ապրում էր նրա ընկերուհին։ Սառայի հեռախոսը կոտրվել էր, չէր աշխատում, նա ծանոթներից մեկից ժամանակավոր վերցրել էր պլանշետը, որը զանգելու հնարավորություն էլ ուներ։ Երեկոյան Սառան զանգահարել էր մայրիկին, ասել, որ պլանշետի մարտկոցը շուտով կնստի, գնում է ընկերուհու տնից իրերը վերցնի, հետո Արտաշատ կվերադառնա։ Երբ Սառան գիշերը չի վերադարձել, մայրը մտածել է, որ աղջիկը որոշել է ծննդյան օրը շարունակել նշել մայրաքաղաքում, գիշերը կմնա ընկերուհու մոտ և տուն կվերադառնա առավոտյան։

Սառան շաբաթվա ընթացքում մի քանի անգամ Երևան էր գնում դիմահարդարման մասնավոր դասընթացների, լավ մասնագետ դառնալու նպատակ ուներ։ Երբեմն գիշերում էր այդ ընկերուհու տանը։ Նելլի Կարապետյանը սարսափելի լուրն առավոտյան իմացել է աշխատավայրում։ Գործընկերը բարձրաձայն կարդացել է խեղդամահ եղած աղջկա մասին լուրը և ցույց տվել այն նույն լուսանկարը, որում երևում էին աղջկա ոտքերը։ Մայրը երեխային ճանաչել է ոտքերից...

«Ինչ էլ ասում էի, երեխեն բոբիկ ոտքերին էր կոշիկ հագնում։ Իրան մերկ չեն գտել, ես խոսել եմ քննիչների հետ։ Նրան ոչ բռնաբարել են, ոչ էլ ձեռք են տվել։ Էդ տղան խփել է աղջկաս ճակատին, հետո` խեղդել, մարմնին կապտած տեղերը կան», - դողացող ձայնով պատմում է Սառայի մայրը։

Մանրամասները «Sputnik Armenia» կայքում

դիտվել է 709 անգամ
Լրահոս
Կիրանց-Բերքաբեր հատվածում ականապայթյունային վնասվածք ստացողը պայմանագրային զինծառայող է Արսեն Թորոսյանի նախկին տեղակալի նկատմամբ հարուցել է նոր հանրային քրեական հետապնդում Շատ ոստիկանների համար Նիկոլի «թասիբ պահելը» պաշտոնական առաջխաղացում ապահովելու միջոց է դարձել․ պատգամավոր Ընդամենը մոտ 25-30 քայլ, և թշնամին կարող է հայտնվել այստեղով անցնող ցանկացած մեքենայի դռան մոտ Քննչական մարմինները հատել են ոչ պրոֆեսիոնալ գործելու սահմանագիծը. Թագուհի Թովմասյան Կիրանցում բնակիչները ստուգում են մեքենաները՝ բացահայտելու ականազերծողներին և արգելելու նրանց մուտքը Քաղաքացիները վրաններ են տեղադրում Կիրանցի կամրջի վրա Բերքաբերի սահմանին ականզերծող սակրավորի ոտնաթաթը պոկվել է, նա տեղափոխվել է Երևան Գերլարված իրավիճակ Կիրանցում․ ոստիկանների հետ քաշքշուկի ժամանակ Գառնիկ Դանիելյանն ուշագնաց եղավ. video ՇՏԱՊ. Ասպրամ Կրպեյանը ներկայացնում է Կիրանցում իրավիճակի լարման պատճառը. video Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանը արդեն 5րդ օրն է՝ հացադուլի մեջ է ու այսօր արդեն հրաժարվել է ջրից. video Կիրանցում մթնոլորտը խիստ լարված է Այս պահին ամբողջ երկրով մեկ ժողովրդական դիմադրության մեծ ու փոքր դրսևորումներ են Երեւանում միկրոավտոբուսներով փակել են Արշակունյաց պողոտան Պահանջում են վերացնել Մամիկոն Ասլանյանի խափանման միջոցը Նիկոլի վկաները փոձում են խուլիգանության հոդված կարել Սուրեն Պետրոսյանի վրա․ Սուրեն Ներսիսյան Ապրիլի 25-ի դրությամբ հայ–ադրբեջանական սահմանին տեղադրվել է թվով 20 սահմանային սյուն․ ՀՀ կառավարություն Ռուբեն Վարդանյանը համաձայնել է ընդհատել հացադուլը 10-15 տարվա ազատազրկում. ի՞նչ պատիժ է նախատեսված ՀՀ տարածքային ամբողջականությունը խախտելու համար Ակցիայի մասնակիցներից մեկը հետախուզման մեջ էր. նա ձերբակալվել է Քաղաքացիները փակել են Հյուսիս-Հարավ մայրուղին Պռոշյանի հատվածում Կոկաինի տակ եմ եղել. մասիսցի ուսուցչուհին ատելություն է դրսևորել արցախցիների նկատմամբ Երևանի կենտրոնում հանրահավաքի ժամանակ ոստիկանին հարվածելու կասկածանքով կին քաղաքացի է ձերբակալվել Նոյեմբերյանի և Երևանի Կենտրոնի Ոստիկանության բաժիններ բերման ենթարկված քաղաքացիներն ազատ են արձակվել Գառնիկ Դանիելյանը դուրս է եկել հիվանդանոցից և մեկնում է Կիրանց
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am