Մեղադրանք առաջադրելու մասին ինձ զգուշացրել էին 6 ամիս առաջ. Հրայր Թովմասյան (video)
ՀՀ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը հայտարարել է, որ իրեն մեղադրանք առաջադրելու մասին զգուշացրել էին 6 ամիս առաջ։ «Ինձ զգուշացրել էին, որ X,Y Z քայլերը չանելու համար Ձեզ մեղադրանք կառաջադրվի»,- ՍԴ-ի մոտ հայտարարել է ՀՀ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը՝ նշելով, որ X,Y Z քայլերը վերաբերել են հրաժարականին։
«Այս մեղադրանքի առաջադրումը՝ 308-ի 2-րդ մասով ոչինչ իմ կյանքում չի փոխել և չի էլ կարող փոխել։ Մենք քննիչի հետ բաժանվեցինք որպես պրոֆեսիոնալներ և ես իրեն ասացի, որ որպես պրոֆեսիոնալ գնահատում եմ, բայց ցավում եմ, որ ինքը ներգրավված է ոչ թե իրավական, այլ քաղաքական պրոցեսների մեջ: Որևէ մեկիդ համար գաղտնիք չէ, որ վերջին 6-7 ամսում ՍԴ-ն աշխատել է աննախադեպ ճնշումների ներքո։ Ճնշումները ոչ միայն հայհոյախառն էին, սպառնալիքներ էին, այսօրվա մասին զգուշացումներ էին, այլև կոնկրետ բռնության կոչեր ու դրանց դրսևորումներ, բայց այս ժամանակահատվածում ՍԴ-ն բոլոր դատավորների շնորհիվ աշխատել է առանց որևէ խոչընդոտի և ընդունել այնպիսի որոշումներ, որոնք ելակետային, բեկումնային են լինելու,մեր իրավական համակարգի հետագայի համար»։