Ռազմական ինքնաթիռ Է կործանվել
Իրանում ռուսական արտադրության ՄիԳ-29 ինքնաթիռ է կործանվել: Այդ մասին գրել է Mehr գործակալությունը:
Գործակալության աղբուրները հայտնում են, որ տեղի բնակիչները պատմում են, որ ուժգին պայթյուն են լսել:
Կործանիչի անձնակազմի ճակատագիրն առայժմ հայտնի չէ: Գործակալությունը գրում է, որ տեղի իշխանությունները հետաքննում են պատահարի հանգամանքները: