Հայկ Մարությանը ծաղրել է սաղին, գիտի թե «Կարգին հաղորդումն է». Էդմոն Մարուքյան (video)
Երբ քաղաքապետ Հայկ Մարությանը պրովոկացիա է անում, ձեռ է առնում ավագանու անդամներին նրանց ելույթների ժամանակ, եւ մարդիկ էմոցիոնալ իրավիճակում չեն կարողանում զսպել եւ տրվում են սադրանքին, բնականաբար, սկսողը քաղաքապետն է, բայց կարծում եմ՝ սադրանքին տրվողը իրեն պետք է հաշիվ տա,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:
Հիշեցնենք, որ առավոտյան Մարուքյանն իր ֆեյսբուքյան էջում գրել էր. «Լուսավոր Հայաստան» կուսակցությունն այժմ քննարկում է Երևանի ավագանիում իր միակ անդամին` Դավիթ Խաժակյանին հետ կանչելու և ավագանիում նրա գործունեության շարունակության նպատակահարմարության հարցը»։ Մարուքյանը նշել է, որ պատճառն այն է, որ իրենք ազդեցություն չունեն «Լույս» խմբակցության վրա: