Թրամփի դժգոհ աջակիցները փորձել են խանգարել Գլենդեյլում Ցեղասպանության ճանաչմանը նվիրված միջոցառումը (լուսանկարներ)
Անցած հանգստյան օրերին ամերիկյան Գլենդեյլ քաղաքի հանրային գրադարանում Սենատի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունման կապակցությամբ միջոցառում է կազմակերպվել:
Սակայն նախագահ Դոնալդ Թրամփի աջակիցները դեմ են ԱՄՆ Կոնգրեսում նախագահի պաշտոնանկության հարցով սկսված գործընթացին, որում Ադամ Շիֆն առաջնային դերակատարում ունի:
Թրամփի աջակիցները սկսել են սուլել և այլ խանգարող ձայներ արձակել Ադամ Շիֆի ելույթի ժամանակ:
Իրավիճակին միջամտել է Daily Asbarez պարբերականի խմբագիր Արա Խաչատուրյանը, որը, դիմելով Թրամփի աջակիցներին, ասել է.«Սա Հայոց ցեղասպանության 1,5 մլն զոհերի հիշատակը ոգեկոչող միջոցառում է և եթե ցանկանում եք խանգարել այն, ապա հեռացեք: Չեմ հանդուրժի, որ որևէ մեկն անհարգալից լինի իմ պապիկի և 1,5 մլն զոհերի հիշատակի նկատմամբ»: