Ինչ նորություն Մանվել Գրիգորյանի դատական գործից. Վերաքննիչը որոշում է կայացրել
Վերաքննիչ դատարանը` Նարինե Հովակիմյանի նախագահությամբ մերժեց ԵԿՄ նախկին նախագահ, գեներալ լեյտենանտ Մանվել Գրիգորյանի խափանման միջոցի հարցով նրա պաշտպանների բողոքը:
Այսօրվա դատական նիստի ընթացքում դատավոր Նարինե Հովակիմյանը մերժել է նաև Մանվել Գրիգորյանի պաշտպանների՝ գործով մեղադրող դատախազ Վահե Դոլմազյանին բացարկ հայտնելու միջնորդությունը: