Բեյրութում շարունակվում են բախումները ցուցարարների և ոստիկանության միջև
Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում՝ երկրի խորհրդարանի շենքի մոտ, շարունակվում են ցուցարարների և իրավապահների բախումները, հայտնում է ria.ru-ն՝ մանրամասնելով, որ ցուցարարները քարեր են նետում իրավապահների ուղղությամբ, իսկ վերջիններս ակտիվիստներին ցրելու նպատակով արցունքաբեր գազ են կիրառում:
Ոստիկանությունը մի քանի նախազգուշացում է արել ու արցունքաբեր գազ կիրառել: Մասնակիցը նաև հավելել է, որ մի խումբ երիտասարդներ կոտրել են խանութների ցուցափեղկերը:
«Ալ Ջադիդ» հեռուստաընկերությունը՝ Ներքին գործերի նախարարությանը հղումով, հայտարարել է, որ իրավապահները մեկուկես ժամ շարունակ ակտիվիստներին զսպվածության կոչեր են արել, սակայն երբ նրանց ուղղությամբ քարեր են սկսել նետվել, և մի քանի իրավապահ վնասվածքներ է ստացել, արցունքաբեր գազի կիրառման հրաման է ստացվել: