«Անդրանիկ Քոչարյանը փոխանցել է, որ լքեմ երկիրը, որովհետև Նիկոլը հրաման է տվել, որ ինձ բռնեն». Ռուբեն Հայրապետյան

Երեկ վաղ առավոտից ՀՀ ոստիկանության հատուկջոկատայինները և 6-րդ վարչության աշխատակիցները խուզարկություն էին իրականացնում ՀՖՖ նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանի տանը: Երեկ երեկոյան հյուրընկալվելով Սաթիկ Սեյրանյանի հեղինակային «Պրեսսինգ» հաղորդաշարին, Ռուբեն Հայրապետյանն ասել է, որ իր տնից տարել են մի քանի փաստաթղթեր ու սեփականության վկայականներ: «Ես ասել եմ՝ հանգիստ կարող եք նայել ու ինչ ուզում եք, տարեք»,- ասել է նա:

Ռուբեն Հայրապետյանը երեկ մեզ տված հարցազրույցում սկանդալային հայտարարություն է արել. Նա ասել է, որ իր նախկին ընկեր, այժմ ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը 10 օր առաջ իր ընկերներից մեկի միջոցով խնդրել է իրեն փոխանցել, որպեսզի վերջինս լքի երկիրը: «Նույն Անդրանիկ Քոչարյանը, որ իմ նախկին ընկերն է եղել, մի 10 օր առաջ իմ ընկերների միջոցով խնդրել էր ինձ փոխանցել, որ լքեմ երկիրը, որովհետև Նիկոլը հրաման է տվել, որ ինձ բռնեն: Դա անում են, որ ես գնամ, հետո շոու անեն, ասեն՝ ֆեդերացիան թալանել էր, փախավ: Ես այս երկիրն այնքան եմ սիրում, որ ոչ մի տեղ չունեմ գնալու: Ուզում են, թող ձերբակալեն»,- հայտարարել է Ռուբեն Հայրապետյանը:

Նա անդրադարձել է նաև գործող իշխանության հետ մտերիմ գործարար Խաչատուր Սուքիասյանի՝ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի վերաբերյալ հնչեցրած հայտարարությանը, թե՝ «Սերժ Սարգսյանը շատ վատ ղեկավար է եղել, ամեն ինչ արել է իր, իր փեսայի, իր չգիտեմում համար… Սերժ Սարգսյանը նաև շատ վատ ընկեր է, որովհետև երբ երկիրը՝ Հայաստանի Հանրապետությունը, կառուցվում էր, երբ ինքը Ղարաբաղից եկավ, բոլոր իր հին ընկերներին մոռացավ: Մինչև անգամ նրան էլ մոռացավ, ումից ընդունեց նախագահությունը»:


Արձագանքելով Խ. Սուքիասյանի այս հայտարարություններին՝ Ռ. Հայրապետյանն ասել է. «Ես ուզում եմ իմանալ՝ այս քաղաքում Խաչատուր Սուքիասյանի ընկերն ո՞վ է: Սերժ Սարգսյանին շատ բաների մեջ կարելի է մեղադրել, բայց հնարավոր չէ նրան մեղադրել վատ ընկեր լինելու մեջ: Ես հպարտանում եմ, որ նրա ընկերն եմ: Խաչատուր Սուքիասյանը Սերժ Սարգսյանի հետ մի կտոր հաց կիսե՞լ է, որ նրա ընկեր լինելու մասին դատողություններ է անում: Կգա ժամանակը, կտեսնենք, թե այս երկրի համար ամենահայրենանվեր ղեկավարն ով է եղել, մարդիկ կիմանան՝ ինքը ոնց էր սիրում այս երկիրն ու ժողովրդին: Մի առիթով նա ինձ ասել է. «Ռուբեն, հիշիր, ես չեմ ընտրվել ինձ ընտրողների նախագահ, ես ընտրվել եմ ինձ չընտրողների նախագահ նաև»: Խաչատուր Սուքիասյանը շատ լավ գիտի, թե իր համար ինչ է արել Սերժ Սարգսյանը»:

Խ. Սուքիասյանը, պատասխանելով լրագրողներից մեկի՝ «Բջնի» գործարանի վերաբերյալ հարցին, ասել էր. «Այդ գործարանը խլվել է անօրինական: Ամբողջությամբ այդ գործարանը պետք է վերադարձվի իրավական ճանապարհով: Ես կարծում եմ՝ նրանք իրավական ճանապարհով չեն վերցրել, այլ՝ ամբողջը կեղծ փաստաթղթերով: Ամեն ինչը կեղծ է: Դրանով զբաղվում են փաստաբանները, որոնք որ ժամանակին մեզ տեղեկացրել են»:

Խոսելով «Բջնի» հանքային ջրերի գործարանը Խաչատուր Սուքիասյանից, իբր, խլելու և վերադարձնելու մասին՝ Ռուբեն Հայրապետյանը մեզ հետ զրույցում ասել է. «Խաչատուր Սուքիասյանը դատարկ-դատարկ խոսում է: Միշտ կարելի է ամեն ինչ խոսել: «Բջնին» մենք ձեռք ենք բերել 2010թ.: Ես չեմ կարծում, որ Լևոն Տեր-Պետրոսյանի համար ճնշումներ են եղել Խաչատուր Սուքիասյանի վրա: Դա նույնն է, որ հիմա ինձ մոտ ստուգումներ են, ես ասեմ՝ Սերժ Սարգսյանի համար են ստուգում: Դա բնորոշ է Խաչատուր Սուքիասյանին: Նրանք դիմել են ՀՔԾ՝ իբր ես գույքահարկ ու շահութահարկ չեմ վճարել: Ուշադրություն դարձրեք իմ վճարած հարկերին: 12 տարում Խաչատուր Սուքիասյանը 912.700.0000 դրամի հարկ է վճարել, իսկ ես 9 տարում՝ 3.661.200.409 դրամի հարկ եմ վճարել: Այն ժամանակ առանց գազավորման ջուր՝ «Նոյ», արտադրում էր միայն «Բջնին», այսինքն՝ իրենք մենաշնորհային դիրք ունեին: …Պետությունը վաճառել է, ես գնել եմ: Եթե գտնում են, որ խլել եմ, թող իմ գումարը տան, ես վերադարձնեմ: Բայց եթե ես այդ գործարանն այլ մարդու 10 միլիոն պակաս գումարով կվաճառեմ, իրեն՝ մի միլիարդից ոչ պակաս»: Նա այդ մասին մի առիթով ասել է նաև Գագիկ Ծառուկյանին: Ռ. Հայրապետյանը պատմել է, թե ինչ անմխիթար և վատ վիճակում է գնել գործարանը, ինչ հսկայական ներդրումներ է արել, նաև հոսքագծեր փոխել և Խաչատուր Սուքիասյանին հորդորել. «Խաչատուր Սուքիասյանն ավելի լավ է՝ թող իր միակ տղայի հարսանիքի սրահը զարդարելու գումարները վճարի»:

դիտվել է 858 անգամ
Լրահոս
«Հայկական ոգին անպարտելի է». Սաթի Սպիվակովա Ինչ է հուշում ռազմական դրությունը Ադրբեջանա-թուրքական պարտադրված պատերազմին ինչպե՞ս արձագանքեց աշխարհը Ազգային ժողովի՝ միջազգային հանրությանն ուղղված հայտարարության ամբողջական տեքստը Առաջնագծում թշնամին ոչ մի հաջողություն չունի. Արցախի նախագահի մամուլի խոսնակ Արցախի ՊԲ-ն հայտնում է եւս 28 զոհված զինծառայողների մասին. հրապարակվել են անունները Հայ քահանայի զենքով ու խաչով լուսանկարը հայտնվել է թուրքական մամուլում Արցախի ՊՆ–ն հայտնում է մարտերի ընթացքում նահատակված 28 զինծառայողների անունները Ադրբեջանն ու Թուրքիան տվել են այդ հնարավորությունը.պետք է ճանաչենք Արցախի անկախությունը. Արամ Սարգսյան (video) Ադրբեջանական զինտեխնիկայի հերթական խոցումները. Մեր ստորաբաժանումները պատժիչ գործողություններ են իրականացնում. ՊՆ խոսնակ (video) Հայաստանն ու Ադրբեջանը կանգնած են մեծ պատերազմի շեմի՞ն. «Ռոսիա 24»-ի ռեպորտաժը (Տեսանյութ) Աննա Հակոբյանն այցելել է Ստեփանակերտում գտնվող մի քանի ապաստարաններ. Լուսանկար 20 հազար հայ կամավոր ՌԴ-ից ցանկանում է Արցախ մեկնել․ ՌՀՄ նախագահը դիմել է Պուտինին Խոցված ԱԹՍ-ն Վարդենիսի տարածքում (video) Իրանը կրկին կոչ է անում անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները Մեր դպրոցի լավագույն աշակերտն էր․ դպրոցի տնօրենը՝ զոհված Կարեն Մարգարյանի մասին Խնդրում եմ ՀՀ 2-րդ և 3-րդ նախագահների, ԱԺ պատգամավոր Գ․Ծառուկյանի, և մարտի մեկի գործով անցնող պաշտոնատար անձանց համաներման որոշում ընդունել․ Քոթանջյանը դիմել է ՀՀ նախագահին և վարչապետին ՌԴ Պետդումայի կրեմլամետ պատգամավորը դատապարտել է Հայաստանին ընդհանուր զորահավաք հայտարարելու համար Ռուսաստանը ավիացիոն ուժեր է տեղափոխում Հայաստան Իսրայելի օդանավակայանից ռազմական բեռով օդ են բարձրացել ադրբեջանական Silk Way ինքնաթիռները. Լապշին Պահանջ իշխանությանը Ապաստարանում Արմենչիկի ծնունդն ենք նշել. գիշերն՝ Արցախում (տեսանյութ) Ազգային ժողովն արտահերթ նիստ է հրավիրել. հայտարարություն է սպասվում Հայաստանը մտադիր չէ դիմել ՀԱՊԿ-ին՝ Ղարաբաղյան սրացման հարցով․ դեսպան Պատերազմը միայն առաջնագծում չէ
Ամենաընթերցվածները
Շուտով
Կոմիտասի ծննդյան օրը՝ սեպտեմբերի 26-ին, ժամը 19։30 Կոմիտասի անվան կամերային երաժշտության տան այգում կկայանա «Կոմիտասին 151» խորագրով համերգ՝ նվիրված հայ երգահան, երաժշտական էթնոլոգ, երաժշտագետ, վարդապետ և ուսուցիչ, բանահավաք, խմբավար, մանկավարժ, հայկական ազգային կոմպոզիտորական դպրոցի հիմնադիր Կոմիտասին։ Համերգին հանդես կգան «Հովեր» պետական կամերային երգչախումբը (խմբավար՝ Սոնա Հովհաննիսյան) և Կոմիտասի անվան ազգային քառյակը։ Հարգելի գործընկերներ, Կոմիտասի ծննդյան օրը՝ սեպտեմբերի 26-ին, ժամը 12։00-ին Վարդապետի թանգարան-ինստիտուտի աշխատակազմը և մի խումբ մտավորականներ ծաղիկներ կխոնարհեն Կոմիտասի շիրմին։ Կմատուցվի հոգեհանգստի կարգ։ Կոմիտասի 151-ամյակի առիթով թանգարան-ինստիտուտի համերգային դահլիճում տեղի կունենա Հրաչ Քեշիշյանի «ԱՆՈՒՇ. ԱՆԱՎԱՐՏ ՕՊԵՐԱ» ֆիլմի պրեմիերան։ Վավերագրական-խաղարկային ֆիլմը պատմում է Հովհաննես Թումանյանի և Կոմիտասի ստեղծագործական համատեղ աշխատանքի՝ «ԱՆՈՒՇ» օպերայի մասին: Միջոցառումը կանցկացվի հետ... Սեպտեմբերի 25-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է «Ադեկվադ» միաբանության անդամ Կոնստանտին Տեր-Նակալյանը: Թեմա՝ ներքաղաքական պրոցեսներ, ՍԴ-ի շուրջ ստեղծված իրավիճակը, տարածաշրջանային զարգացումներ, Թուրքիայի կողմից հնչեցվող սպառնալիքները Սեպտեմբերի 25-ին, ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրն է Ռեֆորմիստական կուսակցության նախագահ Վահան Բաբայանը: Թեմա՝ ներքաղաքական պրոցեսներ, ՍԴ-ի շուրջ ստեղծված իրավիճակը, տարածաշրջանային զարգացումներ, Թուրքիայի կողմից հնչեցվող սպառնալիքները Սեպտեմբերի 25-ին, ժամը 11:30-ին Հայելի ակումբի հյուրն է «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը: Թեմա՝ ներքաղաքական պրոցեսներ, ՍԴ-ի շուրջ ստեղծված իրավիճակը, տարածաշրջանային զարգացումներ, Թուրքիայի կողմից հնչեցվող սպառնալիքները Սեպտեմբերի 25-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է «Ցեղակրոն» կուսակցության նախագահ Շանթ Հարությունյանը: Թեմա՝ ներքաղաքական պրոցեսներ, ՍԴ-ի շուրջ ստեղծված իրավիճակը, տարածաշրջանային զարգացումներ, Թուրքիայի կողմից հնչեցվող սպառնալիքները Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12:00, «Հենարան» մամուլի ակումբում կհյուրընկալվի քաղաքագետ Հրանտ Մելիք- Շահնազարյանը: ԹԵՄԱ՝ թուրք-ադրբեջանական քաղաքականությունը Արցախի հարցում. ներքին և արտաքին սպառնալիքները: Սեպտեմբերի 25-ին ժամը 13.00 Աղաբաբյանս հյուրանոցում (Նազարբեկյան թաղամաս (Հյուսիս-Արևմտյան Գ-3 թաղամաս), 25/5 շենք, հեռ. 098(043) 50 93 50) տեղի կունենա Գինեսի քառակի ռեկորդակիր Ռոման Սահրադյանի և Դյուցազնագրքի հանձնաժողովի նախագահ պարոն Վարդան Թովմասյանի ասուլիսը: Թեմա՝ աշխարհում առաջին անգամ հենց Ռոմանը մեկ րոպեում կատարել է պտտաձողի վրա գոտկատեղի շուրջ 38 ետ պտույտներ և սահմանել Գինեսի ռեկորդների գիրքի պատմության մեջ առաջին նմանօրինակ ռեկորդը: Հավաստագիրն արդեն Հայաստանում է: ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 25-ին` ժամը 13:00-ին, «Արմենպրես» պետական լրատվական գործակալության մամուլի սրահում տեղի կունենա ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի համաճարակաբանության բաժնի պետ Լուսինե Պարոնյանի ասուլիսը: Թեմա- Ուսուցիչների թեստավորման գործընթաց, հանրապետությունում կորոնավիրուսի հետ կապված համաճարակային իրավիճակը: Հարգելի գործընկերներ. Սեպտեմբերի 25-ին, ժամը 11.00-ին Բլից ինֆո մամուլի ակումբի հյուրն է ԵՊՀ Կառավարման եւ գործարարության ամբիոնի վարիչ, տնտեսագետ Կառլեն Խաչատրյանը: Թեմա՝Վարկեր և կորոնավիրուս: Ի՞նչ մեխանիզմներ են անհրաժեշտ ստեղծված իրավիճակից դուրս գալու համար: Հասցե՝ Արշակունյաց 2, «Տիգրան Մեծ» հրատարակչություն, 418 սենյակ
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/hayeliclub