«Անդրանիկ Քոչարյանը փոխանցել է, որ լքեմ երկիրը, որովհետև Նիկոլը հրաման է տվել, որ ինձ բռնեն». Ռուբեն Հայրապետյան

Երեկ վաղ առավոտից ՀՀ ոստիկանության հատուկջոկատայինները և 6-րդ վարչության աշխատակիցները խուզարկություն էին իրականացնում ՀՖՖ նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանի տանը: Երեկ երեկոյան հյուրընկալվելով Սաթիկ Սեյրանյանի հեղինակային «Պրեսսինգ» հաղորդաշարին, Ռուբեն Հայրապետյանն ասել է, որ իր տնից տարել են մի քանի փաստաթղթեր ու սեփականության վկայականներ: «Ես ասել եմ՝ հանգիստ կարող եք նայել ու ինչ ուզում եք, տարեք»,- ասել է նա:

Ռուբեն Հայրապետյանը երեկ մեզ տված հարցազրույցում սկանդալային հայտարարություն է արել. Նա ասել է, որ իր նախկին ընկեր, այժմ ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը 10 օր առաջ իր ընկերներից մեկի միջոցով խնդրել է իրեն փոխանցել, որպեսզի վերջինս լքի երկիրը: «Նույն Անդրանիկ Քոչարյանը, որ իմ նախկին ընկերն է եղել, մի 10 օր առաջ իմ ընկերների միջոցով խնդրել էր ինձ փոխանցել, որ լքեմ երկիրը, որովհետև Նիկոլը հրաման է տվել, որ ինձ բռնեն: Դա անում են, որ ես գնամ, հետո շոու անեն, ասեն՝ ֆեդերացիան թալանել էր, փախավ: Ես այս երկիրն այնքան եմ սիրում, որ ոչ մի տեղ չունեմ գնալու: Ուզում են, թող ձերբակալեն»,- հայտարարել է Ռուբեն Հայրապետյանը:

Նա անդրադարձել է նաև գործող իշխանության հետ մտերիմ գործարար Խաչատուր Սուքիասյանի՝ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի վերաբերյալ հնչեցրած հայտարարությանը, թե՝ «Սերժ Սարգսյանը շատ վատ ղեկավար է եղել, ամեն ինչ արել է իր, իր փեսայի, իր չգիտեմում համար… Սերժ Սարգսյանը նաև շատ վատ ընկեր է, որովհետև երբ երկիրը՝ Հայաստանի Հանրապետությունը, կառուցվում էր, երբ ինքը Ղարաբաղից եկավ, բոլոր իր հին ընկերներին մոռացավ: Մինչև անգամ նրան էլ մոռացավ, ումից ընդունեց նախագահությունը»:


Արձագանքելով Խ. Սուքիասյանի այս հայտարարություններին՝ Ռ. Հայրապետյանն ասել է. «Ես ուզում եմ իմանալ՝ այս քաղաքում Խաչատուր Սուքիասյանի ընկերն ո՞վ է: Սերժ Սարգսյանին շատ բաների մեջ կարելի է մեղադրել, բայց հնարավոր չէ նրան մեղադրել վատ ընկեր լինելու մեջ: Ես հպարտանում եմ, որ նրա ընկերն եմ: Խաչատուր Սուքիասյանը Սերժ Սարգսյանի հետ մի կտոր հաց կիսե՞լ է, որ նրա ընկեր լինելու մասին դատողություններ է անում: Կգա ժամանակը, կտեսնենք, թե այս երկրի համար ամենահայրենանվեր ղեկավարն ով է եղել, մարդիկ կիմանան՝ ինքը ոնց էր սիրում այս երկիրն ու ժողովրդին: Մի առիթով նա ինձ ասել է. «Ռուբեն, հիշիր, ես չեմ ընտրվել ինձ ընտրողների նախագահ, ես ընտրվել եմ ինձ չընտրողների նախագահ նաև»: Խաչատուր Սուքիասյանը շատ լավ գիտի, թե իր համար ինչ է արել Սերժ Սարգսյանը»:

Խ. Սուքիասյանը, պատասխանելով լրագրողներից մեկի՝ «Բջնի» գործարանի վերաբերյալ հարցին, ասել էր. «Այդ գործարանը խլվել է անօրինական: Ամբողջությամբ այդ գործարանը պետք է վերադարձվի իրավական ճանապարհով: Ես կարծում եմ՝ նրանք իրավական ճանապարհով չեն վերցրել, այլ՝ ամբողջը կեղծ փաստաթղթերով: Ամեն ինչը կեղծ է: Դրանով զբաղվում են փաստաբանները, որոնք որ ժամանակին մեզ տեղեկացրել են»:

Խոսելով «Բջնի» հանքային ջրերի գործարանը Խաչատուր Սուքիասյանից, իբր, խլելու և վերադարձնելու մասին՝ Ռուբեն Հայրապետյանը մեզ հետ զրույցում ասել է. «Խաչատուր Սուքիասյանը դատարկ-դատարկ խոսում է: Միշտ կարելի է ամեն ինչ խոսել: «Բջնին» մենք ձեռք ենք բերել 2010թ.: Ես չեմ կարծում, որ Լևոն Տեր-Պետրոսյանի համար ճնշումներ են եղել Խաչատուր Սուքիասյանի վրա: Դա նույնն է, որ հիմա ինձ մոտ ստուգումներ են, ես ասեմ՝ Սերժ Սարգսյանի համար են ստուգում: Դա բնորոշ է Խաչատուր Սուքիասյանին: Նրանք դիմել են ՀՔԾ՝ իբր ես գույքահարկ ու շահութահարկ չեմ վճարել: Ուշադրություն դարձրեք իմ վճարած հարկերին: 12 տարում Խաչատուր Սուքիասյանը 912.700.0000 դրամի հարկ է վճարել, իսկ ես 9 տարում՝ 3.661.200.409 դրամի հարկ եմ վճարել: Այն ժամանակ առանց գազավորման ջուր՝ «Նոյ», արտադրում էր միայն «Բջնին», այսինքն՝ իրենք մենաշնորհային դիրք ունեին: …Պետությունը վաճառել է, ես գնել եմ: Եթե գտնում են, որ խլել եմ, թող իմ գումարը տան, ես վերադարձնեմ: Բայց եթե ես այդ գործարանն այլ մարդու 10 միլիոն պակաս գումարով կվաճառեմ, իրեն՝ մի միլիարդից ոչ պակաս»: Նա այդ մասին մի առիթով ասել է նաև Գագիկ Ծառուկյանին: Ռ. Հայրապետյանը պատմել է, թե ինչ անմխիթար և վատ վիճակում է գնել գործարանը, ինչ հսկայական ներդրումներ է արել, նաև հոսքագծեր փոխել և Խաչատուր Սուքիասյանին հորդորել. «Խաչատուր Սուքիասյանն ավելի լավ է՝ թող իր միակ տղայի հարսանիքի սրահը զարդարելու գումարները վճարի»:

դիտվել է 858 անգամ
Լրահոս
«Վա, տո՜...»՝ սկանդալային մի չհերքված լուր. Վրաստանում հայկական բեռնատարների վրա կրակե՞լ են Պուտինը դեռ համբերում է. Թուրանական պրոյեկտը ձգվում է հետխորհրդային տարածքով Ինչպե՞ս կարելի է ԱՄՆ նման կարևոր երկրում դեսպան նշանակել դիվանագիտական զրո փորձառություն ունեցող մարդու Փաշինյանի թիմում խուճապն ուժեղանում է. սկսել են հասկանալ` Փաշինյանը փրկում է միայն իրեն ու իր գաղտնիքներն իմացողներին. Արամ Գաբրիելյանով Գորիս-Տաթև ճանաապարհը փակ է, կան 100-ից ավելի կուտակված ավտոմեքենաներ «Հին Ջրվեժ» ռեստորանի դիմաց բախվել են 9 ավտոմեքենաներ Մի վախեցեք ժեխից` դրանցից վախենալը արժեքազրկում է յուրաքանչյուր ձեր ստեղծած արժեք. Մհեր Մկրտչյան Շուշին ադրբեջանական բանակին հանձնելու համար այլ հիմք, բացի դավաճանությունը, չի եղել. Սերգեյ Կուրղինյան (տեսանյութ) «Կարսի զորավարժությունների տեխնիկական բնութագրից դատելով՝ սա ևս հարձակվողական բնույթի է». Կարեն Հովհաննիսյան Սասուն Միքայելյանը փորձում է իր մտերիմին դարձնել Հրազդանի ԲԿ տնօրեն Ֆեյսբուքն այլևս ոչ միայն ազգային անվտանգության սպառնալիք է, այլև... «Տոպրակներով մարմիններ են բերել». անհետ կորած զինծառայողների հարազատները սպասում են ԴՆԹ փորձաքննության պատասխանին Լիլիթ Մակունցը հաստատեց Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ պատրաստվում է Հայաստանի դեմ 50 միլիարդ դոլարի պահանջ ներկայացնել. Դմիտրի Եվստաֆև Այսօր էլ Շուշին են հանձնել թուրքին, հիմա ի՞նչ, պետք է հերթական անգամ լքե՞նք մեր հայրենիքը Իմանալով՝ ինչով ավարտվեց 2018-ի հեղափոխությունը, կմասնակցեի՞ք դրան եւս մեկ անգամ․ Միքայել Մինասյան Վայոց ձորի մարզում բախվել են աղով բեռնված «ԿամԱԶ»-ը և «Mercedes»-ը. կա վիրավոր Մահացել է Ստեփան Նալբանդյանը Դատարանը կալանավորել է Աշտարակում 19-ամյա տղային սպանած 20-ամյա կասկածյալին «Հայրենիք» կուսակցության անդամ Բաբկեն Հարությունյանը դուրս է եկել Ոստիկանության Կենտրոնի բաժնից Փաշինյանը Մակունցին նշանակում է ԱՄՆ-ում, Վլադիմիր Կարապետյանին՝ Ուկրաինայում ՀՀ դեսպան. ագրեմաններն արդեն կառավարությունում են Ինչպե՞ս եք գնահատում ձեր պաշտելի «ժողովրդի վարչապետ» կոչեցյալի «Պատերազմ, կապիտուլյացիա, հազարավոր զոհեր, հայրենիք՝ իշխանության և ???? դիմաց» գործարքը Արարատ Միրզոյանի թիկնազորը քառապատկվել է Սա աղետ է, և հենց այս աղետի վրա նիկոլը քաղաքական սպեկուլյացիա արեց և անում է Ո՞վ է մանիպուլյատորը
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունվարի 25-ին, ժամը 14:30-ին Հայելի ակումբի հյուրերն են Շուշիի քաղաքապետ Արծվիկ Սարգսյանը, փախստական Լիանա Մինասյանը, «Հանուն սոցիալական արդարության» ղեկավար Արման Ղուկասյանը: Թեմա`ինչ խնդիրներ ունեն փախստականները, ինչպես են ապրում Հաըաստանում և ինչ սպասելիքներ ունեն Հունվարի 25-ին, ժամը 13:30-ին Հայելի ակումբի հյուրն է քաղաքական գործիչ Միհրան Հակոբյանը: Թեմա` ՀՀ կազմաքանդում, ինչ դավաճանական և դավադիր ծրագիր է մշակված ընդդեմ երկրի: Արցախյան պատերազմ, Արցախի հանձնումը թշնամուն: Հունվարի 25-ին` ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը Թեմա` Հայաստան. Ներսի ցավ, դրսի ամոթ Հունվարի 23-ին` ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրերն են Սննդի անվտանգության պետական ծառայության նախկին պետ Գրիգոր Գրիգորյանը և «Պարացելսուս» ՀԿ-ի նախագահ, փորձագետ Նունե Ներսիսյանը: Թեմա` կորոնավիրուսի տարածում. մութ ու ստվեր կողմերը Հունվարի 23-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Երկիր ծիրանի կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանը: Թեմա` նոր բացահայտումներ Աննա Հակոբյանի մասին, Շուշի… տգիտության սահմանները. վերջին սկանդալային բացահայտումները, գերիների հարցը, ՀՀ կազմաքանդում, ինչ դավաճանական և դավադիր ծրագիր է մշակված ընդդեմ երկրի: Հունվարի 23-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Արվեստի վաստակավոր գործիչ Արփեն Մովսեսյանը Թեմա` ՀՀ կազմաքանդում, ինչ դավաճանական և դավադիր ծրագիր է մշակված ընդդեմ երկրի: Արցախյան պատերազմ, Արցախի հանձնումը թշնամուն: Հունվարի 23-ին` ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրն է պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ռուբեն Մելքոնյանը Թեմա` Շուշի… տգիտության սահմանները Հունվարի 22-ին՝ ժամը 11:00-ին, Երևանի կենտրոնական գերեզմանատանը /Թոխմախ/ ՀՀ ԿԳՄՍ նախարարության ներկայացուցիչները, մտավորականները և երաժշտասերները հարգանքի տուրք կմատուցեն անվանի կոմպոզիտորի հիշատակին: Ժամը 13:00-ին, կոմպոզիտորի հիշատակին նվիրված արարողություն կլինի նաև Առնո Բաբաջանյանի արձանի հարակից տարածքում, որից հետո նախատեսված է նրա ստեղծագործություններից կազմված համերգային ծրագիրը: ⏰Ժամը 19:00-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում կկայանա Առնո Բաբաջանյանի հոբելյանին նվիրված համերգ: Հունվարի 22-ին՝ ժամը 12:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում կհյուրընկալվի Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի նախագահ Թևան Պողոսյանը: ԹԵՄԱ՝ հայ գերիների վերադարձի և Շուշին ադրբեջանական քաղաք լինելու մասին ՀՀ վարչապետի հայտարարությունները. փետրվարին Նախիջևանում նախատեսված թուրք-ադրբեջանական զորավարժությունները: Հունվարի 21-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է ՍԻՄ փոխնախագահ, ԱԺ նախկին պատգամավոր Հայկ Բաբուխանյանը: Թեմա՝ Ադրբեջանում գտնվող հայ գերիների մասին վարչապետի և իշխանության ներկայացուցիչների աղմկահարույց հայտարարությունները, Լավրովի հայտարարությունները, դատախազ Գևորգ Բաղդասարյանի վարքագիծը Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով քննության ժամանակ
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/hayeliclub