«Ալիևն ուզում է նրանց ներկայացնի, ուզում է՝ ֆիզիկապես իր հետ բերի. այստեղ որևէ խնդիր չկա». Հովհաննես Իգիթյանը պարզաբանում է իր հայտարարությունը

«Ես չգիտեմ, թե որտեղից է եկել այդ աղմուկը, նույնիսկ վերնագիր կա, որ Իգիթյանը ներկայացրել է, թե վարչապետը դեմ չէ, որպեսզի Ալիևն իր Արցախի «ադրբեջանական համայնքին» բերի բանակցությունների։ Եթե դուք ամբողջությամբ նայեք իմ ասածը կամ նայեք վարչապետ Նիկոլ Փաշինյանի հարցազրույցը, ապա այնտեղ ամեն ինչ միանշանակ նշված է և լրիվ պարզ է։ Ես նորից վերադառնում եմ այդ գաղափարախոսությանը, որը հիմնականում Հայաստանի մարտավարությունը պետք է լինի»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում նշեց Հովհաննես Իգիթյանը՝ անդրադառնալով իր հայտարարությանը՝ կապված Արցախի «ադրբեջանական համայնքի» հետ։


Նրա խոսքով՝ Արցախի Հանրապետությունը պետք է լինի բանակցային սեղանի շուրջ, և այստեղ որևէ այլ կարծիք լինել չի կարող, ինչը, ըստ նրա՝ գոնե տեսանելի է, որ Մինսկի խմբի համանախագահները չեն մերժում։

«Ինչո՞ւ պետք է Արցախը լինի սեղանի շուրջ, քանի որ կա Հայաստան, ի դեմս Հայաստանի ղեկավարի, որը ներկայացնում է իրեն ընտրած մարդկանց, կա Ալիևը, որն ունի ընտրազանգված, այդ թվում՝ այն մարդկանց, որոնք ժամանակին տեղափոխվել են, նրանք Ալիևին ձայն են տվել և, լինելով բանակցային սեղանի շուրջ, ներկայացնում է բոլոր այդ մարդկանց, նաև այն մարդկանց, որոնք իրենց հռչակում են Արցախի «ադրբեջանական համայնք»։ Ալիևն ուզում է նրանց ներկայացնի, ուզում է ֆիզիկապես իր հետ բերի, այստեղ որևէ խնդիր չկա։ Վերջապես կա Արցախի Հանրապետություն և այնտեղ ապրող ժողովուրդ, որը ներկայացուցչական ձևով ընտրել է իր ղեկավարին, և այդ ղեկավարը՝ ի դեմս Արցախի ղեկավարի, պետք է ներկա լինի բանակցային սեղանին։ Երբ Ադրբեջանը ժամանակին փորձում էր նսեմացնելով Արցախի ժողովրդին՝ բերել ադրբեջանական, այդպես կոչված, համայնքին, մենք կարողանում էինք դեմն առնել։ Այսօր իրավիճակն այնպես է, որ չպետք է դա չեզոքացնենք»,- ասաց նա։


Ըստ նրա՝ իրենք չեն ասում, որ Արցախի «ադրբեջանական համայնքը» պետք է նստի բանակցությունների սեղանի շուրջ, այլ ասում են, որ Ալիևը ներկայացնում է բոլորին, այդ թվում՝ այն մարդկանց, որոնց ինքը համարում է Արցախի «ադրբեջանական համայնք»։

Հիշեցնենք, որ Հովհաննես Իգիթյանը մասնավորապես ասել էր. «Ժամանակին, երբ ես այս կամ այն ձևով մասնակցել եմ այդ բանակցային փուլին, հիշում եմ, որ այն ժամանակ ԵԱՀԿ-ն արդեն կողմնորոշվել էր, որ բանակցային սեղանի շուրջ պետք է նստեն երեք կողմերը՝ Հայաստանը, Արցախը և Ադրբեջանը։ Ադրբեջանն Արցախի ներկայությունը նսեմացնելու համար իր հետ բերում էր ԼՂՀ «ադրբեջանական համայնքը», և մենք անընդհատ պայքարում էինք, քանի որ նրանք կարգավիճակ չեն ունեցել։ Տեսեք, թե այսօր ինչ է փոխվել՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ որևէ խնդիր չի տեսնում, որ Ալիևի հետ միասին, որևէ պատվիրակության անդամ, այդ թվում՝ ԼՂՀ «ադրբեջանական համայնքի» անդամ համարվողները… Միևնույն է՝ կգա՞ն իրենք, թե՞ ոչ, Ադրբեջանի նախագահը ներկայացնում է այդ մարդկանց, որոնք ընտրել են Ալիևին։ Մեր ժողովուրդը խորհրդարանական ձևով ընտրել է պետության ղեկավարին՝ Նիկոլ Փաշինյանին, որը ներկայացնում է մեր ժողովրդին։

Մնում է Արցախի ժողովուրդը, որին որևէ մեկը չի կարող ներկայացնել սեղանի շուրջ, սրա մասին է խոսքը, նրանք ո՛չ մեր վարչապետին են ընտրել, ո՛չ Ալիևին։ Այս դեպքում դա Ալիևի գործն է, թե նա ում հետ կգա։ Կարևորն այն է, որ մենք գոնե կարողացել ենք առարկա դարձնել Արցախի մասնակցությունը բանակցություններին»։

դիտվել է 233 անգամ
Լրահոս
Օկամպոն հանդես է եկել «Լեռնային Ղարաբաղից հայերի բռնի տեղահանման միջազգային իրավական ասպեկտներ» թեմայի վերաբերյալ զեկույցով Մենք Նիկոլին կվռնդենք ու կհաղթենք այն պահից, երբ․․․ Անդրանիկ Միհրանյան (video) Գերմանիայի կանցլերը Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունը կարգավորելու շանսերը բարձր է գնահատել Ժամանակը պտտվում է․ Նիկոլի դիմաց երկու տարբերակ են դրել․ Գագիկ Համբարյան (video) Դիլիջանում «Toyota»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին ու գլխիվայր շրջվել Ականազերծման աշխատանքներ իրականացնողներից որոշներն ազատման դիմում են գրել․ Դանիելյան Ինչ ունեն անելու Ռուսաստանի հայերը․ Բաղդասարովը փակագծեր է բացում (video) Առանց Կիրանցի, խաղաղություն չի՛ լինելու․ Մի օր թուրքը ձեր դուռն է հասնելու․ կիրանցիներ (video) Քարոզչության պատճառով թուրք հանրության շրջանում ՀՀ-ի և հայ ազգի նկատմամբ տրամադրությունները բացասական են. Մելինե Անումյան Նիկոլը Հայաստանը դարձնում է «պիլոտային ծրագիր» Ալիևը Բեռլինում է․ բանակցություններ կվարի Շոլցի հետ Այս գործընթացը սկսել է ստով, և մինչ այստեղ հասել է ստով. Բագրատ Սրբազան Նիկո՛լ, աղջկադ՝ Արփիի հայացքը հիշի․ ինքը գիտի, որ դու ես այդքան երեխեքի սպանել․ Դավիթ Մկրտչյան (video) Լեո Նիկոլյանը չի պատրաստվում դադարեցնել հացադուլը, մինչև չասեն... Երևան-Սևան ավտոմայրուղու վրա պարեկները կանգնեցնում են բոլոր բեռնատարները` արգելելով մուտք գործել Երևան Բունդեսթագի պատգամավորի կարծիքով՝ ԵՄ-ին Հայաստանի անդամակցությունը բխում է հենց ԵՄ-ի շահերից Հողի ամեն մի փոշու հատիկի հետ Քեզնից մի մասնիկ խլում են ինձնից Տղես. Ալբերտ Հովհաննիսյանի հայր Ի հիշատակ Նիկոլ Փաշինյանի շարասյան կողմից վրաերթի ենթարկված Սոնա Մնացականյանի և նրա չծնված երեխայի Ալե՛ն, 44-օրյայի ժամանակ դու պախկված էիր, այսօրվա փողոց փակողներն Արցախում էին․ կիրանցի (video) Շուտով կլսենք և Երասխի, և միջանցքի հանձման մասին Ժամը 13.00-ի դրությամբ` Երևանի ճանապարհները «Տարօրինակ» ու կրեատիվ բողոքի ակցիա՝ Մոնումենտի կամրջի տակ. 1930-ականների հագուստով ցուցարարները բողոքում են. Ռուբեն Մելիքյան Նիկո՛լ, Արմենուհի Կյուրեղյանն ասել է՝ ձեր նմանների հետ փողոցում ինչ են անում․ Դավիթ Մկրտչյան (video) Թուրքի հետ խաղաղ ապրել չի լինի, պիտի խափանենք հող տալու գործընթացը (video) Լա՛վ լսեք՝ ոստիկանների մեջ «մլիցեք» կան, բայց էդ հարցը լուծվելու է․ ժողովու՛րդ, պետք է գործենք․ Դավիթ Մկրտչյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am