Որտեղի՞ց Փաշինյանը գիտի, որ Սերժի վրա կա 4 միլիարդանոց գործ․Տիգրան Քոչարյան (video)

Համեմատած նախորդ խորհրդարանների, այսօր ունենք ամենաանգրագետ, մարդկային գիտելիքներից զուրկ խորհրդարան, որը բավականին ծանր է նստում մեր պետբյուջեի վրա, քանի որ պատգամավորներն անընդհատ գործուղումների մեջ են,-Անժելա Թովմասյանի՝ «Արմնյուզ» ՀԸ հեռարձակվող հեղինակային «Հայելու առաջ» հաղորդաշարի ժամանակ ասել է մեդիափորձագետ Տիգրան Քոչարյանը՝ անդրադառնալով ԱԺ-ի մեկ տարվա աշխատանքներին:

Մեդիափորձագետի դիտարկմամբ՝ լավ է, որ արդեն մեկ տարի անցել է այս խորհրդարանի ձևավորումից, քանի որ արդեն այսօր կարելի է սահմանադրորեն տրված իրավունքով բարձրաձայնել Նիկոլ Փաշինյանի հրաժարականի հարցը:

«Հանրապետություն» կուսակցության անդամ Թեհմինա Վարդանյանը համակարծիք է Տիգրան Քոչարյանի հետ, և լրացնելով Քոչարյանի խոսքը, նա նշել է, որ իշխանության ներկայացուցիչների կողմից հարգանքի պակաս կա թե՛ ԱԺ-ի, թե՛ ավագանու նիստերի հանդեպ. «Երբ հասցնում եմ նայել ԱԺ-ի նիստերը, հաճախ եմ նկատում, որ «Իմ Քայլը»-ից շատ պատգամավորներ բացակայում են նիստերից և իրենցից շատերն էլ պարզապես դակիչներ են, որոնք դակում են բոլոր այն օրենքները, որոնք գալիս են խորհրդարան»:

Խոսելով խորհրդարանի ընդդիմության գործառույթներից՝ Թեհմինա Վարդանյանը նշում է, որ, թերևս, ընդդիմության ներկայացուցիչներն են, որ իրենց տեղում են և դա նաև տեսնում է հասարակությունը, մինչդեռ Տիգրան Քոչարյանի խոսքով՝ այսօր ԱԺ-ում չկա այն ընդդիմությունը, որն իրականում պետք է լիներ այնտեղ:

«Քաղաքացիական պայմանագրի» նախկին անդամ, դասախոս Արթուր Համբարձումյանի կարծիքով՝ ԱԺ-ն չի իրականացնում տեսական ու սահմանադրական գործառույթներ, և, որ ամենակարևորն է՝ չի վերահսկում կառավարության գործունեությունը. «Ես մի անգամ ասել եմ, եթե ԱԺ-ն փակեն ու Հայաստանում քաբաբնոց բացեն, Հայաստանի քաղաքական կյանքում ոչինչ չիր փոխվի»:

Դիտարկմանը՝ ինչպե՞ս կարող է ոչինչ չփոխվել, եթե խորհրդարանում որոշումներ են կայացնում, Արթուր Համբարձումյանն ասել է, որ որոշումներ կայացնում են կառավարությունում, ոչ թե ԱԺ-ում, մինչդեռ պետք է լիներ հակառակը:

Անդրադառնալով «Նոր Հայաստանում» կոռուպցիային ու դրա դեմ պայքարին՝ «Քաղաքացիական պայմանագրի» նախկին անդամն ասել է, որ ԿԳՄՍ փոխնախարարի վերաբերյալ վերջին բացահայտված կոռուպցիան շատ փոքր է այն բոլոր կոռուպցիաների մեջ, որն իրականում այսօր կա Հայաստանում:

Համբարձումյանի կարծիքով՝ չի կարելի խոսել նախկինների իրականացրած կոռուպցիոն գործարքներից, երբ այս իշխանությունը ևս կոռուպցիայի մեջ է:

Տիգրան Քոչարյանն էլ իր հերթին նորից հիշեցրել է «ԿամԱԶ»-ների շուրջ բարձրացված մեծ աղմուկն ու ընդգծել՝ ինչպես այս իշխանության շատ անդամներ հրաժարվեցին իրենց ընկերոջից, երբ բացահայտվեց փոխնախարարի անվան հետ կապվող վերջին կոռուպցիոն գործարքը:

դիտվել է 2059 անգամ
Լրահոս
Մարիուս Յուզբաշյանը՝ Լևոն Տեր-Պետրոսյանի պաշտոնավարման տարիներին, Գեորգի Կուտոյանը՝ «Նոր Հայաստանում» Ամեն ինչ նմանվում է 90-ականների Հայաստանին «Ջերմուկ Գրուպ»-ն արձագանքում է. սուտ հայտարարություններ են արվել. կլինեն իրավական գործընթացներ Երեկ համացանցից փորձել են ջնջել Գեորգի Կուտոյանի կենսագրությունը Հայաստանի միակ բարձրաստիճան պաշտոնյան, ում ինքնասպանությունը իրոք հարցեր չի հարուցի ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչ իրավիճակ է Գեորգի Կուտոյանի շենքում, և ինչպես են ներկաներն արտասվում Հրայր Թովմասյանը արտասվելով այցելեց Կուտոյանի մահվան դեպքի վայր (տեսանյութ) Գեորգին շատ բան գիտեր Սերժ Սարգսյանի և ԱԱԾ-ի մասին․ Դանիել Իոաննիսյան Արթուր Վանեցյանն այցելել է Գեորգի Կուտոյանի մահվան դեպքի վայր Քննչական կոմիտեի նախագահի տեղակալը մանրամասներ է հայտնում Պետություն ենք կորցնում. սա վակխանալիա է. Գուրգեն Եղիազարյանը Գեորգի Կուտոյանի մահվան մասին Hayeli.am-ին ինչ նոր հանգամանքներ են հայտնի դարձել Գեորգի Կուտոյանի մահվան հետ կապված Գևորգ Կուտոյանը 4-ամյա տղա ուներ. ԱԱԾ նախկին պետի կենսագրությունը Արագածոտնի մարզում բերման են ենթարկվել «քրեական ենթամշակույթ» կրող անձինք «Խորհրդավոր ինքնասպանությունները… Սա ավելի քան լուրջ է» ՀՔԾ-ում Գեորգի Կուտոյանը չի հարցաքննվել և որևէ դատավարական կարգավիճակ չի ունեցել «Պարոն Փաշինյան, քո թիմը մաքրի այլասերումից». ապրիլյանի մասնակիցը եկել է ՔՊ գրասենյակի մոտ (տեսանյութ) Դուք գոմ մտել ե՞ք, դուք գյուղացու հոգսին ծանո՞թ եք.Արագած Ախոյան (video) Գեորգի Կուտոյանի բնակարանում պատերի վրա հայտնաբերվել են կրակոցների հետքեր Երբ էր Գ. Կուտոյանը ձեռք բերել բնակարանը Խափանման միջոցն ինքնանպատակ չէ Վարչապետի դեմ արշավում ամենաչհանդուրժվողը նրա ընտանիքի հանրային լինելն է․ Լենա Նազարյան
Ամենաընթերցվածները
Շուտով
ՀՈՒՆՎԱՐԻ 20-ին` ժամը 12:00-ին, «Արմենպրես» պետական լրատվական գործակալության մամուլի սրահում (Սարյան 22) տեղի կունենա ՊԵԿ նախագահի տեղակալ Շուշանիկ Ներսիսյանի, ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանի ասուլիսը: ԹԵՄԱ- Հայաստան վերադարձողների անձնական իրերը մաքսատուրքերից և հարկերից ազատելու նախաձեռնությունը: ՀՈՒՆՎԱՐԻ 20-ին` ժամը 11:00-ին, «Արմենպրես» պետական լրատվական գործակալության մամուլի սրահում (Սարյան 22) տեղի կունենա Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսյանի, Հայ զբոսավարների գիլդիայի ներկայացուցիչ, զբոսավար Լուսինե Վարդանյանի ասուլիսը: ԹԵՄԱ- Հունվարի 19-ին ուժի մեջ է մտնում «Հայաստանի և Չինաստանի կառավարությունների միջև սովորական անձնագրեր կրող անձանց համար մուտքի արտոնագրի պահանջի փոխադարձության սկզբունքով վերացման մասին» համաձայնագիրը: Հունվարի 18-ին՝ ժամը 13:00-ին, Պոստ Սկրիպտում մամուլի ակումբի հյուրն է տնտեսագետ Կարեն Սարգսյանը։ Թեմա՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարի ներկայացրած թվերն ու տվյալները․Պատկերն իրականությունում։ ՀՀ վարչապետի հայտարարությունը՝ «մեկ շնչին ընկնող ՀՆԱ ցուցանիշով Հայաստանն առաջ է անցել Վրաստանից, իսկ 2020-ին կանցնի նաեւ Ադրբեջանից»․Որտե՞ղ է սխալվել Ն․Փաշինյանը։ ՀՀ ներդրումային միջավայրի խոցելիությունը։ ՀՈՒՆՎԱՐԻ 17-ին` ժամը 13:00-ին, «Արմենպրես» պետական լրատվական գործակալության մամուլի սրահում տեղի կունենա «Սովորական ցեղասպանություն» նախագծի հեղինակ Մարինա Գրիգորյանի, Բաքվից փախստականներ, ԱՄՆ-ի բնակիչներ Աննա Աստվածատուրյան-Թերքոտի, Միքայել Հովհաննիսյանի մամուլի ասուլիսը: Թեմա.- Բաքվի ջարդերից 30 տարի անց. Իրադարձություններն ականատեսների աչքերով: Հունվարի 17-ին, ժամը 12:00-ին Sputnik Արմենիայի մուլտիմեդիոն կենտրոնում տեղի կունենա տեսակամուրջ «Կօգնի՞ արդյոք բալային համակարգը կարգուկանոն հաստատել ավտոճանապարհներին. հայացք Թբիլիսիից» թեմայով:Երևան-Թբիլիսի տեսակապի ընթացքում կանդրադառնան` Թբիլիսիից ` Դավիթ Մեսխիշվիլին՝ տրանսպորտի և ավտոճանապարհների ասոցիացիայի ղեկավար, Շալվա Օբգանիձեն՝ Վ«աստանի ավտոմոբիլիստների ֆեդերացիայի նախագահ, Թբիլիսիի քաղխորհրդի պատգամավոր, Գեորգի Չալաձեն՝ բլոգեր, ավտոփորձագետ։ Հունվարի 17-ին ժամը 10։30-ին Երևանի «Արմենիա Մարիոթ» հյուրանոցի «Արարատ» սրահում տեղի կունենա «Մարդու իրավունքների պաշտպանի՝ որպես կանխարգելման ազգային մեխանիզմի իրավական նոր գործիքները ևժամանակակից խնդիրներն ազատությունից զրկման վայրերում» թեմայով քննարկում։Բացման խոսքով հանդես կգան ՀՀ մարդու իրավունքների պաշտպանԱրման Թաթոյանը, ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի մշտական ... Հունվարի 17-ին՝ ժամը 13:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում կյուրընկալվեն մեդիա փորձագետ Լիլիթ Թումանյանը և «Հանրային վերահսկողության կենտրոն» ՀԿ նախագահ Բաբկեն Հարությունյանը: ԹԵՄԱ՝ ՀՀ վարչապետի կողմից հեռուստաընկերությունների մասին հայտարարությունը. հեռուստաընկերությունների լիցենզավորման նոր մրցույթ անցկացնելու միտումը. ԶԼՄ-ների գործունեությանը սպառնացող վտանգը: Սիրով հրավիրում ենք ազատամարտիկ, «Վահագն» ՌՀԲՀԿ հիմնադիր, նախագահ, Կարապետ Կարապետյանի (Մորուք Կարո) ծննդյան 60-ամյակի և վերածննդի 30-ամյակի (Արցախյան պատերազմի ժամանակ երկրորդ անգամ ապրելու հնարավորություն է ունեցել) միջոցառմանը: Միջոցառումը տեղի կունենա հունվարի 17-ին, ժամը 17:00-ին, ՀԳՄ մեծ դահլիճում (հասցե` Բաղրամյան պողոտա 3): Հունվարի 17-ին, ժամը 13.00 «Տեսակետ» մամուլի ակումբի հյուրերն են ԱԺ նախկին պատգամավոր Լեռնիկ Ալեքսանյանը, ԱԺԴ կուսակցության ղեկավար Արշակ Սադոյանը, ԳԽ նախկին պատգամավոր Ազատ Արշակյանը: Թեման՝ «Ներքաղաքական վերջին իրադարձություններն ու հնարավոր զարգացումները, հարակից հարցեր»: հունվարի 16–ին, ժամը 12–ին «Նովոստի–Արմենիա» մամուլի կենտրոնում կկայանա ասուլիս «Բաքու 1990թ.. Ադրբեջանը շարունակում է Հայոց ցեղասպանությունը» թեմայով` նվիրված Ադրբեջանում հայկական բնակչության զարգվածային ջարդերի հիշատակին։ Մամուլի ասուլիսի ընթացքում նաև կկայանա Զեյնալ Իբրահիմովի «35 նամակ որդուս» գրքի շնորհանդեսը։ Ասուլիսի բանախոսներն են` - «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ–ի գործադիր տնօրեն, նախկին օմբուդսմեն Լարիսա Ալավերդյանը - Գրող, հրապարակախոս, պատմաբան Յուրի Բաղդասարյանը։...