Հայ բռնցքամարտիկը միջազգային մրցաշարում հաղթեց է ադրբեջանցուն և դուրս եկել կիսաեզրափակիչ
Խանտի-Մանսիսկ քաղաքում ընթացող «Նավթային երկրների աշխարհի գավաթ» միջազգային մրցաշարում Հայաստանի ներկայացուցիչ, 69 կգ քաշային Անի Հովսեփյանն ապահովել է բրոնզե մեդալ:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` կիսաեզրափակիչ դուրս գալու համար Հովսեփյանը մրցավարների միաձայն որոշմամբ՝ 5:0 հաշվով հաղթել է ադրբեջանցի Շահլա Ալահվերդիեւային: Կիսաեզրափակիչում Եվրոպայի մինչեւ 22 տարեկանների արծաթե մեդալակիրը կմրցի ռուսաստանցի Դարիմա Սանդակովայի հետ:
Հայաստանը մրցաշարին մասնակցում է 7 բռնցքամարտիկով՝ 5 տղա, 2 աղջիկ։