Ինչու են Նիկոլ Փաշինյանն ու Աննա Հակոբյանը մարդկանց կանչում հրապարակ

Հեղափոխական էյֆորիան անցնելուց հետո Նիկոլ Փաշինյանի՝ փողոցում մարդ հավաքելու և 2018–ի գարնանային ֆոտոն ստանալու բոլոր փորձերը տապալվել են։

Իրեն զանգվածներ են պետք՝ ցույց տալու համար, որ գերբարձր վարկանիշ ունի, որ ժողովուրդն իր հետ է, որ մարդիկ հավանություն են տալիս իր քայլերին։

Նիկոլը տապալվեց դատարանները շրջափակելու կոչի ժամանակ։ Ամբողջ հանրապետությունով հազիվ մի հազար հոգի էր արձագանքել նրա ապօրինի կոչին, այն էլ՝ այդ հազարը հիմնականում քայլարածներն էին, վարչական ռեսուրսը, պատգամավորները։ Նույնիսկ Փաշինյանի անձնական մասնակցությունն ապօրինությանը չապահովեց գլխաքանակ։

Փաշինյանի՝ 2018–ի գարունը կրկնելու ծրագիրը չիրագործվեց նաև 2019–ի գարնանը՝ «քաղաքացու օրը»։ Պլանավորվել էր, որ այդ օրը պետք է մարդիկ ցերեկը դուրս գային փողոց ու երեկոյան հավաքվեին Հանրապետության հրապարակում, ինչպես որ «թավշյա» օրերին։ Բայց փողոցում կերած խորովածից բացի այլ բան Փաշինյանի մոտ չստացվեց, քանզի մարդկանց ճնշող մեծամասնությունը չուզեցավ մասնակցել հեղափոխական թամաշային։ Հրապարակի միտինգը ստիպված չեղյալ հայտարարվեց, մինչդեռ Նիկոլը բոցաշունչ ելույթ էր պատրաստել։

Գլխաքանակ ապահովելու ու զանգվածների առաջ ելույթ ունենալու համար Նիկոլը թանկարժեք տարբերակով ԱՄՆ էր հասել։ Սպասված գլխաքանակը չկար, բայց ինչ որ զանգված հավաքվել էր. ամերիկահայերի այդ հատվածի համար էյֆորիան դեռ մնացել է։

Գլխաքանակ ապահովել էին Նիկոլի համար նաև Ստեփանակերտում օգոստոսի 5–ին։ Այդ օրն էր, որ նա պոպուլիստական հայտարարություն արեց ու խնդիրներ առաջացրեց Հայաստանի և Արցախի համար։

Բուն Հայաստանում նա արդեն զանգված չունի և վախենում է դրանից։ Դրա համար էլ այլ առիթ է ուզում օգտագործել «վեննա» մտնելու համար։ Այդ առիթը Նոր տարին է։ Վարչապետն ու իր կինը՝ Աննա Հակոբյանն այսօր համոզում էին հպարտ քաղաքացիներին դեկտեմբերի 31–ի գիշերը գալ Հանրապետության հրապարակ։ Եթե համոզում են, ուրեմն մի շահ ու հաշվարկ ունեն։

Փաշինյանը հսկայական ծախսեր է արել, որպեսզի մարդկանց շահագրգռի հրապարակ գալ՝ խոստանալով բրդուճ, հոթ–դոգ և գինի։

Նպատակը պարզ է՝ մարդկանց հավաքել հրապարակում, և եթե գլխաքանակը շատ լինի, ապա նրանց ֆոնին խոսել, նկարվել ու բեմադրել «Նիկոլի միտինգ» կինոն։

«Ժողովրդի» վարչապետին հիմա այլ բան չի մնում, քան մարդկանց «կուտ» տալով հրապարակ բերելն ու նրանց ֆոնին միտինգ անելը։ Դա է պատճառը, որ Աննա Հակոբյանն առաջարկում է մոռանալ բլինչիկները ու գալ հրապարակ, իսկ Փաշինյանը խոստանում է բրդուճներ (հպարտների հաշվին, բնականաբար) ու կրկին կանչում հրապարակ։

Մի խոսքով, Նիկոլը բյուջեից դուրս գրված գումարներով փորձում է մարդկանց համոզել ու բրդուճ–գինիով բերել հրապարակ՝ սելֆիի հետևի ֆոն օգտագործելու նպատակով։

7or.am

Հայկ Ուսունց

դիտվել է 1221 անգամ
Լրահոս
Կիրանց-Բերքաբեր հատվածում ականապայթյունային վնասվածք ստացողը պայմանագրային զինծառայող է Արսեն Թորոսյանի նախկին տեղակալի նկատմամբ հարուցել է նոր հանրային քրեական հետապնդում Շատ ոստիկանների համար Նիկոլի «թասիբ պահելը» պաշտոնական առաջխաղացում ապահովելու միջոց է դարձել․ պատգամավոր Ընդամենը մոտ 25-30 քայլ, և թշնամին կարող է հայտնվել այստեղով անցնող ցանկացած մեքենայի դռան մոտ Քննչական մարմինները հատել են ոչ պրոֆեսիոնալ գործելու սահմանագիծը. Թագուհի Թովմասյան Կիրանցում բնակիչները ստուգում են մեքենաները՝ բացահայտելու ականազերծողներին և արգելելու նրանց մուտքը Քաղաքացիները վրաններ են տեղադրում Կիրանցի կամրջի վրա Բերքաբերի սահմանին ականզերծող սակրավորի ոտնաթաթը պոկվել է, նա տեղափոխվել է Երևան Գերլարված իրավիճակ Կիրանցում․ ոստիկանների հետ քաշքշուկի ժամանակ Գառնիկ Դանիելյանն ուշագնաց եղավ. video ՇՏԱՊ. Ասպրամ Կրպեյանը ներկայացնում է Կիրանցում իրավիճակի լարման պատճառը. video Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանը արդեն 5րդ օրն է՝ հացադուլի մեջ է ու այսօր արդեն հրաժարվել է ջրից. video Կիրանցում մթնոլորտը խիստ լարված է Այս պահին ամբողջ երկրով մեկ ժողովրդական դիմադրության մեծ ու փոքր դրսևորումներ են Երեւանում միկրոավտոբուսներով փակել են Արշակունյաց պողոտան Պահանջում են վերացնել Մամիկոն Ասլանյանի խափանման միջոցը Նիկոլի վկաները փոձում են խուլիգանության հոդված կարել Սուրեն Պետրոսյանի վրա․ Սուրեն Ներսիսյան Ապրիլի 25-ի դրությամբ հայ–ադրբեջանական սահմանին տեղադրվել է թվով 20 սահմանային սյուն․ ՀՀ կառավարություն Ռուբեն Վարդանյանը համաձայնել է ընդհատել հացադուլը 10-15 տարվա ազատազրկում. ի՞նչ պատիժ է նախատեսված ՀՀ տարածքային ամբողջականությունը խախտելու համար Ակցիայի մասնակիցներից մեկը հետախուզման մեջ էր. նա ձերբակալվել է Քաղաքացիները փակել են Հյուսիս-Հարավ մայրուղին Պռոշյանի հատվածում Կոկաինի տակ եմ եղել. մասիսցի ուսուցչուհին ատելություն է դրսևորել արցախցիների նկատմամբ Երևանի կենտրոնում հանրահավաքի ժամանակ ոստիկանին հարվածելու կասկածանքով կին քաղաքացի է ձերբակալվել Նոյեմբերյանի և Երևանի Կենտրոնի Ոստիկանության բաժիններ բերման ենթարկված քաղաքացիներն ազատ են արձակվել Գառնիկ Դանիելյանը դուրս է եկել հիվանդանոցից և մեկնում է Կիրանց
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am