Որքան է վճարվելու Բրեգովիչին՝ Ամանորի գիշերը համերգ տալու համար
Երևանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Վիրաբյանը, ներկայացնելով Ամանորի տոնական միջոցառումների վերաբերյալ մանրամասները, տեղեկացրեց, որ դեկտեմբերի 31-ին 22:00-ից Հանրապետության հրապարակում կսկսի տոնական համերգը:
Քաղաքապետի տեղակալն ասաց, որ 23:45-ին Հանրապետության հրապարակից իր ուղերձը կհղի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Սոնան և Գարիկը կներկայացնեն «Երևան 2020» երգի պրեմիերան: Ամանորի գիշերը Հանրապետության հրապարակում համերգ կունենա նաև հանրահայտ արտիստ Գորան Բրեգովիչը, որի համար քաղաքապետարանը նրան վճարելու է 65 000 եվրո»,- ասաց նա: