«Պետք է դուրս մղել Փաշինյանի խրտվիլակ ընդդիմությանը, որին ինքը շատ է սիրում». Կարպիս Փաշոյան

Հրապարակախոս Կարպիս Փաշոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ի՞նչ է ուզում կառավարող թիմը խորհրդարանական ընդդիմությունից։ Կարծես թե, բոլոր ակնկալիքներն ու ցանկություններն արդեն իսկ գաղտնազերծված են։ Նիկոլ Փաշինյանի ու իր թիմակիցների պատկերացումները հետևյալն են․ ԼՀԿ-ն ու ԲՀԿ-ն կամավոր պետք է հայտնվեն իրենց գրպանում, խամաճիկի ու քվեարկող բութ գործիքի կերպարանք ընդունեն և կառավարող թիմի բոլոր քմահաճայույքներին լեգիտիմություն հաղորեն։
Իրենք հեղափոխության ճարտարապետներն են ու հայ ժողովրդի իղձերի վեհ մարմնավորումները, մնացյալը կեղծ են ու դավաճան և այդ իսկ պատճառով խոսելու իրավունք չունեն, դրանք ո՞վ են ընդհանրապես, որ մի հատ էլ հանդես գան այլակարծության դիրքերից։ Եթե հեղափոխության առաքինի պաշտպանները որոշում են կայացնում, ապա ԼՀԿ-ն ու ԲՀԿ-ն անպայման պետք է աջակցեն այդ որոշմանը, հակառակ պարագայում հակահեղափոխությունը կգա ու բոլորին կուտի։
Եթե իսկապես իրերի դասավորությունն այսպիսին է, ապա կարծում եմ, որ Հայաստանն այս պահի դրությամբ պառլամենտի կարիք ընդհանրապես չունի։ Եկեք ցրենք Ազգային ժողովը և հեղափոխական կոմիտե ստեղծենք, որը կգործի հատուկ ռեժիմի պայմաններում։ Հատուկ ռեժիմը ենթադրում է այլակարծության, բանավեճի, դիսկուրսի իսպառ բացակայություն և բոլոր ռեսուրսների կենտրոնացում ընդդեմ մեկ ընդհանուր թշնամու, որն է՝ հակահեղափոխական գվարդիան՝ ՀՀԿ, Վերնատուն, Ռ․ Քոչարյանի կողմնակիցներ։
Սա իսկապես կառուցողական առաջարկ է և սրանով մենք առնվազն անկեղծ կլինենք նաև ընտրողների և առաջին հերթին խորհրդարանական ընդդիմության հետ։ Եկեք ճիշտ հասկանանք իրավիճակը․ ԼՀԿ-ն ու ԲՀԿՆ-ն մասնակցել են ընտրությունների, պատկառելի թվով ձայներ են հավաքել և ինչպես ենթադրում են դասական քաղաքականության կանոնները, նրանք պետք է հանդես գան ընդդիմության դիրքերից։ Այս փուլում դա նրանց առաքելությունն է և պարտավորությունը։ Որքան էլ մենք չսիրենք այդ ուժերին, միևնույն է, նրանք կան և պետք է անեն այն, ինչը հիմա անում են։ Դա նրանց բնական գործառույթն է ու աշխատանքը, այն է՝ խորհրդարանում զբաղվել ընդդիմադիր գործենությամբ և հանդես գալ այլակարծության դիրքերից։
Իսկ ի՞նչ է անում կառավարող թիմը։ Այս երկու քաղաքական ուժերին կոնկրետ հասկացնում և արդեն իսկ բաց տեսքով հորդորում է ընդդիմադիր գործունեությունը ուղարկել գրողի ծոցը և կամակատար դառնալ, քանի որ իրական պայքարը խորհրդարանում չէ, այլ խորհրդարանից դուրս։
Այսինքն, հեղափոխականները խոստովանում են, որ իրենց միակ ընդդիմությունը հանրապետականներն ու քոչարյանի կողմնակիցներն են, այլ ընդդիմություն իրենք չեն ճանաչել և չեն էլ ճանաչելու։ Իսկ մնացյալ ուժերը պետք է ընտրություն կատարեն․ միանալ կա՛մ հեղափոխականներին կա՛մ էլ հակահեղափոխականներին, երրորդ ճանապարհ չկա, քանի որ սև ու սպիտակի տրամաբանությունից դուրս գտնվողները հայտարարվում են խաղից դուրս։ Այս եզրահանգումից ճյուղավորվում են մյուս հետևությունները․
Նիկոլ Փաշինյանին ձեռք է տալիս ՀՀԿ-ի, Վերնատան և Քոչարյանի պես ընդդիմություն ունենալ։ Այս երկու հակադիր բևեռները ապրում են մեկը մյուսին կենդանության շունչ հաղորդելով, մեկի բացակայությամբ մյուսը կորցնում է իր պատմական առաքելությունը։ Այլ խոսքով ասած՝ գոյություն հակադրության և դիմակայության հաշվին։ Բացի այդ այսպիսի ընդդիմությունը իրական պարգև է, նվեր, որի մասին կարող է երազել ցանկացած քաղաքական ուժ։ Իրականում դա ընդդիմություն էլ չէ, այլ բռնցքամարտի տանձիկ, որին կարելի է հավերժ հարվածել՝ վստահ լինելով, որ անշունչ տանձիկը չի կարող պատասխանել։ Փաստորեն «Իմ քայլը» դաշինքի պատկերացումների համաձայն Հայաստանը պետք է հավերժ քարշ գա այս քայքայիչ քաղաքականության տրամաբանությամբ՝ դարձ ի շրջանս յուր։ Իրենք պետք է մշտապես հակահեղափոխության խրտվիլակ ստեղծեն ու անխնա պայքարեն դրա դեմ, իսկ մյուսները կա՛մ պետք է միանան տիկնիկային այդ բեմականացմանը կամ էլ գնան գրողի ծոցը՝ հռչակվելով որպես դավաճան ու ազգի տականք։ Իսկ եթե սրանք համարձակվեն խոսել կամ էլ չնչին վերապահում ունենալ, ապա՝ վույ աման-աման։
Խառը ժամանակներում ենք ապրում։ Հուսով եմ բանականությունն ի վերջո կհաղթի, իսկ խորհրդարանական ընդդիմությանը հորդորում եմ չնահանջել և չզիջել։ Անկախ այն հանգամանքից՝ ձեզ սիրում են, թե ոչ, հայհոյում են, ծաղրում և անրագանքի սյունին գամում, միևնույն է ձեր առաքելությունն է լինել ընդդիմություն։ Ավելին՝ զարգանալ, մեծանալ, փոխվել և որպես վերջնական արդյունք դուրս մղել Փաշինյանի խրտվիլակ ընդդիմությանը, որին ինքը շատ է սիրում։
Հ․Գ․ Քաղաքականությունը ապրելու է, չի մահանալու։
#աբիժնիկ

դիտվել է 686 անգամ
Լրահոս
Փաշինյանին հեռացնելու լուծումը շատ պարզ է․ Արտակ Զաքարյան Հիմա արհեստածին Ադրբեջանում չկա և ոչ մի զինված ուժ․ Վարդան Ոսկանյան Մի կատարեք քայլեր, որոնք հանգեցնելու են նոր թշնամիների ավելացմանը. Գևորգ Դանիելյան Բախումներ սևբերետավորների և տավուշցիների միջև ԱԺ պատգամավորին չի թույլատրվում ազատությունից զրկել․ ՄԻՊ Կիրանցում լարված իրավիճակ է. ուժայինները փորձում են բացել ճանապարհը Սուրեն Պետրոսյանը դուրս է գալիս ՁՊՎ-ից Քաղաքացիներն արգելափակել են քարտեզագրողների մեքենայի շարժը Սուտ են ասում, ինձ բերման ենթարկեցին Ոստիկանություն.Արթուր Խաչատրյան Փակ է Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհը Սուրեն Պետրոսյանն ազատ արձակվեց Ոչ ոք չպետք է ակնկալի, որ մենք կլռենք ցեղասպանության մասին. Էրդողան Առեղծվածային դեպք. հայտնաբերվել են 2 օտարերկրացիների մարմիններ. 2 հոգի էլ տեղափոխվել է հիվանդանոց Միջազգային ճնշումը պետք է շարունակվի. Դավիթ Վարդանյանը France 24-ի եթերում Քաղաքացիները փակել են Մեղրի-Երևան ճանապարհը Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմն արդեն լքել է ԼՂ-ն, մնացած մասը կլքի այն մինչև մայիսի վերջ Պետական դավաճանություն կատարելու համար երկու անձ է հետախուզվում․ ՀՀ ՔԿ-ն մանրամասներ է հայտնում Հայաստան-Վրաստան միջպետական մայրուղին փակ է Նոյեմբերյանի հատվածում Տիգրան Աբրահամյանն ու Սեյրան Օհանյանը հանդիպել են ՀՀ-ում ԵՄ առաքելության ղեկավարին․ քննարկել են Բաքվի բանտերում գտնվող Արցախի նախկին ղեկավարների հետ կապված հարցեր Ապրիլի 26-ի դրությամբ Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 28 սահմանային սյուն ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել․ նա Հրազդանի ոստիկանության բաժանմունքում է Երևան-Սևան մայրուղու հատվածում բերման ենթարկեցին Արթուր Խաչատրյանին և քաղաքացիների Հասկացե՛ք, դուք իշխանություն չեք, ձեզնից է պետք պաշտպանել անկախությունը, ազատութունը և ինքնիշխանությունը, ոչ թե մեզնից․ Բագրատ Սրբազան Պատրաստ ենք ընդլայնել ռազմական համագործակցությունը. Շոյգուն՝ Իրանի ՊՆ ղեկավարին
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am