Հնարավոր չէ պատկերացնել խորհրդարանական Հանրապետություն, եթե կուսակցությունները չունեն անհրաժեշտ դերակատարություն

Փաստաբան Նորայր Նորիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Շարժվել առաջ՝ հանուն Հայաստանի…

ժամանակին կուսակցությունները քաղաքական գործընթացների մեջ ունեին էֆեկտիվ դերակատարություն, եթե չասենք՝ վճռորոշ:

Գտնվելով քաղաքական գործընթացների կիզակետում՝ այսպես, թե այնպես, նրանք հանդիսանում էին կարևորագույն առանցք՝ քաղաքական պրոցեսների և քաղաքական գաղափարների գեներացման համար՝ պրոցեսների զարգացման ղեկը պահելով իրենց ձեռքում:
Հասարակական մտածողության փոփոխությանը զուգահեռ, կուսակցությունների մեջ ընդգրկված անհատներով սկսվեց կուսակցությունների վարկաբեկման ընթացքը, այնուհետև տեղի ունեցավ հակառակ գործընթացը. կուսակցությունները սկսեցին վարկաբեկել անհատներին, արդյունքում ստեղծված փակուղուց շահեցին սոցիալական մի քանի շերտերի ներկայացուցիչներ, որոնք ընդհանուր աղերս չունեին քաղաքականության հետ:

Արսենալում ունենալով բացառապես ոչ ֆորմալ ազդեցություն, նյութական միջոցներ ու իշխանական լծակներ, նշված շերտերի ներկայացուցիչներն աստիճանաբար սկսեցին ներազդել քաղաքական պրոցեսների հետագա ընթացքի վրա՝ հասարակությանը կանգնեցնելով փաստի առաջ՝ ամայացած քաղաքական համակարգին դեմ հանդիման, և կուսակցությունների դերակատարությունը դարձավ գրեթե աննշան կամ զրո:


Ինչու չէ, նման զարգացումները սնուցվում, ուժ էին ստանում հասարակական տրամադրություններից, որոշ չափով նաև՝ ակնկալիքներից: Հասարակությունն ինքն էր փնտրտուքների մեջ՝ փորձելով գտնել առավել էֆեկտիվ գործիքներ՝ իր կյանքի որակն էապես փոխելու համար:

Կառավարման համակարգի փոփոխությունից հետո կուսակցությունների դերի բարձրացման խնդիրը կրկին դառնում է հրատապ, քանի որ հնարավոր չէ պատկերացնել խորհրդարանական Հանրապետություն, եթե կուսակցությունները չունեն անհրաժեշտ դերակատարություն ու ազդեցություն և չեն հանդիսանում խորհրդարանական կառավարման համակարգի զարգացման լոկոմոտիվը:

Իսկ սա նշանակում է, որ առաջիկա տարիների ընթացքում քաղաքական կյանքում որոշումների կայացման վրա ազդեցություն ունենալու, քաղաքական լծակներ ունենալու և իշխանություն ձևավորելուն մասնակցելու համար գործող կամ նոր ստեղծվելիք քաղաքական ուժերը պետք է ամեն ինչ անեն՝ իրենց ազդեցությունն ու էֆեկտիվությունը բարձրացնելու համար, որ հնարավոր լինի խնդիր լուծել, քաղաքական համակարգն առողջացնել և շարժվել առաջ՝ հանուն Հայաստանի…»:

դիտվել է 249 անգամ
Լրահոս
Փաշինյանին հեռացնելու լուծումը շատ պարզ է․ Արտակ Զաքարյան Հիմա արհեստածին Ադրբեջանում չկա և ոչ մի զինված ուժ․ Վարդան Ոսկանյան Մի կատարեք քայլեր, որոնք հանգեցնելու են նոր թշնամիների ավելացմանը. Գևորգ Դանիելյան Բախումներ սևբերետավորների և տավուշցիների միջև ԱԺ պատգամավորին չի թույլատրվում ազատությունից զրկել․ ՄԻՊ Կիրանցում լարված իրավիճակ է. ուժայինները փորձում են բացել ճանապարհը Սուրեն Պետրոսյանը դուրս է գալիս ՁՊՎ-ից Քաղաքացիներն արգելափակել են քարտեզագրողների մեքենայի շարժը Սուտ են ասում, ինձ բերման ենթարկեցին Ոստիկանություն.Արթուր Խաչատրյան Փակ է Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհը Սուրեն Պետրոսյանն ազատ արձակվեց Ոչ ոք չպետք է ակնկալի, որ մենք կլռենք ցեղասպանության մասին. Էրդողան Առեղծվածային դեպք. հայտնաբերվել են 2 օտարերկրացիների մարմիններ. 2 հոգի էլ տեղափոխվել է հիվանդանոց Միջազգային ճնշումը պետք է շարունակվի. Դավիթ Վարդանյանը France 24-ի եթերում Քաղաքացիները փակել են Մեղրի-Երևան ճանապարհը Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմն արդեն լքել է ԼՂ-ն, մնացած մասը կլքի այն մինչև մայիսի վերջ Պետական դավաճանություն կատարելու համար երկու անձ է հետախուզվում․ ՀՀ ՔԿ-ն մանրամասներ է հայտնում Հայաստան-Վրաստան միջպետական մայրուղին փակ է Նոյեմբերյանի հատվածում Տիգրան Աբրահամյանն ու Սեյրան Օհանյանը հանդիպել են ՀՀ-ում ԵՄ առաքելության ղեկավարին․ քննարկել են Բաքվի բանտերում գտնվող Արցախի նախկին ղեկավարների հետ կապված հարցեր Ապրիլի 26-ի դրությամբ Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 28 սահմանային սյուն ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել․ նա Հրազդանի ոստիկանության բաժանմունքում է Երևան-Սևան մայրուղու հատվածում բերման ենթարկեցին Արթուր Խաչատրյանին և քաղաքացիների Հասկացե՛ք, դուք իշխանություն չեք, ձեզնից է պետք պաշտպանել անկախությունը, ազատութունը և ինքնիշխանությունը, ոչ թե մեզնից․ Բագրատ Սրբազան Պատրաստ ենք ընդլայնել ռազմական համագործակցությունը. Շոյգուն՝ Իրանի ՊՆ ղեկավարին
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am